Գրադարանի կայքը համացանցում


Դպրոցի ռեսուրս կերտրոնում 9-11 դասարանի աշակերտների հետ անցկացվեց սեմինար <<Գրադարանի կայքի հնարավորությունները >> թեմայով: Ինչպես օգտվել համացանցից և նյութերը օգտագործել տարբեր առարկաների գործնական աշխատանքների համար թեմայի ուսուցման ժամանակ ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Մելքումյանը բացատրեց,թե ինչպես
նյութեր ընտրել գրադարանի կայքից և դրանք օգտագործել գործնական աշխատանքների
համար,ինչպես նաև տարբեր նախագծային աշխատանքներ և դասապատրաստման համար:
  Գրադարանավար Կ. Մխիթարյանը  ներկայացրեց գրադարանի կայքը`իր բոլոր բաժիններով:
Կայքում հավաքված են գրադարանի կատարած բոլոր աշխատանքները,թեմատիկ նյութեր
ուսումնական ծրագրերին համապատասխան, գրքերի ընթերցումներ և  քննարկումներ,
գրական ցերեկույթներ, կինոդիտումներ,տարբեր բաժինների նյութեր: Աշակերտները արդեն ծանոթ էին կայքին և ասացին, որ իրենց անհրաժեշտ նյութերը հենց գրադարանի կայքից են
վերցնում: Կայքից օգտվողները բավականին շատ են, որովհետև այնտեղ հավաքվում են այն նյութերը,որոնց համար նրանք դիմում են գրադարան:

Комментарии