Պատվական Ղուկասյան-Լավ կլիներ չճանաչեիր,տատի

       Պատվական  Ղուկասյան-Լավ կլիներ չճանաչեիր,տատի


 Մարտի 1-ին գրադարանում անցկացվեց <<Ճերմակ հող, կարմիր հիշողություն>> գրքի տեսություն: Գիրքը անթոլոգիա է և նվիրված է 1988թ.դեկտեմբերի 7-ի երկրաշարժին զոհված գրողների հիշատակին : <<Լավ կլիներ չճանաչեիր,տատի>> պատմվածքը ընթերցելուց առաջ նրանց ներկայացվեց  գրողի մասին համառոտ կենսագրական տվյալներ: Պ.Ղուկասյանը ծնվել է 1934թ. Ղուկասյանի շրջանի Ծաղկաշեն գյուղում: 1941թ. տեղափոխվել են Գյումրի: Ավարտել է Գյումրիի բժշկական ուսումնարանը,իսկ հետո Մ.Նալբանդյանի անվան Մանկավարժական ինստիտուտը: Պ.Ղուկասյանը ավարտել է նաև Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգիայի Ֆակուլտետը: Եղել է ԽՍՀՄ և Հայաստանի գրողների միության անդամ: Տպագրվել են <<Բարով ես եկել>>,<<Անհանգստություն>>,<<Եվ մարդը ձուլվեց հորիզոնին>> և <<Կանչող հիշողություն>> գրքերը:
    Խմբակի անդամները կարդացին պատմվածքը, որը հետաքրքիր և հուզիչ էր: Նրանք քննարկեցին պատմվածքը`յուրաքանչյուրը արտահայտելով իր կարծիքը հերոսուհու արարքի մասին: Մանիկը դպրոցի աշակերտ էր,երբ ուսուցչի պայուսակից փող գողացավ: Գողության մեջ մեղադրեցին հավաքարարին,որը տարեց կին էր: Ծեր կինը`իմանալով Մանիկի ընտանիքի պատմությունը,տնօրենին խնդրեց չպատժել նրան: Մանիկը ավարտեց դպրոցը և ընդունվեց բժշկական ինստիտուտ: Երբ նա դպրոց էր եկել փաստաթղթի համար,ծեր հավաքարարը չճանաչեց նրան,բայց հետո հիշեց,իսկ Մանիկը,որը դեռ ամաչում է իր արարքի համար,ասաց.
  -Լավ կլիներ չճանաչեիր,տատի:

Комментарии