ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ





Մայիսը հայոց պատմության ամենապայծառ ամիսն է:Դեռևս հինգերորդ  դարում այն հայ ժողովրդին կանգնեցրել է հավատի և ազգային ինքնության կորստի վտանգի առջև:
Հայ ժողովրդի կյանքում ճակատագրական նշանակություն է
ունեցել Ավարայրի ճակատամարտը:
Այն տեղի է ունեցել 451թ. մայիսի 26-ին,հայոց Արտազ գավառի Ավարայր գյուղի մոտ գտնվող դաշտում,Տղմուտ գետի ափին: Հայոց բանակը`Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, կռվում էր պարսկական մեծաքանակ բանակի դեմ:Հայերը կորցրեցին 1036 քաջեր: Բայց հայերը չպարտվեցին,դա մահվամբ մահին հաղթել էր:


1918 թ. մենք արդեն կուլ էինք գնում դաժան ու ոխերիմ թշնամուն, և թվում էր արյունածոր Հայաստանը այլևս փրկվելու ոչ մի հույս չունի… Սակայն Հայոց բանակը կռվելով աննախադեպ քաջությամբ, Սարդարապատյան ճակատամարտում հաղթեց թուրքական 6-7 անգամ գերակշիռ ուժերին։<<20-րդ դարի Ավարայր>>.այսպես է բնութագրվում Սարդարապատի հերոսական ճակատամարտը: Խախտելով Երզնկայի զինադադարը, թուրքերը 1918թ. փետրվարի 10-ին անցան հարձակման:Մայիսի 21-ին թուրքական զորքի մի
մասը հարձակվեց Սարդարապատի,մյուս մասը`Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի վրա: Հայ
ժողովուրդը ոտքի ելավ: Թուրքերը գլխովին ջախջախվեցին և փախուստի դիմեցին:
Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի փայլուն էջերից է: 1918թ.մայիսի 28-ին
վերականգնվեց Հայկական պետականությունը, հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ հռչակումը 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ  դարասկզբի հայոց ազատամարդյունքն էր: Վերականգնվեց վաղուց կորսված անկախ պետականությունը: Ընդունվեցին պետական խորհրդանիշները`դրոշը,զինանշանը և օրհներգը,որոնք Հայաստանի 3-րդ հանրապետությունը ժառանգել է որպես պետական խորհրդանիշեր:
Եվ եթե Ավարայրով համայն հայ ժողովուրդը ապացուցեց հավատարմությունը մեր պապերի ավանդներին ու նվիրական զգացումներին, ապա Սարդարապատը եկավ մեկընդմիշտ համոզելու մեր թշնամիներին, որ հայ զինվորը անպարտելի է հայրենի հողը պաշտպանելիս։

Հերթական հաղթանակն ու բերկրալի խաղաղությունը հայոց մայրերին այցելեցին 1945թ. մայիսի 9-ին, մեր սուրը, իրապես «փառքով դրեցինք պատյան», մեծ թվով հայ մարշալների, գեներալների և հերոսների սխրագործությունների, ավաղ նաև բազմահազար զոհերի գնով։

Բայց սրանով չընդհատվեց մայիսյան հաղթանակների շղթան… 1992 թ. մայիսի 9-ին Արցախի քաջորդիները իրենց սուրբ ավյունի և արյան գնով ազատագրեցին հինավուրց հայոց բերդաքաղաքը, անառիկ Շուշին հաստատելով, թե՝
Այնտեղ է միայն սխրանքը ծնվում, երբ վերջանում է ամեն մի հնար։
Կազմավորվեց արցախյան հայոց բանակը, որն արդեն քսան տարի է պահպանումէ հայրենիքի սահմանները թշնամու խարդախ ոտնձգություններից։
Քանի դեռ հավերժի հայկական անվանվող երթը շարունակվում է գեղեցիկի ու կատարյալի ձգտման ճանապարհով, ոչ ոք չի կարող խափանել բնականի լուսեղեն ընթացքը։ Յուրաքանչյուր ապրիլի հաջորդելու է մայիսը, իսկ յուրաքանչյուր մայիսի հայ ժողովուրդը տոնելու է իր հիշարժան հաղթանակների օրը՝ ուր էլ որ լինի…
Հաղթանակները ամրացնում են ժողովրդի ոգին ու կամքը, լավատեսություն ու հավատ հաղորդում ապագայի կերտման ճանապարհին… Միավորվել է պետք հայապահպանման սուրբ նպատակի շուրջ, որ մեր ժողովրդի կյանքում այլևս միայն հաղթանակներ լինեն։

