Մեծ Հայքի նահանգները
Ներքին եւ արտաքին գործոնների ազդեցությամբ հաճախ Հայաստանի տարածքում առաջ են եկել մի քանի թագավորություններ կամ երկրի որոշ հատվածներ հայտնվել են օտարների տիրապետության տակ: Այժմ ընդունված է պատմական Հայաստանի վարչական բաժանման հիմքում դնել VIIդ. նշանավոր գիտնական Անանիա Շիրակացու կազմած «Աշխարհացույցը»: Ըստ դրա, Հայաստանը բաժանվում է երկու վարչաքաղաքական միավորների` Մեծ Հայք եւ Փոքր Հայք, որոնք իրարից բաժանվում էին Արևմտյան Եփրատով: Մեծ Հայքն ուներ ավելի քան 300.000 կմ2 տարածք, իսկ Փոքր Հայքը` շուրջ 100.000 կմ2:
Մեծ Հայքը բաժանված էր 15 նահանգների կամ աշխարհների` Այրարատ, Գուգարք, Սյունիք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Վասպուրական, Կորճայք, Մոկք, Աղձնիք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք, Տայք: Դրանք իրենց հերթին բաժանվում էին շուրջ 190 գավառների: Փոքր Հայքն ուներ 5 նահանգ:
11-րդ դարում հայկական պետականության կենտրոնը տեղափոխվեց Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին գտնվող Կիլիկիա, ուր մինչև 14-րդ դարի վերջը պահպանվեց հայոց թագավորությունը: Կիլիկիան զբաղեցնում էր մոտ 40.000 կմ2 տարածք:
Հայկական լեռնաշխարհի տարածքում հայ ժողովուրդը մեծամասնություն է կազմել մինչև 1915թ. Մեծ եղեռնը, որի հետևանքով մեր հայրենիքի մեծագույն մասը հայաթափվեց, իսկ թուրքերը փորձում են հայության բնօրրանը դարձնել սեփական հայրենիքի մի մասը:
Հայաստանի Հանրապետության տարածքն ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք, Ուտիք նահանգների մի մասը եւ ունի 29.800 կմ2 տարածք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զբաղեցնում է մոտ 10.000 կմ2 տարածք եւ ընդգրկում է Արցախ, Ուտիք եւ Սյունիք նահանգների մի մասը: Փաստորեն, այսօր հայկական պետականության հովանու ներքո է ավելի քան 400.000 կմ2 զբաղեցնող մեր հայրենիքի միայն 10%-ը:
1- Բարձր Հայքը` Մեծ Հայքի առաջին նահանգը, Բաղկացած էր հետևեալ ինը գավառներից՝ Դարանաղի, Աղիւն, Մուզուր, Եկեղեաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմ և Կարին։ Իր տարածքով Բարձր Հայքը կհամապատասխաներ այժմեան Էրզրումի հիմնական մասին։ Ուներ ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռան խիստ ցուրտ կլին Բարձր Հայքի արևմտեան շրջանները մտեր են խեթական պետութեան մեջ։ Մ.թ.ա. XV դարէն Բարձր Հայքը, Տայքի մէկ մասը Փոքր Հայքի հետ միասին կը կազմէին Հայասա-Ազզի հայկական ցեղային միութեան տարածքը։ Մ.թ.ա. 189-էն Բարձր Հայքը մտեր է Հայոց Արտաշէսեան թագաւորութեան մէջ։ Յայտնի էր հեթանոսական հաւատքի կեդրոններով։ Նահանգի Եկեղիք գավառի Երիզա ավանի մեջ կգտնվեր Անահիտ աստվածուհու մեհյանը։ Նոյն գավառի Թիլ ավանին մէջ գտնվում էր պտղաբերության աստվածուհի Նանեի մեհյանը։ Գտնվելով Մեծ Հայքի արևմտյան սահմանի մեջ՝ Բարձր Հայքը հնուց ի վեր ենթարկվել է օտար տերությունների հարձակումներուն։ 62-էն Բարձր Հայքը մտել է Արշակունեաց Հայոց թագավորության կազմի մեջ։ Ըստ Փաւստոս Բյուզանդի, Բարձր Հայքի Անի ամրոցի մէջ են թաղված Հայոց Արշակունի թագավորները։ 301-էն հետո Բարձր Հայքի Եկեղեաց գաւառի մեծ մասը դարձեր է Գրիգոր Լուսաւորչի տոհմի սեփականութիւնը։ Մեծ Հայքի 387-ի բաժանումէն յետոյ Բարձր Հայքը կազմած է Հռոմէական Հայաստանի հիմնական մասերէն մէկը, որու գերագոյն կառավարիչը կայսեր կողմէն նշանակուող կոմսն էր։ Նահանգը մասնատուած էր շարք մը նախարարութիւններու։ Բարձր Հայքի վարչական վիճակը փոխուեցաւ բիւզանդական Հիւստինիանոս I կայսեր կատարած վերափոխություններու հետևանքով։ 380-ական թթ. Բարձր Հայքի մէջ աստիճանաբար ուժեղացած է բիւզանդական ազդեցութիւնը։ VIIդ. առաջին կէսին Բարձր Հայքը դարձած է պարսկա-բիւզանդական պատերազմներու թատերաբեմ, նոյն դարու կէսերէն ենթարկուեր արաբական յարձակումներու։ Նահանգն այնուհետև դարձեր է Բիւզանդիայի և արաբական արիւնոտ բախումներու թատերաբեմ։ 885-էն Բարձր Հայքը մտեր է Բագրատունեաց Հայոց թագաւորութեան մէջ, բացառեալ Կարինը, որ շարունակեց մնալ խալիֆութեան սահմաններուն ռազմականը։ 1314-ին ամբողջ Բարձր Հայքը ենթարկուեր է ծանր հարկահանութեան, փակուեր են եկեղեցիները, բնակչութեան մէկ մասը հաւատափոխ եղեր է, ոմանք վաճառեր են իրենց զաւակներուն կամ փախեր այլևայլ վայրեր։ 1394-ին Բարձր Հայքը գրաւեր են Լենկթեմուրի հերոսակները և նահանգի բնակչութիւնը ենթարկուեր նորանոր արհաւիրքներու։ 1514-ին նահանգը գրաւեր է Օսմանյան Թուրքիան։ 1555-ի և 1639-ի թուրք-պարսկական պայմանագրով Բարձր Հայքը վերջնականապէս անցեր է Թուրքիային՝ ընդգրկելով Էրզրումի փաշայութեան մեջ:
2- Ծոփք
