Վիլյամ Սարոյան «Սովյալները»





Ապրիլի 5-ին գրադարանում անցկացվեց գրական ցերեկույթ նվիրված օտարագիր հայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 105 ամյակին: Գրադարանում ստեղծվել էր մեծ գրողին նվիրված անկյուն,որտեղ հավաքված էր Վ.Սարոյանի գրքերը,նկարները,նրա մասին պատմող պաստառները,ինչպես նաև նրա մասին ասույթները: Բացման խոսքով հանդես եկավ 11-5 դասարանի աշակերտուհի Լուսինե Հարությունյանը: Նա ներկայացրեց,որ հայ ժողովրդի պատմական ճակատագիրը ժամանակի ընթացքում ստեղծել է այնպիսի պայմաններ,երբ հայ ժողովրդի խոշոր զանգվածներ հեռացել են հայրենիքից և ապաստանել օտար երկրներում: Այս ընթացքում ասպարեզ են եկել ծնունդով հայ գրողներ,ովքեր ստեղծագործել են այլ լեզուներով: Ստեղծագործելով օտար լեզվով` նրանք շարունակել են համարել իրենց հայ գրողներ: Այսպիսի գրող էր նաև Վ.Սարոյանը,ում խոստովանությունը բնութագրում է շատերին.<<Թեև անգլերեն եմ գրում ու ծնունդով ամերիկացի եմ,ինքս ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս բառերն անգլերեն են,միջավայրն`ամերիկյան,ոգին,որ ստիպում է ինձ գրել,սակայն ,հայ է: Ուրեմն ես հայ գրող եմ: Խորապես սիրում եմ հայ գրողների մեծ ընտանիքին պատկանալու պատիվը>>:
Վիլյամ Սարոյանի կենսագրությունը համառոտ ներկայացրեց 9-1 դասարանի աշակերտուհի
Լիանա Հակոբյանը,որի ընթացքում ցուցադրվում էր Սարոյանի մասին պատրաստված շնորհանդեսը: Շոպենի երաժշտության հնչյունների ներքո Հռիփսիմեն /10-1դ./,Սվետան,Էլենը,
Միլենան և Անժելան ներկայացրեցին ասույթներ Վ.Սարոյանի մասին,ինչպես նաև Սարոյանի
մտքերն ու ասույթները հայրենիքի,հայոց լեզվի և գրականության մասին:
 Վերջում դիտեցին Վիլյամ Սարոյանի <<Սովյալները>>պիեսի հիման վրա  բեմադրված
ներկայացումը: Գրողի դերը կատարում էր Սարգսյան Արամը,երիտասարդ կապիտալիստի
դերը`Նադիրյան Ռոբերտը ,իսկ աղջկա դերում Սահակյան Անժելիկան էր: Նրանք սովորում են 8-1 դասարանում:Փոքրիկ դերասանները այնքան բնական,հուզիչ և գեղեցիկ կատարեցին
իրենց դերերը,որ հանդիսատեսը հուզվեց և բուռն ծափահարություններով ողջունեց նրանց:
 Միջոցառման ավարտին շնորհավորանքներով ևշնարհակալական խոսքով հանդես եկան


ուսումնական գծով տնօրենի տեղակալ Լ. Ավետիսյանը և Ա. Սարգսյանի մայրը:







 

 

Комментарии

  1. Շատ հետաքրքիր, կարևոր, ուսուցանող միջոցառում էր: Երևում էր, որ աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել և շատ լավ ներկայացան միջոցառմանը: Ապրեք:

    ОтветитьУдалить

Отправить комментарий