Ընթերցանության օլիմպիադա -2013
Հանրապետության դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների համար<<Անտարես>> հրատարակչությունը կազմակերպել էր Ընթերցանության մրցույթ,որին աջակցում էին ՀՀ
ԿԳՆ-ը,ՀՀ Մշակույթի նախարարությունը,<<Գրանիշ>> գրական ակումբը,Հայաստանի Գրողների միությունը,Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Ինֆորմացիոն
աջակիցն էր Dasaran.am կրթական ծրագիրը: Մեր դպրոցի 6-1 դասարանի աշակերտուհի
Արուս Հարությունյանը`հաղթելով թե դպրոցական և թե մարզային փուլերում,իրավունք ստացավ մասնակցելու հանրապետական փուլին:
<<Ընթերցանության օլիմպիադա-2013>> մրցույթի հանրապետական փուլը տեղի ունեցավ
մայիսի 14-ին Գրողների միության տանը: Նախապես ընտրված ժյուրին լսեց մարզային փուլում հաղթած բոլոր երեխաներին երկու փուլով: Առաջին փուլում երեխաները կարդացին իրենց ընտրած գեղարվեստական գրքից 10 տողանոց մի հատված,իսկ 2-րդ փուլում ` նույն ծավալով ժյուրիի կողմից ընտրված հատվածը:
Արուս Հարությունյանը առաջին փուլում կարդաց Հովհ. Թումանյանի <<Նեսոյի քարաբաղնիսը>> պատմվածքից մի հատված,իսկ 2-րդ փուլում`Մ.Տվենի <<Թոմ Սոյերի արկածները>>գրքից մի հատված: Արուսի գեղեցիկ,սահուն և արտահայտիչ ընթերցանությունը գավեց բոլորին: Ճիշտ է նա մրցութային տեղ չգրավեց,բայց արժանացավ ժյուրիի համակրանքին և պարգևատրվեց մրցանակներով ու նվերներով: Նա ստացավ Հավաստագրեր <<ՌԵՍՈ>> ապահովագրական ընկերության և ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՄՆ կողմից<<Ընթերցանության օլիմպիադա-2013>>մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար:
Комментарии
Отправить комментарий