Տեղեկանք <Ֆիզիկական կուլտուրա> առարկայի ավագ դպրոցի /10-12-րդ դասարան/ չափորոշչում և ծրագրում կատարված փոփոխությունների վերաբերյալ


                                                      Տեղեկանք

<<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի ավագ դպրոցի /10-12 -րդ դասարան/  չափորոշչում և ծրագրում կատարած փոփոխությունների վերաբերյալ

    Ավագ դպրոցի <<Ֆիզիկական կուլտուր>>  առարկայի գործող չափորոշիչը և ծրագրերը հաստատվել են 2007թ:
       ԿԱԻ-ի ֆիզիկական կուլտուրայի մասնագետների կողմից նախորդ 5 տարիների ընթացքում իրականացվել են մշտադիտարկումներ Երևան քաղաքի և հանրապետության մար­զերի մի շարք հանրակրթական դպրոցներում: Մշտադիտարկումներից հետո կազմակերպվել են քննարկումներ ուսուցիչների հետ չափորոշչային պահանջների,  չափորոշչի և ծրագրի փոխ­կա­­պակցվածությունը պարզելու և ուսուցիչների կողմից չափորոշիչն ու ծրագիրը  և առարկայի դասավանդման մեթոդները կիրառելու հմտու­թյուն­ների շուրջ:
    Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առար­կայական չափորոշչային պահանջները և ծրագիրը ունեն վերանայման և բեռնաթափման  կարիք:
  Բացի այդ 2009թ. 10-12 դասարաններում <<Ֆիզիկական կուլտուր>>  առարկայի շաբաթական 3 ժամից 1-ը տրվել է  <<Ֆուտբոլ>> մարզախաղին, 10- 11-րդ դասարանների ժամաքանակից 14 ական ժամ տրվել է <<Առողջ ապրելակերպ>> դասընթացին:
    Ստորև ներկայացնում ենք կատարված չափորոշչային և ծրագրային   փոփոխությունները:

ՉԱՓՈՐՈՇԻՉ
    1. Հստակեցվել և պարզեցվել է չափորոշչի` սովորողներին ներկայացվող պահանջների եռամակարդակ աղյուսակը.
 Ավագ դպրոց:
- Ա մակարդակից հանվել է պատանիներ /կարողանա կատարել գլուխկոնծի երկարությամբ/, աղջիկներ /կարողանա կատարել պառկած դիրքից կանգ թիակների վրա/:
- Ա -ից Բ մակարդակ է բերվել / իմանա ֆիզիկական  վարժություննե­րի ինքնուրույն կատարման  ժամանակ ինքնավերահսկողության և անվտանգության կանոնները/։
- Ա -ից Բ մակարդակ է բերվել /պատկերացում ունենա գերհոգնածության, մարզումների բեռնվածության և կանխարգելման միջոցների վերաբերյալ/:
- Ա մակարդակում փոփոխվել է /կարողանա ցածր մեկնարկից վազել 50 մետր, դարձել է 30 մետր, կարողանա վազել աղջիկներ 400մ դարձել ` 500մ., իսկ տղաներ 800մ. դարձել է 1000մ./ կապված քննական նորմատիվների փոփոխման հետ:
-  Բ մակարդակից հանվել է`
ա.Կարողանա կատարել պատանիներ`գլուխկոնծի հետ և կանգ ձեռքերի վրա, աղջիկներ`  գլուխկոնծի առաջ, հետ և <<կամուրջ>> վարժությունները:
բ. կրոսավազք 1500մ աղջիկներ և 2000մ տղաներ,
-  Գ մակարդակից հանվել է
ա. <<Արժեվորել և պատասխանատվություն ունենալ ­սեփական առողջության պահպանման և ֆիզիկական ներդաշնակ զարգացման նկատմամբ>>, քանի որ այն առկա է արժեքային համակարգում:
բ. Դրսևորել տեխնիկա­կան և տակտիկական գործողությունների ստե­ղծա­գործական կիրառում։

2.  Լրամշակվել և առավել ամբողջական տեսք է ստացել բացատրագիրը:
3. ä³ñ½»óí»É, ËÙµ³·ñí»É ¿ §²é³ñϳÛÇ µáí³Ý¹³Ï³ÛÇÝ ÙÇçáõÏÁ¦, áñÇÝ  ѳٳå³ï³ëË³Ý å³ñ½»óí»É, ËÙµ³·ñí»É ¨ µ»éݳó÷í»É ¿ ݳ¨ Íñ³·ÇñÁ:
                                    