                    Միջոցառումներ նվիրված մայիսյան հաղթանակներին

Երևանի N198ավագ դպրոցում մայիս ամսում կազմակերպվեցին հայրենասիրական թեմաներով մի շարք միջոցառումներ, որոնք ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, հայրենասիրութուն դաստիարակելու նպատակ ունեին: Միջոցառումներին մասնակցում էին 7-10դասարանների աշակերտները:
 Յուրաքանչյուր ազգի հարատևելու նախապայմաններից մեկը ազգային հիշողությունն է, և մենք այսպիսի միջոցառումներով փորձում ենք թարմացնել ազգային հիշողությունը և դրանով նպաստել մեր ժողովրդի, մասնավորապես հայ երիտասարդության միասնությանը և համախմբմանը: Դպրոցում կազմակերպված միջոցառումները վերաբերում էին հաղթական հերոսամարտերից մի քանիսին՝ 1945թ. մայիսի 9-ին, 1992 թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանը: Անդրադարձ եղավ մայիսյան մյուս հաղթանակներին, քանի որ մայիսը հայոց պատմության ամենապայծառ ամիսն է ՝սկսած հինգերորդ դարից, երբ հայ ժողովրդը կանգնած էր հավատի և ազգային ինքնության կորստի վտանգի առջև, և ամսի 26-ին մեզ պարգևվեց փառավոր Ավարայր։ Այնուհետև , երբ 1918 թ. մենք արդեն կուլ էինք գնում դաժան ու ոխերիմ թշնամուն, և թվում էր ՝ Հայաստանը այլևս փրկվելու ոչ մի հույս չունի, հայոց բանակը, կռվելով աննախադեպ քաջությամբ, Սարդարապատյան ճակատամարտում հաղթեց թուրքական 6-7 անգամ գերակշիռ ուժերին։ Հերթական հաղթանակն ու բերկրալի խաղաղությունը հայոց մայրերին այցելեցին 1945թ. մայիսի 9-ին, մեր սուրը, իրապես «փառքով դրեցինք պատյան», մեծ թվով հայ մարշալների, գեներալների և հերոսների սխրագործությունների, ավաղ նաև բազմահազար զոհերի գնով։ Բայց սրանով չընդհատվեց մայիսյան հաղթանակների շղթան… Արցախի քաջորդիները իրենց սուրբ ավյունի և արյան գնով ազատագրեցին հինավուրց հայոց բերդաքաղաքը, անառիկ Շուշին:
Միջոցառման կազմակերպիչները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել այս միջոցառումներին, ուստիև տրամաբանական էր, որ աշխատանքը գնահատվեց բոլորի կողմից և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառման ավարտից հետո:




Комментарии

  1. Երևանի N198ավագ դպրոցում մայիս ամսում կազմակերպվեցին հայրենասիրական թեմաներով մի շարք միջոցառումներ, որոնք ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, հայրենասիրութուն դաստիարակելու նպատակ ունեին: Միջոցառումներին մասնակցում էին 7-10դասարանների աշակերտները:
    Յուրաքանչյուր ազգի հարատևելու նախապայմաններից մեկը ազգային հիշողությունն է, և մենք այսպիսի միջոցառումներով փորձում ենք թարմացնել ազգային հիշողությունը և դրանով նպաստել մեր ժողովրդի, մասնավորապես հայ երիտասարդության միասնությանը և համախմբմանը: Դպրոցում կազմակերպված միջոցառումները վերաբերում էին հաղթական հերոսամարտերից մի քանիսին՝ 1945թ. մայիսի 9-ին, 1992 թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանը: Անդրադարձ եղավ մայիսյան մյուս հաղթանակներին, քանի որ մայիսը հայոց պատմության ամենապայծառ ամիսն է ՝սկսած հինգերորդ դարից, երբ հայ ժողովրդը կանգնած էր հավատի և ազգային ինքնության կորստի վտանգի առջև, և ամսի 26-ին մեզ պարգևվեց փառավոր Ավարայր։ Այնուհետև , երբ 1918 թ. մենք արդեն կուլ էինք գնում դաժան ու ոխերիմ թշնամուն, և թվում էր ՝ Հայաստանը այլևս փրկվելու ոչ մի հույս չունի, հայոց բանակը, կռվելով աննախադեպ քաջությամբ, Սարդարապատյան ճակատամարտում հաղթեց թուրքական 6-7 անգամ գերակշիռ ուժերին։ Հերթական հաղթանակն ու բերկրալի խաղաղությունը հայոց մայրերին այցելեցին 1945թ. մայիսի 9-ին, մեր սուրը, իրապես «փառքով դրեցինք պատյան», մեծ թվով հայ մարշալների, գեներալների և հերոսների սխրագործությունների, ավաղ նաև բազմահազար զոհերի գնով։ Բայց սրանով չընդհատվեց մայիսյան հաղթանակների շղթան… Արցախի քաջորդիները իրենց սուրբ ավյունի և արյան գնով ազատագրեցին հինավուրց հայոց բերդաքաղաքը, անառիկ Շուշին հաստատելով, թե՝ <>։
    Միջոցառման կազմակերպիչները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել այս միջոցառումներին, ուստիև տրամաբանական էր, որ աշխատանքը գնահատվեց բոլորի կողմից և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառման ավարտից հետո:

    ОтветитьУдалить

Отправить комментарий