Ծոփք, Մեծ Հայքի երկրորդ նահանգը։ Հիւսիսէն սահմանակից էր Բարձր Հայք, հարաւէն՝ Աղձնիք, արևելքէն՝ Տուրուբերան նահանգներուն, արևմուտքէն՝ Փոքր ՀաԱրածանի գետով կը բաժնուէր երկու մասի. հարաւայինը կը կոչուէր Մեծ Ծոփք, հիւսիսայինը՝ Փոքր Ծոփք։ Ծոփքի գաւառներն էին՝ Խորձեանը, Ծոփքը, Անձիտը, Դեգիքը, Գաւրեքը։ Մ.թ.ա. II հազարամեակին Ծոփքի տարածքին մէջ ձևաւորուեր են առաջին ցեղային միաւորումները։ Խեթական թագաւոր Սուպիլուլիումա I-ի արձանագրութիւններուն մէջ արդէն կը յիշատակուի Ծոփքի միասնական իշխանութեան մասին, որ ընդդիմացեր է խեթական հզօր պետութեան և ապաստան տուեր խեթացի դժգոհ տարրերուն։ Մ.թ.ա. XIII-IXդդ. պարբերաբար ենթարկուելով Ասորեստանի կողոպտչական արշաւանքներուն՝ կասեցուեր է Ծոփքի զարգացումը։ Մ.թ.ա. IXդ. վերջին քարորդէն Ծոփքը, ընդգրկելով Ուրարտու թագաւորութեան կազմին մէջ, նոր վերելք ապրեր է։ Մ.թ.ա. IVդ. Սկիզբէն Ծոփքը եղեր է Երուանդունիներու հայկական պետականութեան կազմին մէջ։ Աշխարհագրականօրէն մօտիկ գտնուելով հելլենիստական կեդրոններուն՝ Ծոփքը ապրեր է տնտեսական և մշակութային նոր առաջընթաց։ Սակայն մ.թ.ա. IIIդ. կիսուն Ծոփքը Սելևկեան պետութեան միջամտութեամբ անջատուեր է Մեծ Հայքէն և կազմեր ինքնուրոյն թագաւորութիւն։ Մ.թ.ա. IIIդ. վերջին Անտիոքոս III Մեծը նուաճեր է Ծոփքը և դարձեր Սելևկեան պետութեան նահանգ՝ այստեղ ստրատեգոս կարգելով Զարեհին։ Հռոմի դէմ Մագնեզիայի ճակատամարտին Անտիոքոս III Մեծի պարտութենէն հռչակեր է կրկին անկախ թագաւորութիւն։ Արտաքին քաղաքականութեան հարցերուն մէջ Զարեհը դաշնակուեր է Մեծ Հայքի թագաւորին՝ Աարտաշէս Ա.-ին։ Զարեհին յաջորդեր է Արկաթիասը, որ հիմներ է նոր մայրաքաղաք՝ Արկաթիակերտը։ Արկաթիոսը սպաննուեր է Սելևկեան Անտիոքոս IV թագաւորի դէմ մղուած կռիւին: Ծոփքի գահն անցեր է Արկաթիոսի եղբօրը՝ Մեհրուժանին, իսկ անկէ յետոյ՝ Արտանէսին։ Մ.թ.ա. 94-ին Տիգրան Բ. Մեծը տապալեր է Արտանէսին և Ծոփքը վերամիացուցեր Մեծ Հայքին։ VII-IXդդ. Ծոփքը դարձեր է արաբա-բիւզանդական պատերազմներու ասպարէզ և ձեռքիէ-ձեռք անցեր։ IXդ. Ծոփքի արևելեան գաւառները անցեր են հայ Բագրատունիներուն, իսկ արևմտեան գաւառները մտեր Բիւզանդիայի Միջագետք բանակաթեմի մեջ։ 1555-ին և 1639-ին Սեֆեան Իրանի և Օսմանեան Թուրքիոյի միջև կնքած պայմանագրով Ծոփքը զաւթեր են Օսմանեան թուրքերը։ Ծոփքի հոծ հայութիւնը բնաջնջուեր է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, փրկուած բեկորները տարագրուեր են զանազան երկրներ։
3- Աղձնիք
Աղձնիք, Ասորա-բաբելոնական արձանագրութիւններուն մէջ կը յիշատակուի Ալզի, ուրարտականի մէջ՝ Ալզինի ձեւով։ Աղձնիքը կը գտնուի Արևմտեան Տիգրիսի և Հայկական Տաւրոսի միջև, ունի 11 գաւառ։ Դաշտային մասին մէջ կը գտնուին Անգեղ-տուն, Նփրկեկեդրոնը Տիգրանակերտն էր և ունէր ներքին ինքնավարութիւն։ Քաղաքը կը կառավարէր թագաւորի նշանակած քաղաքապետը։ Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբիւրներով, յայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով և նաւթով։ Զարգացած էր խաղողի մշակութիւնը, գինեգործութիւնը և անասնապահութիւնը։ Մեծ Հայքի 387թուականի բաժանումէն յետոյ Աղձնիքը, բացառութեամբ Աղձն գաւառէն, անջատուելով Հայաստանէն, անցաւ Արևելան Հռոմէական կայսրութեան՝ որպէս առանձին վարչական միաւոր՝ Մեծ Ծոփք անունով, իսկ Աղձնը մնաց իբրև բդեշխութիւն և ենթակուեցաւ Սասանեան Իրանին։ Սասանեաններու աւերած Տիգրանակերտին մէջ հռոմեացիները կառուցեցին Մարտիրոպոլիս բերդաքաղաքը։ Մեծ Հայքի 591թուականի բաժանումէն յետոյ Աղձնիքի ամբողջ տարածքն անցաւ Բիւզանդական կայսրութեան և միացաւ Վերին Միջագետքին, սակայն 630-էն յետոյ վերականգնեցան նախկին սահմանները։ Աղձնիքի վիճակն արմատապէս փոխուեցաւ արաբական նուաճումներէն յետոյ (640-650), երբ դաշտային մասին մէջ հաստատուեցաւ արաբական Դիար-ռաբիա ցեղը։ VIII դ. վերջին Աղձնիքի մէջ ստեղծուեցաւ արաբական ամիրութիւն։ Հայութիւնը մնաց Աղձնիքի լեռնային մասին մէջ՝ շարունակելով իր ձեռքին պահել Հայկական Տաւրոսէն դէպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։
4- Տարօն Տուրուբերան
Մեծ Հայքի չորրորդ նահանգը։ Արևմուտքէն սահմանակից էր Ծոփք և Բարձր Հայք,հանգներուն։ Տուրուբերանը վարչականօրէն կը բաժանուէր 16 գաւառի։ Տուրուբերանը Սելևկեաններու տիրապետութեան վերջին շրջանին մտեր է Մեծ Հայքի սատրապութեան մէջ, այնուհետև եղեր է Մեծ Հայքի թագաւորութեան կեդրոնական նահանգներէն։ Տուրուբերանի տարբեր գաւառներուն մէջ հինէն Իշխեր են Սլկունիները, Մամիկոնեանները, Մանդակունիները, Ապահունիները, Բզնունիները, Գնունիները, Խորխոռունիները։ VIIդ. Տուրուբերանը ասպատակեր են արաբական նուաճողները։ VIII-IXդդ. Տուրուբերանի տարածքին մէջ հաստատուեր են արաբական ցեղեր։ Վերացուեր է Աղբիանոսեան տան իշխանութիւնը։ Վերացեր է Ապահուեաց տոհմը, իսկ Գնունիները անցեր են Տայք։ IXդ. Տուրուբերանը վարչա-քաղաքական տեսակէտէն բաժանուեր է երեք մասի՝ Տարօնի իշխանութիւն, Կայսիկներու ամիրայութիւն և Խութ։ Բիւզանդական կայսրութիւնը Xդ. 2-րդ կէսին զաւթեր է Տուրուբերանը։ 1064-ին Տուրուբերանը զաւթեր են սելջուկեան թուրքերը, և մինչև XIIIդ. սկիզբը այն եղեր է սելջուկեան Շահի Արմէններու սուլթանութեան կազմին մէջ։ XIIIդ. սկիզբը հայ-վրացական միացեալ ուժերը՝ Զաքարեաններու գլխաւորութեամբ, ազատագրեր են Տուրուբերանի հիւսիսային գաւառները։ XIII-XIVդդ. Տուրուբերանը ասպատակեր են թաթար-մոնղոլական և թուրք հերոսակ ցեղերը։ 1555-ին և 1639-ին կնքուած թուրք-պարսկական պայմանագրերով Տուրուբերանը զաւթեր է Օսմանեան սուլթանութիւնը։ XVI-XVIդդ. Թուրք-պարսկական պատերազմներու ժամանակաշրջանին Տուրուբերանը բազմիցս կողոպտուեր և ամայացեր է։ Չնայած այդ ամէնուն, ընդհուպ մինչև 1914-18–ի առաջին համաշխարհային պատերազմը, Տուրուբերանի հիմնական բնակիչները եղեր են հայերը։ XXդ. սկիզբը Տուրուբերանի տարածքը մտեր է հիմնականին մէջ Բիթլիսի և Էրզրումի վիլայէթներու մէջ։
5- Այրարատ
Այրարատ, Մեծ Հայքի կեդրոնական նահանգ։ Պատմական բոլոր ժամանակարոնը։
Կը Տարածուէր Արաքսի միջին և Արածանիի վերին աւազաններուն մէջ։ Հիւսիսէն սահմանակից էր Գուգարքին, արևմուտքէն՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքէն՝ Սիւնիքին և հարաւէն՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Այրարատի մէջ կային ոսկիի, պղնձի, երկաթի հանքավայրեր, հարուստ աղահանքեր, շինանիւթեր և հանքային ջուրեր։ Այրարատը հինէն ունէր ոռոգման ջրանցքներ։ Այրարատով կ՛անցնէին միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհները։ Այստեղ եղեր են Հայաստանի գրեթէ բոլոր մայրաքաղաքները՝ Արմաւիրը, Երուանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դուինը, Կարսը, Անին, իսկ այժմ՝ Երևանը։ Այրարատի տարածքն իբրև արքունի սեփականութիւն անընդհատ կը փոքրանար ֆեոտալական յարաբերություններու ձևաւորման պատճառով։ 284-387-ին, երբ գաւառներու կառավարիչ նախարարները փաստօրէն դարձան ժառանգական տէրեր, հայ Արշակունիները պաշտօնապէս ճանչցան Այրարատի սահմաններուն մէջ եղած նախարարական խոշոր տուներուն՝ Կամսարականներուն, Գնթունիներուն, Մամիկոնեաններուն, Բագրատունիներուն, Ամատունիներուն և գաւառներու անունները կրող նոր տոհմերուն։ Հայ Արշակունիներէն յետոյ Այրարատը իբրև առանձին նահանգ վերացաւ: Հայաստանի երկրորդ բաժանումէն յետոյ Այրարատի մեծագոյն մասն անցաւ Բիւզանդիային և Տուրուբերանի հետ միասին կազմուեցաւ վարչական մէկ միաւոր։ VIIդ. կէսերուն Այրարատը գրաւեցին արաբները։ 886-ին Այրարատը մտաւ Բագրատունիներու թագաւորութեան կազմին մէջ։ Սելճուկներու ժամանակ Այրարատը ենթարկուեցաւ աւերածութիւններու, բայց XIIIդ. Սկզբին, Զաքարեաններու օրօք, ազատագրուեցաւ եւ բարգաւաճեցաւ։ Մոնղոլական տիրապետութեան, Լենկթեմուրի արշաւանքներու շրջանին Այրարատի գաւառները ենթարկուեցան նոր աւերածութիւններու։ XVդ. Այրարատը նուաճեցին Կարա-Կոյունլուները, ապա Ակ-Կոյունլուները։ 1502-ին Այրարատին տիրացաւ Սեֆեան Պարսկաստանը։ XVIIդ. Թուրք-պարսկական պատերազմներու հետևանքով Այրարատը ամայացաւ։ 1639-ի հաշտութեան պայմանագրով Այրարատի մեծ մասն անցաւ Պարսկաստանին։
6- Կորճայք
Կորճայք, Մեծ Հայքի վեցերորդ նահանգը, Կը գտնուի Արևելեան Խաբուր և Մ արևմուտքէն՝ Հայոց Միջագետք, հիւսիս-արևմուտքէն՝ Աղձնիք, հիւսիսէն՝ Մոկք և Վասպուրական, արևելքէն՝ Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգներուն։ Ըստ VIIդ. Հայկական «Աշխարհացոյցի, Կորճայքը բաղկացած էր 11 գաւառէ։ Աղբիւրներու մէջ Կորճայքը յաճախ իր ամենաընդարձակ գաւառի՝ Կորդուքի անունով կոչուեր է «Կորդուաց աշխարհ»։ Արտաշէս Ա.-ի օրով (մ.թ.ա. 189-160) հայկական հողերու վերամիաւորումէն յետոյ Կորճայքը մտեր է Մեծ Հայքի մէջ, Արշակունիներու ժամանակ Մեծ Հայքի չորս բդեշխութիւններէն կամ սահմանակալ զորաթևերէն մէկը, որու բդեշխը, ըստ Ագաթանգեղոսի, կոչուեր է «Երկրորդ սահմանակալն Ասորեստանեայց կողմանէն։ Հռոմէական կայսրութեան և Սասանեան Իրանի միջև Մեծ Հայքի 387թ.-ի բաժանումէն յետոյ Կորճայքը անջատուեր է՝ դառնալով անոնց միջև կռուախնձոր։ Արաբական տիրապետութեան ժամանակ Կորճայքի զգալի մասը մտեր է Զազիրա կուսակալութեան մեջ։ IXդ. Տմորիքսի հիւսիսային մասը՝ Ալկի կամ Ալկեքար ամրոցով, և Մեծ Զաւի հովիտի գաւառները՝ Ջլմար, Սրինգ և Ագարակ ամրոցներով, կը մտնեն Վասպուրականի Արծրունեաց իշխանութեան կազմին մէջ։ Սելջուկեան նուաճումներու ժամանակ Կորճայքի հարաւային շրջաններուն գերիշխող կը դառնան քրտական վաչկատուն ցեղերը։ Որոշ ուսումնասիրութիւներ «քուրտէ» անուան ծագումը կը կապեն Կորճայքի կամ Կորդուքէ անուններու հետ։ Ուրիշ ուսումնասիրողներ կը մերժեն այդ ենթադրութիւնները՝ պատճառաբանելով, որ հասարակական զարգացման համեմատաբար ցած մակարդակով ապրող վաչկատուն ու խաշնարած քրտերը ցեղակցական որևէ կապ չունին բարձր քաղաքակրթութեան հասած, երկրագործ կորճայէցիներու կամ կորդվացիներու հետ։ Օսմանեան տիրապետութեան հաստատումէն յետոյ Կորճայքը կը մտնէ Վանի փաշայութեան` Հեքեարի սանճագի, իսկ անոր Կորդուք գաւառը՝ Տիար Պեքիրի վիլայէթի մէջ։ 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ` հայերու ու ասորիներու կոտորածէն ու բռնագաղթէն յետոյ, Կորճայքը հիմնականին մէջ դարձավ քրտաբնակ։