                                                   ԾՐԱԳԻՐ
       Ելնելով վերը նշվածից  ծրագրում կատարվել են հետևյալ փոփոխությունները`
        ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
1.     Այս բաժնի <<Առաջին բուժօգնությունը վնասվածքների դեպքում>> թեման հանվել է, քանի որ այն ընդգրկված է ՆԶՊ առարկայի ծրագրում:
2.    Հանվել է 10-րդ դասարան` <<Կանանց մասնակցությունը օլիմպիական խաղերին>> թեման:
3.    Հանվել է 11-րդ դասարան` <<ֆիզիկական կուլտուրան և սպորտը` որպես պատանիների զինվորական ծառայության նախապատրաստման միջոց>> թեման, որը կրկնվում էր /առկա է  10-րդ դասարանում/:
4.    Հանվել է 12-րդ դասարանի <<Ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների, առանձին մարզումների բեռնվածությունը և դրա հսկումը  երակազարկի հաճախականության միջոցով>> թեման։

        ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
      <<Մարմնամարզական վարժություններ>> բաժնին նախկին ծրագրում 10-11- րդ դասարաններում տրված էր 24 - ական ժամ, այժմ դարձել է 13 ժամ, իսկ 12-րդ դասարանում 12 ժամի փոխարեն դարձել է 7 ժամ:

     Հաշվի առնելով ժամաքանակում կատարված այս փոփոխությունները, ինչպես նաև սովորողների տարիքային առանձնահատկությունները, <<Մարմնամարզական վարժություններ>> բաժնից բեռնաթափվել են հետևյալ վարժությունները.

Հանվել է <<Մարմնամարզական վարժություններ>> բաժնից`  ակրոբատիկական և հավասարակշռության վարժությունները:

1.    Հանվել է`
10 –րդ  դասարան
ա. Ակրոբատիկական վարժություններ. տղաներ` գլուխկոնծի երկարությամբ,
    կանգ ձեռքերի վրա վարժակցի օգնությամբ վարժությունները:
      բ. Ակրոբատիկական վարժություններ. Աղջիկներ` կանգ թիակների վրա,
         <<կամուրջ>> վարժակցի օգնությամբ վարժությունները:  
      գ. Հավասարակշռության վարժություններ` քայլք մարմնամարզական գերանի
         /1մ բարձրության/ վրայով կից քայլերով, մեծ քայլերով, արտանկներով, քայլք
         ոտնաթաթերի վրա, 90 և 180 աստիճանի դարձումներ, ցատկերով,
          հենում կքանիստ մեկ ոտքի վրա:
         11 -րդ դասարան
     ա. Ակրոբատիկական վարժություններ. Տղաներ` գլուխկոնծի հետ և կանգ
         ձեռքերի վրա  վարժությունները,
     բ. Ակրոբատիկական վարժություններ. Աղջիկներ` գլուխկոնծի առաջ և
      <<կամուրջ>> վարժությունները:
    12 -րդ դասարան
    ա. Ակրոբատիկական վարժություններ. Տղաներ` գլուխկոնծի առաջ և հետ, կանգ
         ձեռքերի վրա, շրջում կողքով,
    բ. Ակրոբատիկական վարժություններ. Աղջիկներ` կանգ թիակների վրա,
        գլուխկոնծի առաջ և հետ, <<կամուրջ>> պառկած դրությունից:
     
   ԱԹԼԵՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    <<Աթլետիկական վարժություններ>> բաժնին նախկին ծրագրում 10-11-րդ դասարաններում տրված էր 26 ժամ, 12–րդ դասարանում` 13 ժամ, այժմ 10-11-րդ դասարանում դարձել է 15 ժամ, իսկ 12-րդ դասարանում` 8 ժամ:
   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  <<Աթլետիկական վարժություններ>> բաժնի ժամաքանակը կիսով չափ կրճատվել է, համեմատաբար դժվար համարվող վարժությունները հանվել են: 


