1966 թվականի նոյեմբերի 28-ին Երեւանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքին, բացվել է 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան- կոթողը:
Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր եւ օտարազգիներ բարձրանում են Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերին: 1965 թվականին` Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երեւանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր: Դրանց շնորհիվ 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1968-ին: Երեւանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան եւ ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ:
44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը: 12 քարե սալերը` դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արեւմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում: Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է: Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների եւ գյուղերի անունները: 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին: Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները Առաջին համաշխարհային պատերազմում), այդ թվում` Արմին Վեգների մի շարք լուսանկարներ եւ որոշ հրատարակություններ: Թանգարանի մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր:
1920թ. ապրիլի 3-ին,երբ հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախությունը, Վրթանես Փափազյանը առաջարկով դիմեց հանրապետության պառլամենտին,նախարարների խորհրդին, Ամենայն Հայոց կաթողիկոսին,որպեսզի պետականորեն նշվեն Եղեռնի զոհերի հիշատակի օրերը` ապրիլի 24-ը,25-ը,26-ը որպես ազգային սգո օրեր:
ՀԽՍՀ ՕՐԵՆՔԸ օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ-ի ցեղասպանության դատապարտման մասին
ՀԽՍՀ Գերագույն խորհուդը որոշում է. Դատապարտելով 1915թ.օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը,որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,ապրիլի 24-ը հայտարարել հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության
նախագահ`Հ.Ոսկանյան
քարտուղար`Ն.Ստեփանյան
22 նոյեմբերի 1988թ-ի,ք.Երևան
նահանգները ներկայացնող պաստառներով,ծաղիկներով ` միանալով հազարավոր մարդկանց, բարձրացան Ծիծեռնակաբերդի բարձունք և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915թ.օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերին:
Մաքուր խղճով ապրելու համար անցյալը հարգել և հիշել է պետք...
ОтветитьУдалить