Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ավագ դպրոցների աշակերտների ինքնավարության գործադիր մարմնի ներկայացուցիչների համար կազմակերպել էր <<Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց 2013>> ծրագիրը,որը մեկնարկվեց հուլիսի 19-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում: Ծրագիրը ներկայացրեց ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների համակարգող Ելենա Փիլիպոսյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը: Ողջյունի խոսքով հանդես եկավ ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը և դպրոցի տնօրեն Ն.Խրիմյանը:Եռօրյա դասընթացների շրջանակներում անցկացվեցին դասախոսություններ և քննարկումներ,որոնց միջոցով ավագ դպրոցի ախակերտներին փոխանցվեցին առավել արդյունավետ կառավարմանը նպաստող հմտություններ: Ծրագրին մասնակցում էին մանկավարժներ և տնօրեններ,որոնց համար նույնպես կազմակերպվեց դասախոսություններ:
<<Աշակերտական ինքնավարություն.ներկան և զարգացման հեռանկարները>>թեմայով քննարկմանը աշակերտները ակտիվ մասնակցություն ունեցան իրենց հարցերով և առաջարկներով: <<Առաջնորդությունը և երիտասարդությունը>> և <<Մանկավարժը և երիտասարդ առաջնորդները դպրոցում>>թեմաներով դասախոսությունը կարդաց ՀԳԹ Մարինա Սահակյանը: Քննարկումները առաջնորդական կարողություններ ունեցող երիտասարդների հոգեբանական առանձնահատկություններն էր,ինչպես նաև մանկավարժների դերը դրանց զարգացման գործում: Քննարկվեցին նաև հետագա ծրագրերը: Ծրագրի նպատակն էր կատարելագործել ավագ դպրոցների աշակերտական ինքնավար մարմինների,աշակերտական խորհուրդների անդամների առաջնորդական ունակությունները:Ծրագիրը ուղեկցվում էր սպորտային և մշակութային միջոցառումներով: Վերադառնալուց առաջ ծրագրի մասնակիցները այցելեցին Կեչարիսի վանական համալիր:
«Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց 2013»
Այս ամառային դպրոցն ինձ 3 օրում հասցրեց տալ այնքան գիտելիքներ,ընկերներ,հետաքրքիր
ու անմոռանալի օրեր,որոնք կմնան միշտ իմ հիշողություններում: Բոլոր աշակերտների հետ
մտերմացանք,ստեղծվեց դրական մթնոլորտ: Բավականին հաճելի էր շփվել հոգեբանի հետ,լսել
նրա խորհուրդները: Ես վստահ եմ,որ այդ խորհուրդները մեզ ապագայում շատ են օգնելու:
Ամեն ինչ այնքան լավ էր մտածված,որ յուրաքանչյուր րոպեն անցավ ուրախ,սովորեցնող: Անցկացվեցին
սեմինարներ,որոնք մեզ ավելի շատ գիտելիքներ տվեցին աշակերտական խորհրդի մասին: Սեմինարներից
բացի ունեցանք բազմաթիվ խաղեր,որոնց ժամանակ ավելի լավ սկսեցինք ճանաչել միմյանց: Շատ
ուրախ եմ,որ ես նույնպես ընդգրկվեցի այս ծրագրում ու ձեռք բերեցի ինձ համար օգտակար
գիտելիքներ ու լավ ընկերներ: Անչափ շնորհակալ եմ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից,
հուսով եմ նման ծրագրերն ավելի հաճախ կանցկացվեն,քանի որ այս ծրագրերն են երտասարդներին
ավելի ակտիվ դարձնում:
198 ավագ դպրոց 11-4 դասարան Ջուլիա Մարտիրոսյան
Комментарии
Отправить комментарий