7- Մոկք
Հիւսիսէն և արևելքէն կը սահմանակէր Վասպուրականի, արևմուտքէն՝ Աղձնիքին, հարաւէն՝ Կորճայքին։ Մոկքը ունէր հետևեալ գաւառները՝ Իշայր, Միւս Իշայր, Իշոց, Առուենի ձոր, Միջա, Մոկք Առանձնակ, Արգաստովիտ և Ջերմաձոր։ Մ.թ.ա. IXդ. Մոկքի տարածքը ընդգրկուեր է Ուրարտու պետութեան, մ.թ.ա. VIդ. սկիզբէն՝ Երուանդունիներու թագաւորութեան կազմի մէջ։ Մովսէս Խորենացու հաւատմամբ, Հայոց աւանդական թագաւոր Վաղարշակը Մոկքի մէջ հաստատեր է առանձին նախարարութիւն։ Որպէս Հայաստանի հարաւային նահանգ, հնուց ի վեր Մոկքը ունեցեր է պաշպանական կարևոր նշանակութիւն, իսկ անոր նախարարները՝ ազդեցիկ դեր։ 451-ի Աւարայրի ճակատամարտին Մոկքի մեծ իշխանը եղեր է Հայոց առաջին զօրագնդի հրամանատարի օգնական։ Հայոց Արշակունի թագաւորութեան անկումէն յետոյ Մոկքի իշխանները պահպաներ են իրենց ինքնուրոյնութիւնը։ VIIIդ. սկզբին Բագրատունիներու մէկ ճիւղը հաստատուեր է Մոկքի մէջ։ IXդ. 2-րդ կէսին Մոկքը ենթարկուեր է Վասպուրականի Արծրունեաց իշխաններուն։ Xդ. 2-րդ կէսին Բիւզանդեան կը ջանար իր ազդեցութեան տակ ձգել Մոկքը, որպէսզի դիւրացնէ Վասպուրականի նուաճումը։ Վասպուրականի թագաւորութեան անկումէն յետոյ թէև Մոկքը միացաւ Բիւզանդիային, սակայն այնտեղ Արծրունիները կը շարունակէին ճանչնալ Վասպուրականի մէջ մնացած Արծրունիներու շառաւիղներ Խեդենեկեաններու գերակայութիւնը։ XVIդ. Սկիզբէն Մոկքի տարածքը բռնատիրեր է Օսմանեան Թուրքիան։ Վերջինիս կազմին մէջ ան կը մտնէր Վանի մէջ, որպէս առանձին սանճագ՝ Մոկս անունով։ XVI-XIXդդ. Մոկքի մէջ կը շարունակուէին գոյատևէր հայկական կիսանկախ համայնքները։ Այնտեղ ժառանգական հողատերեր էին հայերը, մասամբ՝ քրտերը։ Մոկքի մէջ զարգացած էր խաղողամշակութիւնը, բամբակագործութիւնը, ձիթատու բոյսերու մշակութիւնը, մեղուաբուծութիւնը։ Մոկքի 49 բնակավայրերու հայ բնակչութիւնը, աւելի քան 900 ընտանիք, 1915-ին տեղահանուեցան և հիմնականին մէջ զոհ գնաց բռնագաղթի ճանապարհին։ Փրկուածները անցան Արևելեան Հայաստան և բնակութիւն հաստատեցին Թալինի, Աշտարակի շրջաններուն մէջ, Սևանի աւազանի մէջ և այլուր։
8- Պարսկահայք
Սահմանակից էր Կորճայք և Վասպուրական նահանգներուն։ Արտաշէսեաններու և Արշակունիներու թագաւորութեան օրով կազմեր է Նոր Շիրական բդեշխութեան հիմնական մասը։ Մեծ Հայքի 385-ի բաժանումէն և Նոր Շիրականը Սասանեան Պարսկաստանին միանալէն յետոյ, այդ տարածքը կոչուեր է Պարսկահայք։ Պարսկահայքը կազմուած էր 9 գաւառԷ՝ Կուռիճան, Մարի, Թրաբի, Արասխ, Ըռնա, Տամբեր, Զարեհավան, Զարավանդ, Հեր։
9-Սիւնիք
Սիւնիք, Մեծ Հայքի իններորդ նահանգը։ Արևմուտքէն և հիւսիս-արևմուտքէն սահմանակից էր Այրարատին, հիւսիս-արևելքէն և արևելքէն՝ Արցախին, հարաւէն և հարաւ-զդեցութեան ոլորտը։ Ուրարտուի արքաները Սիւնիքի տարածքը ծաւալեր են շինարարական աշխատանքներ, հիմներ բերդեր, քաղաքներ, ջրանցքներ։ Մ.թ.ա. VIդ. Սկզբէն Սիւնիքի տարածքը մտեր է Երուանդունիներու հայկական թագաւորութեան, իսկ մ.թ.ա. V-IVդդ.՝ Աքեմենեան Պարսկաստանի 18-րդ սատրապութեան մէջ։ Մ.թ.ա. IVդ. վերջին՝ յունա-մակեդոնական արշաւանքներէն յետոյ. Սիւնիքի տարածքը ընդգրկեր է անկախութիւնը վերականգնած Երուանդունիներու հայկական թագաւորութեան, իսկ մ.թ.ա. 189-էն՝ Մեծ Հայքի Արտաշէսեաններու թագաւորութեան կազմին մէջ։ Մեծ Հայքին Արշակունիներու հաստատումէն յետոյ, ձևաւորուեր է Սիւնիքը։ Սիւնիքի իշխանութիւնը եղեր է Մեծ Հայքի ամենահզօր նախարուրութիւնը, անոնք վարած են կարևոր պաշտօններ, եղեր Հայոց բանակի արևելեան զօրաթևի հրամանատարներ, առժամանակ զբաղեցուցած Աղձնիքի բդեշխական աթոռը։ Մեծ Հայքի թագաւորութեան 387-ի բաժանումէն յետոյ Սիւնիքը ենթարկուեր է Սասանեան Պարսկաստանի գերիշխանութեան։ 440-ական թթ. Սիւնիքի իշխան Վասակ Սիւնին նշանակուել է Հայոց մարզպան։ Չնայած վերջինս Վարդան Մամիկոնեանի ապստամբութեան ժամանակ համագործակցեր է Պարսից արքունիքին, սակայն Սիւնիքի բնակչութեան մեծ մասը մասնակցեր է ազատագրական պայքարին։ 571-ին Սիւնիքը հանուեր է Հայաստանի մարզպանութեան կազմէն և, որպես առանձին շահր, մտցուեր Ատրապատականի մէջ։ Վարչական այս կացութիւնը գոյատևեր է մինչև արաբական արշաւանքները։ VIIIդ. Սկզբէն՝ արաբական տիրապետութեան ներքոյ, Սիւնիքը մտեր է Արմինիա երկրամասի կազմի մէջ։ Արաբական տիրապետութաան շրջանին Սիւնիքի իշխանութիւնը կարողացեր է պահպանել գոյութիւնը, նոյնիսկ զգալիօրէն ուժեղացեր, զարգացեր են աւատատիրական յարաբերութիւնները։ 826-827-ին խուրամեան զորամասերն ահաւոր աւերածութեան ենթարկեր են Բաղքն ու Գեղարքունիքը, կոտորեր բնակչութիւնը։ Հայ Բագրատունիներու թագաւորութեան ստեղծումէն յետոյ Սիւնիքի իշխանութիւնները մտեր են անոր մէջ։ Xդ. 70-80-ական թթ. Սիւնիքի քաղաքական կեդրոնն աստիճանաբար տեղափոխուեր է հարաւ և գահերեցութիւնն անցեր է Բաղքի գահակալ Սմբատ Ա.