Ընթերցողական կոնֆերանս



 






Ապրիլի 19-ին գրադարանում անցկացվեց ընթերցողական կոնֆերանս <<Գիրքը մարդու լավագույն բարեկամն է>> թեմայով: Կ. Մխիթարյանը ներկայացրեց կոնֆերանսի անցկացման կանոնները և նպատակը,ներկայացվեց նաև գրքի ներկայացման ծրագիրը: Հնչեցին ասույթներ գրքի մասին:
    Գիրքը մարդկային հոգու ամենամաքուր հայելին է:      Թ. Կարլեյլ /անգլ.գրող/
    Գրքերը բանականության երեխաներն են:                    Ջ. Սվիֆթ /անգլ.գրող/
     Յուրաքանչյուր այրված գիրք լուսավորում է աշխարհը:   Էմերսոն /ֆր;գրող/
     Լավ գիրքը պտուղներ է տալիս`ծնունդ տալով նոր գրքերի:  Ա.Օլքոթ /ամերիկացի գրող/
     Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը:                                                                                    Մ.Պրևո /ֆր.գրող/


       Կոնֆերանսին մասնակցում էին 6-10-րդ դասարանի աշակերտները: Առաջինը իր կարդացած գիրքը ներկայացրեց 9-1 դասարանի աշակերտուհի Ալինա Գրիգորյանը: Նրա կարդացած գիրքը Ալ. Շիրվանզադեի պատմվածքներն էին: Դրանցից նա ընտրել էր <<Ալինա>> պատմվածքը: Ալինան պատմելով պատմվածքի սյուժեն, ուշադրությունը գրավեց կերպարների վրա: <<Ալինա>> պատմվածքը լարված դրության,բարդ ապրումների քննության փորձ է: Դա անսովոր սեր էր ասովար պայմաններում: Հեղինակը ներկայացնում է բժիշկ Ախուրյանի պատմածը:Նա ասում է <<Սեր չէ շոշափելին,առարկայականը...սեր չէ կինը,որին գրկում ենք,պաշտում,որպեսզի վայելենք և վայելում ենք ,որպեսզի ապականենք...Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել>>: Գիրքը հետաքրքիր էր իր հմայող տրամադրությամբ և մարդկային ապրումների մարմնացմամբ:
 Ստ. Ալաջաջյանի <<Եղեգները չխոնարհվեցին>> գիրքը ներկայացրեց 8-1 դասարանի աշակերտ Արամ Սարգսյանը: Գիրքը Զեյթունի ապստամբության մասին է: Այն Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ փախած մարդկանց կյանքի մասին է: Արամը շատ հետաքրքիր ներկայացրեց այդ ժամանակների հայ ժողովրդի դառը ճակատագիրը և պայքարը:
   Հաջորդ գիրքը,որ ներկայացրեց 9-2 դասարանի աշակերտուհի Խաչատրյան Մելինեն, դա  Ալ. Դյումայի <<Ասկանիոն>> էր: Վեպում հեղինակը նկարագրում է հռչակավոր արձանագործ ու ոսկերիչ  Բենվենուտո  Չելլինիի կյանքի մի ժամանակաշրջանը:Վեպում նկարագրված են  16-րդ դարի Ֆրանսիայի կենցաղի ու բարքերի գեղեցիկ պատկերները:

     8-1 դասարանի աշակերտուհի Լիլիթ Դավթյանը  ներկայացրեց <<Սամվել>> վեպը,որի նյութը 4-րդ դարի պատմական իրադարձություններն են:Վեպը հայրենասիրական գեղեցիկ ստեղծագործություն է:
     Ընթերցողական կոնֆերանսի նպատակն է ընդլայնել աշակերտների ընթերցանության մտահորիզոնը,բարձրացնել հետաքրքրությունը գրքի և գրադարանի նկատմամբ,բարձրացնել գրագիտությունը և հետաքրքրությունը արդի գրականության նկատմամբ:

Комментарии