ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ






Ավարտվեց 2012-2013 ուսումնական տարին:  Երևանի 198 ավագ դպրոցի 12-րդ դասարանի 105 աշակերտ ավարտեց դպրոցը: Մայիսի 24-ին Նոր Նորքի Հայորդաց տանը դպրոցի շրջանավարտները  նշում էին իրենց Վերջին Զանգը:Այդ օրը նրանք և ուրախ էին, և տխուր:
Ուրախ էին,որովհետև ավարտում են դպրոցը և նոր կյանք մտնում,տխուր էին,որովհետև հրաժեշտ էին տալիս դպրոցին`այնտեղ թողնելով իրենց մանկությունը: Դահլիճը բազմամարդ էր:Ներկա էին ուսուցիչներ,ծնողներ և այն հիմնական դպրոցի ուսուցիչները,որոնց աշակերտները `սովորելով 198 ավագ  դպրոցում,այսօր արդեն դարձել էին շրջանավարտ:
 Առաջինը շրջանավարտներին շնորհավորեց Նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցու քահանա
Նորայրը: Նա միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով,որին միացան բոլորը: Այնունետև
հնչեց ԿԳՆ նախարար Ա.Աշոտյանի,Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի և Նոր Նորք
վարչական տարածքի ղեկավար Ա.Ուլիխանյանի ուղերձները  ուղղված շրջանավարտներին:
Հետո բեմ բարձրացան շրջանավարտները և իրենց գեղեցիկ պարերով,երգերով և ասմունքով
հիացրեցին հանդիսատեսին: Շատ հուզիչ էր ուսուցիչներին`հատկապես դասղեկներին ուղղված խոսքերը: Անակնկալ էր Նոր Նորքի վարչական ղեկավարի նվերը շրջանավարտներին: Ճանաչված երգչունի Է.Տարոնցը ողջունեց ներկաներին,շնորհավորեց
շրջանավարտներին և մի գեղեցիկ երգ նվիրեց նրանց: Միջոցառման ընթացքում հնչեց ականավոր գրող Պ.Սևակի <<Ծխանի ծուխ>> շարքից <<Որդուս>> բանաստեղծությունը դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանի կատարմամբ,որը նա նվիրեց իր դստեր Ս.Թորոսյանին,որը նույնպես այս տարվա շրջանավարտ էր: Պարոն Ա.Թորոսյանը շնորհավորեց շրջանավարտներին,ուսուցիչներին և ծնողներին Վերջին Զանգի կապակցությամբ:

Բարի երթ Ձեզ,սիրելի շրջանավարտներ:




Комментарии