Աշխարհ
Օրերը հին ու նոր
Անց են կենում ամեն օր,
Ամեն օրը փորձություն
Ու մի դառը ճշմարտություն:
Դաժանային այս օրերում
Չկա խիղճ ու ազնվություն,
Չկա հարգանք,չկա սեր,
Բոլորը նայում են միայն վեր:
Օրերը հին ու նոր
Անց են կենում ամեն օր:
Ամեն օրը տառապանք,
Չկա ծիծաղ ու զարմանք:
Դառը կյանքում միատոն
Ապրելն անհնար է դառնում,
Խաբեությունն է տիրում
Այս <<համերաշխ>> աշխարհում:
Մայրիկ
Դու հուր ես.մայրիկ,
Դու լույս ես,մայրիկ,
Կյանքի աղբյուր իմ մայրիկ,
Միշտ քնքուշ ու երջանիկ:
Դու իմ լավ մայրիկ
Միշտ բարի ու գեղեցիկ:
Մեր Արարատ
Մեզ շատ մոտ.բայց և հեռու,
Մեր Արարատ,դու մեզ հլու,
Միշտ հզոր ու միշտ կանգուն,
Անդավաճան դու մեր հյուր:
Ինչքան հզոր,այնքան անզոր,
Ինչքան բարի քանի տարի
Կարող ենք մենք խոսել անվերջ:
Դու Արարատ սիրո աղբյուր,
Ամեն հայի սպասված հյուր: :
Սարգսյան Արամ- 8-1 դասարան
Արամի ստեղծագործությունները կարդալիս դժվար չէ տեսնել, որ երիտասարդն ապրում է իր շատ տարեկիցներին անհայտ հույզերով, նրան հետաքրքրում են հասունություն ու կյանքի փորձ պահանջող թեմաներ: Միևնույն ժամանակ ակնհայտ է Արամի սերը դեպի հայրենիքն ու ծնողները: Առայժմ նրա ստեղծագործություններում առկա է մի շարք գրողների՝ Սևակի, Թումանյանի և այլոց ազդեցությունը, բայց հուսանք, որ շուտով կձևավորվի նրա անհատական ոճը:
Հարությունյան Լուսինե-11-5 դասարան
Որպես սկիզբ՝ վատ չէ, բայց կուզեի, որ ավելի շատ գրես ծառ ու ծաղկի, արևի, բնության եղանակների , գույների, թոքրիկներին հետաքրքիրող զբաղմունքների, խաղերի... մասին, ու դրանց մեջ թաքնված լավը պատմես ընթերցողիդ/ նա դրա կարիքը հաստատ շատ է զգում/:
ОтветитьУдалить