Հայ ժողովրդի հաղթանակները
Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ամբողջ ընթացքում երբեք վայր չի դրել
Հայկ դյուցազնի լայնալիճ աղեղը և Սասունցի Դավթի թուր-կեծակին: Բռնակալների դեմ
դուրս է բերել իր դյուցազուններին`Հայկերին ու Դավիթներին, նրա հերոսական զավակները հայրենիքի համար մարտնչելն ու զոհվելը միշտ էլ իրենց նվիրական պարտքն են համարել:
Քանակապես փոքր,բայց հարուստ մշակույթով և հերոսական ավանդույթներով մեծ`միշտ կենսունակ մեր ժողովուրդը իր գոյությունը պահպանել է` հարատև ու համառ պայքար մղելով իր թշնամիների դեմ: Այդ պայքարում նա հերոսական բազմաթիվ էջեր է գրել իր պատմության մեջ: Իր ազատության համար մղած անհավասար կռվում հայ ժողովուրդը`պահպանելով իր ազատասիրական ոգին, միշտ դուրս է եկել հաղթանակած`
պահպանելով իր ազգային ինքնուրույնությունը և մշակույթը:Հայրենական պատերազմի օրերին մեր ժողովուրդը ցույց տվեց թշնամուն ջախջախելու իր անսասան կամքը և լիակատար հաղթանակի հավատը:Մեր հեղինակները մնայուն գործեր են թողել այդ կամքի և հաղթանակի մասին:Հայրենական պատերազմի տարիներին ցույց տված հայրենասիրությունը նոր խթան հանդիսացավ և հերոսական մեր ժողովրդին մղեց նորանոր սխրագործությունների:
Դա արդեն երևաց Ղարաբաղյան ազատագրական մարտերի ժամանակ:Մեր հերոսների օրինակով շատ հայորդիներ ոտքի ելան պայքարելու Արցախի համար:Ստեղծվեց կամավորական ջոկատներ,իսկ 1992 թ. կազմվեց հայկական կանոնավոր բանակը,որը հաղթանակեց այդ պատերազմում:1992թ. մայիսի 8-ի գիշերը Արկադի Տեր Թադևոսյանի
/Կոմանդոս/ գլխավորած հայկական ջոկատները ազատագրեցին Շուշին:Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար դարձավ Հաղթանակի օր:Արցախի հինավուրց քաղաքի ազատագրումն ամրապնդեց մեր ժողովրդի հավատը հաղթանակի հանդեպ:Խոսելով Շուշիի հաղթանակի մասին` Կոմանդոսը նշում է, որ դա հնարավոր եղավ մեր մարտիկների սխրանքների ու ոգու արիության շնորհիվ:

Комментарии
Отправить комментарий