-ին, որն 987-ին Սիւնիքը հռչակեր է թագաւորութիւն։ 1103-ին սելջուկեան թուրքերը աւերեր են Սիւնիքի Կապան մայրաքաղաքը։ 1170-ին վերացեր է Սիւնիք թագաւորութիւնը։ XIIIդ. սկզբը Զաքարեաններու գլխաւորութեամբ, Սիւնիքը ազատագրեր են սելջուկեան տիրապետութենէն։ Սիւնիքի մէջ հաստատուեր են երկու նոր իշխանական ընտանիքներ. Օրբելեաններ և Խաղբակեաններ։ 1230-ական թթ. անոնք ճանչցեր են մոնղոլական գերիշխանութիւնը։ 1720-ական թթ. Սիւնիքի հայութիւնը ապստամբեր է պարսկական տիրապետութեան դէմ։ Ապստամբութեան գլուխ անցած Դաւիթ Բեկը ազատագրեր է հարաւային Սիւնիքը և հիմք դրեր ինքնուրոյն իշխանութեան։ Ան յաջող կռիւներ մղեր է նաև օսմանեան թուրքերու դէմ, որոնք 1725-27-ին փորձեր են գրաւել Սիւնիքը։ 1730-ին շարժումը անկում ապրեր է։ 1826-28-ի ռուս-պարսկական պատերազմէն յետոյ Սիւնիքի ամբողջ տարածքը միացեր է Ռուսաստանին:
10- Վասպուրական
Հիւսիսէն սահմանակից էր Այրարատ, հիւսիս-արևելքէն՝ Սիւնիք, արևելքէն՝ Փայտակարան և Պարսկահայք, հարաւէն՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքէն՝ Տուրուբեսպուրականի տարածքը մտեր է Ուրարտու պետութեան մէջ, ունեցեր է զարգացած արհեստագործութիւն և երկրագործութիւն։ Մ.թ.ա. VI դարէն Վասպուրականի ամբողջ տարածքը մտեր է Երուանդունի, մ.թ.ա. II դարէն մինչև մ.թ. IV դարու վերջը՝ Արտաշէսեան, ապա Արշակունի հայկական թագաւորութիւններու կազմին մէջ։ VII դ. Վասպուրականը դարձեր է արաբաբիւզանդական ընդհարումներու ռազմաբեմ։ Վասպուրականի նախարարները յարեր են Թէոթորոս Ռշտունիի գլխաւորած ազատագրական շարժման և պահպաներ իրենց ինքնավարութիւնը։ Արաբական խալիֆայութեան նկատմամբ դիմադիր դիրքորոշման պատճառով Վասպուրականի նախարարները ենթակուեր են դաժան հաշուեյարդարի։ Ստեղծուած ծանր պայմաններուն մէջ Վասպուրականի նախարարական տուները համախմբուեր են հզօր Արծրունիներու շուրջ։ 774-775-ին Վասպուրականի նախարարները՝ Արծրունիներու գլխաւորութեամբ, պատերազմեր են Արաբական խալիֆայութեան գերակշիռ ուժերիու դէմ։ Չնայած պարտութեան և ծանր կորուստներուն, Վասպուրականի իշխանութիւնը պահպաներ է իր գոյութիւնը։ Ընդունելով հայ Բագրատունիներու գերակայութիւնը՝ Վասպուրականի իշխանները վերակողմնորոշուեր են դէպի արաբները։ IXդ. կիսուն Արաբական խալիֆայութիւնը փորձեր է ոչնչացնել Վասպուրականի իշխանութիւնը, ժամանակաւորապէս բռնագրաւեր նահանգի զգալի մասը, աքսորեր շատ իշխաններու։ Սակայն նուաճողները շուտով ծանր պարտութիւն կրեր են նահանգի հայկական զօրքէն։ Մանազկերտի ճակատամարտ ին (1071) սելջուկեան թուրքերէն բիւզանդական զօրքի ծանր պարտութենէն յետոյ նահանգը ինկեր է սելջուկեան թուրքերու տիրապետութեան ներքեւ։ Վասպուրականի որոշ շրջաններուն մէջ կիսանկախ վիճակի մեջ պահպանուեր են Արծրունեաց տոհմի շառաւիղները։ Այդ ժամանակաշրջանին Վասպուրական հասկացութիւնը տարածուեր է միայն Վանայ լճի ոլորտի և նահանգի հայաշատ շրջաններու վրայ։ XVIդ. դարձեր է իրանա-թրքական պատերազմների ռազմաբեմ։ 1639-ին Սեֆեան Իրանի և Օսմանեան Թուրքիոյ միջև կնքուած հաշտութեամբ Վասպուրականի մեծ մասը բռնատիրեր է Թուրքիան։ XVI-XIXդդ. Վասպուրականի մեջ շարունակել են գոյատևել հայ, քուրտ, ասորի ժողովուրդների ինքնավար իշխանություններ ու համայնքներ։ Այդ երեք ժողովուրդները յաճախ միասնաբար պայքարեր են իրանա-թրքական բռնատէրներու դէմ։ Չնայած օտար բռնակալութեան հարուցած խոչընդոտներուն, Վասպուրականի մէջ զարգացեր են գիւղատնտեսութիւնը, արհեստագործութիւնը և առևտուրը։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականի հայ բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ գաղթեց Արևելյան Հայաստան։
11- Փայտակարան
