Մարդ,ով ձուլվեց հավերժին
Ապրիլի 11-ին ռեսուրս կերտրոնում անցկացվեց վաղամեռիկ արձակագիր Պատվական Ղուկասյանի մասին պատմող <<Մարդ,ով ձուլվեց հավերժին>> ֆիլմի ցուցադրումը: Ֆիլմը
նվիրված էր Պ.Ղուկասյանի հիշատակին: Մասնակիցները արդեն ծանոթ էին գրողի կենսագրությանը և ընթերցել ու քննարկել էին նրա պատմվածքները: Ֆիլմը պատմում էր գրողի կենսագրությունը`մանկությունը,պատանեկությունը,
ուսանողական տաիները և աշխատանքային գործունեությունը
Ֆիլմում նրա մասին հիշում և պատմում են նրա որդիները: Պ.Ղուկասյանը 1988թ. ողբերգական երկրաշարժի զոհ դարձավ: Նա թողել է 4 զավակներ,դրանք նրա գրքերն են: Առաջին գիրքը` <<Բարով ես եկել>>, լույս է տեսել 1975թ-ին և նվիրված է մորը: Երկրորդը <<Անհանգստություն>> գիրքն է ,որը լույս է տեսել1982թ-ին: Երրորդ գիրքը կոչվում է <<Եվ մարդը հորիզոնին ձուլվեց>>: Նա իր 4-րդ գիրքը հրատարակության էր ներկայացրել ողբերգական երկրաշարժից առաջ,բայց տպագրվեց մահից հետո`1991թ-ին: Դա <<Կանչող հուշեր>> գիրքն էր,որն ընդգրկում էր վաղամեռիկ
արձակագրի անտիպ էջերը:Թեման Գյումրու հին ու հոր կյանքն է`դիտված ժամանակի զուգահեռներում:

Комментарии
Отправить комментарий