Ընթերցանության մրցույթ


                Ընթերցանության մրցույթ-2013/մարզային փուլ/

ՀՀ Կրթության և Գիտության աջակցությամբ <<Անտարես>> հրատարակչությունը կազմակերպել էր <<Ընթերցանության օլիմպիադա -2012>> միջոցառումը,որին մասնակցում էին 1400 դպրոցների 6-րդ դասարանցիներ: 198 ավագ դպրոցի 6-րդ դասարանի բոլոր աշակերտները մասնակցեցին առաջին փուլին: Հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ հավաքած աշակերտները մասնակցեցին դպրոցական երկրորդ փուլին: 6-1 դասարանի աշակերտուհիներ Ջանիբեկյան Մարիան և Հարությունյան Արուսը իրավունք ստացան մասնակցելու ընթերցանության մրցույթի մարզային փուլին,որը անցկացվեց մարտի 27-ին Գրողների միության տանը: Ինչպես նախորդ փուլերում, այս անգամ էլ մեր աշակերտները կարդացին իրենց ընտրած հատվածները որևէ գեղարվեստական գրքից: Մարիան ընթերցեց Հ. Թումանյանի<<Իմ ընկեր Նեսոն >> պատմվածքից մի հատված,իսկ Արուսը`<<Գիքորը>>-ից : Արուսը` հաղթելով առաջին փուլում,մասնակցեց նաև մարզային երկրորդ փուլին: Այս անգամ նա կարդաց հանձնաժողովի կողմից ընտրված Ստեփան Զորյանի պատմվածքներից պատահական հատված: Արուսը իր գեղեցիկ,արտահայտիչ և սահուն ընթերցման շնորհիվ հաղթեց նաև երկրորդ փուլում`գրավելով 2-րդ տեղը /36 միավորով/:  Ընթերցանության մարզային փուլում հաղթած երեխաները իրավունք ստացան մասնակցելու հանրապետական  փուլին,որը կանցկացվի ապրիլի 29-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Комментарии