ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՅՐ ՍևԱԿԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Մայիսի1-ին 10-4 դասրանի աշակերտները դասղեկ Ն.Թորոսյանի և գրադարանավարուհի Կ.Մխիթարյանի հետ այցելեցին Պարույր Սևակի տուն-թանգարան: Աշակերտները նախապես պատրաստվել էին Պ.Սևակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթին: Նրանք որոշեցին այցելել Զանգակատուն և այնտեղ էլ անցկացնել միջոցառումը: Նրանք Սևակի ծննդավայրում`հենց շիրմաքարի կողքին անցկացրեցին գրական ցերեկույթը: Անին ներկայացրեց Պ.Սևակի կյանքն ու գործունեությունը: Հետո մեկը մյուսին հաջորդեցին նրա լավագույն ստեղծագործությունները: Աշակերտները արտասանում էին Սևակի <<Մարդը ափի մեջ>> ժողովածուից <<Ապրել>>, <<Գժվում եմ>>,<<Ատում եմ>>,ինչպես նաև <<Մոր ձեռքերը>>, <<Քիչ ենք,բայց հայ ենք>>,<<Մարդ էլ կա,մարդ էլ>>,<<Առաջին սերը>> և այլ բանաստեղծություններ տարբեր ժողովածուներից: Աշակերտները այցելեցին նաև Այգու մեջ գտնվող տուն-թանգարանը: Նրանց առաջին հայացքից գրավեց նկարիչ Սարգիս Մուրադյանի
որմնանկարը,որը ներկայացնում էր Սևակի կյանքը ծնված օրից մինչև մահ: Աշխատակիցը մանրամասն պատմեց թանգարանում տեղ գտած բոլոր իրերի դերն ու նշանակությունը գրողի կյանքում:Ցուցադրված է տարբեր տարիներին հրատարակված նրա  գրքերը,անձնական իրերը:
 




 

Комментарии