Փայտակարան, Մեծ Հայքի տասնմէկերորդ նահանգը։ Հիւսիս-արևմուտքէն սահմանակից էր՝ Սիւնիք, Արցախ և Ուտիք, արևմուտքէն՝ Վասպուրական նահանգներուն։ Փայտակարանի գաւառներն են՝ Հրաքոտ-պերոժը, Վարդանակերտը, Յոթնփորակեան բագինքը, Քոեկեանը, Ռոտ-ի Բաղան, Առոսը, Պիճանը, Հանին, Աթշի-Բագաւանը, Սպանդարան պերոժը, Որմիզդպերոժը, Ալևանը։ Փայտակարանի տարածքին մէջ մարդը հաստատուեր է հնագոյն ժամանակներէն։ Որպէս Մեծ Հայքի թագաւորութեան արևելեան նահանգ, Փայտակարանը ռազմաքաղաքական մեծ կարևորութիւն ստացեր է հիւսիսային կովկասեան լեռնականներու դէմ մղուող պայքարին։ Քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելու ժամանակաշրջանին Անգեղտան իշխանը Փայտակարանի բանտը նետեր է 438 քուրմ, որոնք չեն հրաժարեր հեթանոսութենէն։ Փայտակարան քաղաքը մեծ կարևորութիւն ձեռք բերեր է Հայոց Տրդատ Գ Մեծ թագաւորի գահակալման տարիներուն։ Աղուանքի թագաւորութեան մէջ քրիստոնէութիւնը տարածելու նպատակով հայկական հիւսիս-արևելեան երկրամասերը ուղարկուեր է Գրիգոր Լուսաւորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը, իսկ Փայտակարանի վերակացու նշանակուեր է Սանատրուկ Արշակունին, որու յանձնարարուեր է օժանդակել Գրիգորիսի առաքելութիւնը։ Վերջինս, Տրդատ Գ.-ի մահէն յետոյ, Մազքթաց Սանեսան թագաւորի հրամանով սպաններ են Վատնեան դաշտին մէջ, իսկ Սանատրուկը իրեն թագաւոր հռչակեր է եւ տիրելով Փայտակարան քաղաքը, փորձեր է օտարներու օգնութեամբ տիրել Հայոց թագաւորութեան։ Երբ հայ-հռոմէական զօրքերը պաշարեր են Փայտակարանը, Սանատրուկը փախեր է Պարսկաստան՝ ապաւինելով Շապուհ II-ի օգնութեանը։ IVդ. 30-ական թթ. սկիզբը Մեծ Հայքի մյուս երկրամասերի հետ մեկտեղ Փայտակարանը ևս տուժել է Մազքթաց Սանեսան թագավորի արշավանքից, որի զորաբանակը ջախջախվել է Օշականի մոտ։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Փայտակարան քաղաքը մնացեր է Արևելեան Հայաստանի կազմին մեջ մինչև Արշակունեաց թագաւորութեան անկումը։ 428-ին Փայտակարանը միացել է Ատրպատականի մարզպանության։ 450-451-ին, Վարդանանց պատերազմի ժամանակ, Փայտակարան քաղաքը վերածվել է պարսկական զորքերի հենակետի։ 620-ական թթ. Փայտակարանը ասպատակել են բյուզանդական զորքերը։ VI-VIIդդ. Կասպից ծովի խիստ իջեցման հետևանքով ջուրը հեռացեր է Փայտակարան քաղաքէն, որու պատճառով քաղաքը անշքացեր է, ապա շատ չանցած՝ անհետացեր։ VIIդ. վերջին արաբները Փայտակարանը գրաւեր և մտցուցրեր են Ատրպատականի մէջ։ IXդ. Առաջին կիսուն Փայտակարանը ներառուեր է Բաբեկեան շարժման ոլորտը, IXդ. վերջին մտեր՝ Սաջեաններիու, Xդ. 40-ական թթ-էն՝ Սալարեաններու, Xդ. վերջից՝ Ռավվադեանների պետութեան մէջ։ XIդ. 2-րդ կիսուն Փայտակարանը գրաւեր են սելջուկեան թուրքերը։ XIIդ. 30-ական թթ-էն եղեր է Ելտկուզյաններու պետութեան կազմին մէջ։ XIIIդ. առաջին կիսուն Փայտակարանը գրաւեր են մոնղոլները։ XIII-XIVդդ. Այն ենթարկուեր է Ոսկէ հորդայի խաներու, XIVդ. վերջին՝ Լենկթեմուրի աշխարհավեր արշաւանքներուն։ XVIIIդ. Կէսերուն Փայտակարանի տարածքին ձևաւորվել են Թալիշի և Ղարադաղի խանութիւնները, որոնցմէ առաջինը 1809–ին վերջնականապէս միացեր է Ռուսաստանին։ 1813-ին Գիւլիստանի պայմանագրով վաւերացուեր է Փայտակարանի արևելեան մասի անցումը Ռուսաստանին, իսկ արևմտեան հատուածը մնացեր է Պարսկաստանի կազմին։ 1826–ին վերացուեր է Թալիշի խանութիւնը, որու տարածքը XIX դ. 2-րդ կէսերուն և XXդ. սկիզբը մտեր է Պաքուի նահանգի մէջ:
12- Ուտիք
Ուտիք, Մեծ Հայքի տասներկրորդ նահանգը։ Արևմուտքէն սահմանակից է Գուգարք, հիւսիս-արևմուտքէն՝ Այրարատ և Սիւնիք, հարաւ-արևմուտքէն՝ Արցախ, հարաւէն՝ Փայտակարան նահանգներուն։ Մ.թ.ա. VIIIթ. 1-ին կիսուն Սարդուրի Բ.-ի ուրարտական զօրքերը մուտք գործած են Ուտիք, իսկ նոյն դարու 2-րդ կիսուն Ռուսա Ա.-ը նահանգը միացուցեր է Ուրարտական պետութեան։ Մ.թ.ա. VIդ. Ուրարտուի անկումէն յետոյ Ուտիքը մտեր է Երուանդունիներու Հայկական թագաւորութեան մէջ, դարձեր արքայական ձմեռանոց։ Մ.թ.ա. IIդ. Ուտիքը Մեծ Հայքի Արտաշէսեան թագաւորութեան կազմին մէջ մտած է։ Մ.թ.ա. Iդ. Տիգրան Բ. Մեծը Թագաւոր աղբիւր կոչուող վայրին մէջ կառուցեր է Տիգրանակերտ քաղաքը։ Վարչական շարք մը փոփոխութիւններու հետևանքով Ուտիքը IIIդ. կազմուած է եղեր նախ 7, ապա 8 գաւառներէ՝ Առանռոտ, Տռի, Ռոտպարսեան, Աղվէ, Տուսքստակ, Գարդման, Շակաշէն, Ուտի Առանձնակ։ 301-էն քրիստոնէութիւնը տարածուեր է նաև Ուտիքի մէջ։ Քրիստոնէութեան արմատացման գործին մէջ մեծ դեր խաղացեր է Գրիգոր Լուսաւորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ Մեծ Հայքի 387-ի բաժանումէն յետոյ Ուտիքը մնացեր է Խոսրով Գ.