Այցելություն Եռաբլուր պանթեոն












 






Երևանի  Եռաբլուր պանթեոնը զինվորական գերեզմանատուն է Երևանում,որտեղ թաղված են Հայաստանի հերոսները,իսկ 1988 թվականից`Արցախյան պատերազմի զոհերը:Եռաբլուրը հայոց անմահների գունդն է:Մայիսի 28-ին Եռաբլուր պանթեոնում մարդիկ շատ էին:Այդ օրը այստեղ ննջողների շիրմաքարերին ծաղիկները սովորականից շատ էին:Բարձրաձայն ըներցանության խմբակի անդամներով այցելեցինք Եռաբլուր հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:Երեխաները ծաղիկներ դրեցին Վ. Սարգսյանի,Ա.Օզանյանի,Մ.Մելքոնյանի.,Սոսե Մայրիկի և զոհված այլ ազատամարտիկների շիրիմներին:Մենք զրուցեցինք Արցախյան պատերազմի մասնակից Վլադիկ Աբրահամյանի հետ,ով պատմեց Արցախյան պատերազմի ժամանակ իր մարտական ընկերների կատարած սխրանքների մասին:Մենք իմացանք,որ նա հաճախակի է լինում պանթեոնում ու երբեք չի մոռանում իր մարտական ընկերներին:Մենք զրուցեցինք նաև իրենց զոհված որդիների շիրիմներին այցելության եկած մայրերի հետ,ովքեր արցունքներն  աչքերին  պատմում էին իրենց որդիներ սխրանքների մասին:Նրանք շնորհակալություն հայտնեցին երեխաներին,որ այցելել են իրենց հայրենիքի համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:Մենք Եռաբլուր եկեղեցում մոմեր վառեցինք և բոլորս միասին աղոթեցինք:  Մենք բոլորս միասին այցելեցինք նաև 8-1 դասարանի աշակերտուհի Անժելիկա Սահակյանի հորեղբոր շիրմին,որը
նունպես պատերազմի զոհերից էր:
                                     
                                      ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ

Մայիս ամսին գրադարանում անցկացված մի շարք միջոցառումների ժամանակ մենք կարդացինք և քննարկեցինք մեր ժողովրդի հերոսական անցյալի և նրա հաղթանակների մասին գրքեր: Ինձ հետաքրքրեց Արցախյան պատերազմի հերոսների մասին գրքերը:Դրանք էին <<Հաղթազենները>> և <<Ապրելու իրավունքը>>:Ես իմացա կամավորական ջոկատների մասին,<<Արծիվ>> մահապարտների ջոկատի և նրա տղաների սխրանքների մասին: Նրանցից
շատերը զոհվեցին հանուն իրենց հայրենիքի,որպեսզի մենք ապրենք խաղաղ ու երջանիկ:Գրադարանավարի առաջարկով մենք այցելեցինք <<Եռաբլուր>> պանթեոն,որտեղ իրենց վերջին հանգրվանն էին գտել զոհված ազատամարտիկները: Ես առաջին անգամ էի լինում Եռաբլուրում և շատ եմ ցավում ,որ այդքան երիտասարդներ են զոհվել այդ պատերազմում:Ես երբեք չեմ մոռանա սևազգեստ այն մայրերին,որոնք լուռ արտասվում էին
իրենց կորցրած որդիների շիրիմներին:Թող այլևս պատերազմներ չլինեն,թող աչ մի մայր այլևս չսգա իր որդու կորուստը: Ես հպարտանում եմ մեր քաջարի հայորդիներով:Նրանք անմահ են և հավերժ կմնան մեր հիշողություններում:Փառք ու պատիվ նրանց:
                                     
                                                                                                          Լիանա Հակոբյան-9-1 դասարան


Ես շատ  գրքեր եմ կարդացել Արցախյան պատերազմի և նրա հերոսների մասին:Գիտեմ,որ նրանք կամավոր էին մեկնել պատերազմի`չվախենալով մահից: Մեր արծիվ հայորդիները
իրենց արյան գնով աղատագրեցին Արցախը:Երբ այցելեցինք Եռաբլուր,ես հասկացա ,թե ինչ գնով ենք մենք ձեռք բերել մեր նախնիների երկիրը:Որդեկորույս մայրերը արցունքներն աչքերին մեզ խաղախություն և հաջողություն էին մաղթում,որպեսզի մենք ապրենք խաղաղ
երկնքի տակ:Նրանք շնորհակալ էին,որ նոր սերունդը հիշում և այցելում է արդեն անմահ դարձած հերոսների շիրիմներին:Ես հպարտ եմ,որ հայորդի եմ և ապրում իմ  պապերի թողած հայրենիքում:
                                                                                                         Սարգսյան Արամ-8-1 դասարան









Комментарии