Մեծ Եղեռնի զոհ գրողներ

Ապրիլի 25-ին գրադարանում անցկացվեց Հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքերի տեսություն, ընթերցում և
քննարկում: 1915թ-ը հայոց պատմության ամենամռայլ
թջերից է: Հինգ հազար



տարի հայաբնակ պահպանված Մեծ Հայկի կեսից ավելին լիովին հայազրկվեց: Կատարվեց ծրագրված ցեղասպանություն,որն իրականացրեց երիտթուրքական կառավարությունը փուլ
առ փուլ: Միջոցառման մասնակիցները 9-րդ դասարանի աշակերտներ էին: Նրանք արտասանեցին բանաստեղծություններ նվիրված եղեռնին,պատմեցին իրենց կարդացած գրքերից հատվածներ 1915թ.դեպքերի և իրադարձությունների մասին: Ներկայացվեց Ա.Վեռնոյի <<Մայրիկ>>,Պ.Զեյթունցյանի <<Վերջին արևագալը>>,Ֆ.Վերֆելի <<Մուսա լեռան քառասուն օրը>>, <<Սասունը բոցերի մեջ>> և այլ գրքեր: Կարդացին հատվածներ այդ գրքերից և քննարկեցին: 1915թ. ապրիլի 24-ին Պոլսից աքսորված ութ հարյուր հայ մտավորականներից ողջ մնացին միայն ութը: Նահատակ մտավորականներից էին Գր.Զոհրապը,Սիամանթոն,Դ. Վարուժանը, Ռ.Սևակը,Ռ.Զարդարյանը և այլն: Աշակերտները
Պ.Զեյթունցյանի <<Վերջին արևագալը>> գրքից կարդացին Ռ.Սևակի, Սիամանթոյի,



Դ.Վարուժանի և Գր. Զոհրապի մասին պատմող հատվածները: Գիրքը նվիրված է Գրիգոր Զոհրապին և նրա վերջին օրերին:







Комментарии