-ի Արևելահայկական թագաւորութեան կազմին մէջ։ Vդ. սկզբը Ուտիքի մէջ լուսաւորչական գործունէութիւն ծաւալեր է Մեսրոպ Մաշտոցը՝ իր աշակերտներուն հետ տարածելով հայոց գիրն ու դպրութիւնը։ 450-451-ին Ուտիքի հայ բնակչութիւնը մասնակցեր է Վարդան Մամիկոեանի գլխաւորած հակապարսկական ապստամբութիւնը։ Vդ. վերջին Ուտիքը մտեր է Արցախի հայ Առանշահիկներու թագաւորութեան մէջ։ VIIդ. Ուտիքը ինկեր է արաբական տիրապետութեան տակ՝ ռազմաբեմ դառնալով մէկ-մէկու դէմ պատերազմող արաբական և խազարական զօրաբանակներու միջև։ IXդ. սկիզբը Հիւսիսային Կովկասէն Հայաստան մուտք գործած Սևորդեաց ցեղը հաստատուեր է Ուտիքի մէջ, ընդուներ քրիստոնէութիւն և հայացեր։ 840-ական թթ. Ուտիքի մէջ հիմնադրուեր է Գանձակ քաղաքը։ IXդ. վերջը Ուտիքի հիւսիս-արևմտեան մասը մտեր է Բագրատունիներու Հայոց թագաւորութեան մէջ։ XIդ. 2-րդ կիսուն Ուտիքը գրաւեր են սելջուկ-թուրքերը։ XIIդ. վերջին Զաքարեաններն ազատեր են Ուտիքի արևմտեան շրջանները, որոնք դարձեր են Վահրամեան ճիւղի տիրոյթը։ XIVդ. վերջը և XVդ. սկիզբը Ուտիքը ասպատակեր են Լենկթեմուրի զօրքերը։ XVII-XVIIIդդ. Ուտիքի հայ բնակչութիւնը հարթավայրային շրջաններէն ստիպուած եղեր են հեռանալ նախալեռնային և լեռնային շրջանները, մասամբ կեդրոնացեր Գանձակ քաղաքին մէջ ։ XIXդ. 40-50-ական թթ. Ուտիքի տարածքը մտեր է Թիֆլիսի, XIXդ. վերջը և XXդ. սկիզբը՝ հիմնականօրէն Ելիզավետպոլի և մասամբ Պաքու նահանգի մէջ։
13- Արցախ նահանգ
Արցախ (կամ Արձախ), Մեծ Հայքի տասներրորդ նահանգը։ Նահանած է 12 գաւառ՝ Միւս Հաբանդ, Վայկունիք, Բերդաձոր, Մեծ Առանք, Մեծ Կուենք, Հարճլանք, Պրանք, Մուխանք, Պարզուանք, Փառիսոս և Կողթ։ Արցախը տարածուած է Փոքր Կովկասի արևելեան մասին մէջ։ Սահմաններն արևմուտքէն՝ Սևանայ լիճի արևելեան ափով, հարաւ-արևմուտքէն՝ Աղուան գետակով, հարաւէն՝ Երասխի հովիտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտեան կէսը։ Հիւսիսէն և հիւսիս-արևելքէն սահմանակից էր Ուտիքին։ Արցախի մեծ մասը ծածկուած էր անտառներով, որոնք հարուստ էին թանկարժէք ծառատեսակներով։ Հնագոյն ժամանակներէն սկսած՝ բնակչութիււնն կը զբաղուի հացահատիկային կուլտուրաներու մշակութեամբ, այգեգործութեամբ և շերամապահութեամբ։ Ամբողջ արևելքի մէջ յայտնի էին Արցախի մէջ բուծուող ձիերը, որոնք աչքի կ՛ինային դիմացկունութեամբ և արագավազութեամբ։ Արցախի նախարարական տունը սերած էր Հայկ նահապետի ժառանգ Սիսակէն։ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր խաղացաւ Արցախի և Ուտիքի բնակչութեան քրիստոնէացման գործին մէջ։ Vդ. սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախի մէջ տարածեր են հայերէն գիրն ու դպրութիւնը և պայքարեր հեթանոսութեան մնացորդներուն դէմ։ V-դ. Արցախը կը մտնէր պարսկահպատակ Աղուանի մարզապանութեան մէջ։ Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի այրուձին Աւարայրի ճակատամարտին կը գլխաւորէր Առանշահիկ Բակ իշխանը, որ պատերազմէն յետոյ վերադարձաւ Արցախ և այդ պաշտպանեց պարսիկներէն։ Օգտուելով Պարսից արքունիքի զիջումներէն, Արցախի Առանշահիկները Vդ. վերջը Վաչական Բարեպաշտի գլխաւորութեամբ ստեղծեցին թագաւորութիւն, որուն մէջ ընդգրկուած էին Ուտիքը և Անդրկուրեան Կամբեճան հայաբնակ գաւառը։ Սակայն պարբերական ընդվզումները պարսից տիրապետութեան դէմ Արցախը ի վիճակի չդարձուց դիմադրելու VIIդ. սկզբը երկիր ներխուժած խազարներուն։ VIIդ. կէսէն մինչև IXդ. վերջը Արցախը կը գտնուէր արաբական տիրապետութեան տակ։ Թէև Արցախի ու հայակից հայկական գաւառներու ապստամբութիւնները դաժանօրէն ճնշուեցան և անոնց կազմակերպիչներէն շատերը աքսորուեցան, սակայն IXդ. վերջը Արցախի իշխանական տան երկու ճիւղերը հզօրացան և Բագրատունեաց թագաւորութեանը ենթակայ ըլլալով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագաւորութիւն, մէկը՝ Դիզակի, միւսը՝ Խաչէնի մէջ։ Արցախի նախարարական տան եռանդուն գործունէութիւնն ու մշակութային բուռն վերելքն անընդմէջ շարունակուեցաւ Խաչէնի մէջ։ XIIդ. Երկրորդ կէսին այստեղ արդէն կ՛իշխէին Առանշահիկ հարստութեան երեք ճիւղերը՝ Ներքին Խաչէնի, Հաթերքի և Ծարա իշխանութիւնները։ Մոնղոլներու տիրապետութեան նախօրէին Ներքին Խաչէնի ու Վերին Խաչէնի իշխանութիւնները խնամութեամբ կապուած էին Զաքարեան զօրապետներու հետ և կը վայելէին անոնց հովանաւորութիւնն ու աջակցութիւնը։ Թաթար-մոնղոլներու տիրապետութաան շրջանին Արցախ-Խաչէնի բնակչութեան վրայ ծանր հարկ դրուեցաւ։ Լենկթեմուրը 1387-ին ասպատակեց նաև Խաչէնը՝ կոտորելով իշխանական տուներու գրեթէ բոլոր նշանաւոր ներկայացուցիչներուն։ XVIդ. վերջը և XVII-ի սկզբը այդ իշխանութիւնները մանրացեր, վերածուեր էին գաւառական վարչական միաւորումներու, որոնք կը կոչուէին մելիքութիւններ և իրենց մեջ կը պահէին հայ պետականութեան վերջին բեկորները։ Այս մանր պետական միաւորուներն էին, որոնք կը գլխաւորէին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետութիւններու դէմ։ Արցախի հայկական ֆեոտալական իշխանութիւնները յարատևեցին մինչև անոր միացումը Ռուսաստանին, որը տեղի ունեցաւ 1813-ին, Գիւլիստանի պայմանագրով։”
14- Գուգարք
Գուգարք, Մեծ Հայքի տասնչորորդ նահանգը։ Յոյն պատմիչները կը յիշատակեն Գոգարենէ անուանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքէն սահմանակից եղած է Ուտիք, հարաւէն՝ Այրարատի արևմուտքէն՝՝ Տայք նահանգներուն, հիւսիսէն՝ Վիրքին։ Արտաշէսեան և Արշակունի թագաւորներու ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխութիւններէն մէկն էր։ 387-ին, Բիւզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառութեամբ Տաշիր գաւառի, միացուեր է Վիրքին։ Գուգարքի կազմին մէջ էին Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Արդահան, Վերին Ջաւախք և Կղարջք գաւառները։ 652-ի հայ-արաբական համաձայնագրով Թէոթորոս Ռշտունին վերամիաւորեր է նաև Գուգարքը։ VIIIդ. Գուգարքի արևմտեան գաւառները մտեր են Տփղիսի արաբական ամիրայութեան, IXդ. Կէսէն՝ վրաց Բագրատունիներիու տիրոյթներու մեջ, իսկ արևելեան գաւառները՝ հայ Բագրատունիներու։ 969-970-ին արևելեան Գուգարքի մէջ Հայոց թագաւոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգէնը հիմներ է թագաւորութիւն՝ Շամշուլդէ կեդրոնով։ 1065-ին այս թագաւորութեան կեդոնը տեղափոխուեր է Լոռէ բերդաքաղաքը, այս պատճառով ան կոչուել է նաև Լոռիի թագաւորութիւն։ XIդ. վերջին և XIIդ. սկզբին Լոռիի թագաւորութիւնը տիրեր են սելջուկ նուաճողները։ Իսկ 1118-1123-ին այն սելջուկներէն գրաւեր է Դաւիթ Շինարար թագաւորը և տուեր վրաց Օրբելիներուն։ Ճնշելով Օրբելիներու խռովութիւնը 1177-ին՝ վրաց Գէորգի III թագաւորը Լոռէ բերդաքաղաքը յանձներ է ղփչաղներին, իսկ 1185-ից՝ Զաքարեաններուն։ XII-XIIIդդ. Գուգարքի մէջ կալուածներ ունեցեր են նաև Մամիկոնեանները և Արծրունիները։ Կիւրիկեաններիու և Զաքարեաններու օրով արևելեան Գուգարքը եղեր է հայ մշակոյթի ու գիտութեան կեդրոն։ Գուգարք մէջ զարգացած էր գորգագործութիւնը, թայտամշակութիւնը, մետաղագործութիւնը։ Արևելեան Գուգարքի մեջ ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։
15- Տայք
Տայք, Մեծ Հայքի 15-րդ նահանգը։ Հիւսիսէն սահմանակից էր Եգերք և Խաղտիք երկրներուն, հիւսիս-արևելքէն՝ Գուգարք, արևելքէն և հարաւէն՝ Այրարատ, հարաւ-արևմուտքէն և արևմուտքէն՝ Բարձր Հայք նահանգներուն։ Տայքը վարչականօրէն կը բաժանուի 8 գաւառի՝ Կող, Բերդաց Փոր, Պարտիզաց Փոր, Ճակք, Բոխա, Ոքաղէ, Ազորդաց Փոր և Ասեաց Փոր։ Մինչև IIIդ. Տայքը եղեր է արքունական կալուածք և զօրակայան։ 230-ական թթ. Հայոց արքայ Խոսրով Ա Մեծը Տայքի մեծագոյն մասը յատկացուցած է Մամիկոնեաններու նախարարութեանը՝ որպէս ժառանգական կալուածք։ V-VIդդ. Տայքը եղեր է Սասանեան Պարսկաստանի դեմ մղուած ազատագրական շարժումներու կեդրոն։ Ամրանալով Տայքի անտառախիտ լեռներուն մէջ՝ Մամիկոնեաններն ու անոնց համակիր ուժերը յաջողութեամբ պայքարեր են պարսկական նուաճողներուն դէմ։ 591-ին Հայաստանի նոր վերաբաժանմամբ Տայքը անցեր է Բիւզանդական կայսրութեան։ VIIդ. Կէսէն Տայքը մտեր է արաբական արշաւանքներու ժամանակ բիւզանդական զօրքերէն լքուած և Թէոթորոս Ռշտունոի գլխակորութեամբ առժամանակ ինքնուրոյնութիւնը վերականգնուած Հայաստանի կազմին մէջ։ VIIդ. վերջը և VIIIդ. սկիզբը շարք մը հայ իշխանական տուներ ապաստաներ են Տայքի լեռնավայրերուն մէջ՝ խուսափելով արաբական նուաճողներու հալածանքներէն։ Տայքը դարձեր է հակաարաբական պայքարի կեդրոն՝ Մամիկոնեաններու գլխաւորութեամբ։ Անհաւասար կռիւներուն թուլցած և Հայաստանի քաղաքական ասպարեզէն հեռացած Մամիկոնեաններու կալուածները, այդ թուին՝ Տայքը, VIIIդ. վերջին անցեր են Բագրատունիներուն։ Xդ. Տայքի Բագրատունեաց ճիւղը ընդուներ է բիւզանդական գերիշխանութիւնն ու քաղկեդոնական դաւանանքը: 1000-ին Տայքը նուաճեր Է Բիւզանդական կայսրութիւնը, որ վարեր է տեղի հայ բնակչութեան քաղկեդոնութիւն պարտադրելու և անոնց ռազմական ուժերը ջլատելու քաղաքականութիւն։ 1071-նի Մանազկերտի ճակատամարտին սելջուկեան թուրքերէն պարտուած Բիւզանդդեան հայկական հողերու հետ Տայքը զիջեր է անոնց։ XIIդ. վերջը և XIIIդ. սկզբը հայ-վրացական միացեալ ուժերը ազատագրեր են Տայքը։ Թաթար-մոնղոլական նուաճումներէն և վրաց Բագրատունեաց թագաւորութեան քայքայումէն յետոյ, Տայքը մնացեր է Ճաղի աթաբեկութեան կազմին մէջ։ 1590-ի թուրք-պարսկական պայմանագրով Տայքը անցեր է Օսմանեան սուլթանութեան։ XVIIդ. Տայքի հայ բնակչութիւնը ենթարկուեցաւ բռնի մահմետականացման։ Դաւանափոխութենէն հրաժարողները ոչնչացուեցան, եկեղեցիները աւերուեցան։ XVIII-XIXդդ. դաւանափոխ հայերուն պարտադրուեցաւ նաև թուրքերէնը։ 1877-78-ի ռուս-թրքական պատերազմէն յետոյ Տայքի մէկ մասը անցաւ Ռուսաստանին։ Թրքացած բնակիչները մեծամասամբ գաղթեցին Թուրքիա։ Տայքի մէջ բնակեցան նաև Արևմտեան Հայաստանէն եկած հայեր։ 1918-20-ին վերջիններս ենթարկուեցան թրքական կոտորածներուն ու բռնութիւններուն, փրկուածները գաղթեցին Անդրկովկաս։
Комментарии
Отправить комментарий