1.Հանվել է`
10 -րդ դասարան
ա. Կրոսավազք տեղանքում. 1500 մետր` աղջիկներ, 2000 մետր` տղաներ,
բ. Հավասարաչափ վազք 15 րոպե,
գ. Վազք 40մ փոփոխվել և դարձել է 30 մետր,
դ. Վազք աղջիկներ` 400 մ. դարձել է 500 մ. տղաներ` 800 մ. դարձել է 1000 մ: 
11-րդ դասարան
ա. Կրոսավազք 12 րոպե, 
բ. Փոխանցավազք 4 x 100 մետր:
գ. Ցատկեր տարբեր բարձրության արգելքների վրայով:
դ. Փոքր գնդակի նետում հեռավորության` լրիվ թափավազքից,:  
ե. Արագացումով վազք 40 մետր` դարձել է 30 մետր:
զ. Վազք աղջիկներ` 400 մ. դարձել է 500 մետր, տղաներ` 800 մ. դարձել է` 1000 մետր:
12 -րդ դասարան
ա. Փոխանցավազք 4x100 մետր:  
բ. Վազք 12 րոպե:
գ. Բարձրացատկ <<ֆոսբյուրի ֆլոպ>> եղանակով` 5 վազքաքայլով:
դ. Լցրած գնդակի նետում ցածից առաջ, գլխի վերևից` հետ, լցրած գնդակի հրում` ոստյունով:  
ե. Վազք 6 րոպե` փոփոխվել դարձել է.տղաներ` 1000 մ.,  աղջիկներ` 500 մ:

                     ՄԱՐԶԱԽԱՂԵՐ
      <<Մարզախաղեր>> բաժնին նախկին ծրագրում 10-11-րդ դասարաններում 26-ական ժամի փոխարեն, այժմ դարձել է 20 -ական ժամ, իսկ 12 –րդ դասարանում` 13 ժամի փոխարեն` 12 ժամ
    <<Մարզախաղեր>> բաժնում բեռնաթափվել են  հետևյալ վարժությունները.           
                           

  1.Բասկետբոլ
10 -րդ դասարան
Հանվել է`
ա. Բասկետբոլի գնդակի ընդունում և փոխանցում պաշտպանի ակտիվ դիմադրությամբ:
բ.  Գնդակի նետում օղակի մեջ ուսի վրայից:
գ. Գնդակի փոխանցման, ընդունման, վարման և  նետման համակցումներ:  
դ. Գնդակի փակում և հետ մղում:
                            2. Վոլեյբոլ
ա. Գնդակի ընդունում հարձակողական հարվածից հետո և փոխանցում ցատկով` ցանցի վրայով:  
բ. Սկզբնահարվածի ընդունում և առաջին փոխանցումը 3-րդ և 2-րդ գոտիները:  
գ. Հարձակողական  գործողություններ:  
                        3. Հանդբոլ
ա. Գնդակի փոխանցում և ընդունում եռյակներով, շարժման ուղղության և արագության փոփոխումով:  
բ. Գնդակի սահուն վարում` փոփոխելով շարժման արագությունը և ուղղությունը`պաշտպանի ակտիվ դիմադրությամբ:
գ. Գնդակի վարման, փոխանցման և ընդունման համակցումներ:  հենումից, ցատկով, շրջափակման վրայից,
դ. Գնդակի նետում ցատկով:
գ.  Հարձակում հակահարձակումով:
                          11 -րդ դասարան
                      1.Բասկետբոլ
   Հանվել է`
ա. Գնդակի ընդունում և փոխանցում երկու և մեկ ձեռքով,
բ. Տակտիկական գործողությունների յուրացված տարբերակների զուգակցում,
գ. Անհատական պաշտպանություն,
դ. Խաղային առաջադրանքների / 2 :1, 3:1, 3:2, 3:3 / կատարում:
                      2. Վոլեյբոլ
ա. Խաղացողի կեցվածքով տեղաշարժվել կից քայլերով դեպի աջ, ձախ, առաջ ու ետ, դեմքով ու մեջքով առաջ,
բ. ՈՒղիղ հարձակողական հարված,
գ. Տեխնիկայի յուրացված հնարքների զուգակցում` գնդակի ընդունում – փոխանցում -  հարձակողական հարված: 
                       3. Հանդբոլ
ա. Խաղացողի կեցվածքով տեղաշարժվել կից քայլերով մեջքով առաջ, դեմքով առաջ, կողմ, կանգառ երկու քայլով և ցատկով,
բ. Գնդակի վարում բարձր, միջին և ցածր կեցվածքով,
գ Դիրքային հարձակում փոխելով խաղացողների դիրքը:
                     12 -րդ դասարան
Հանվել է`
                      1.Բասկետբոլ
ա. Գնդակի վարում աջ և ձախ ձեռքով շարժման արագության և ուղղության փոփոխությամբ,
բ. Դիրքային հարձակում մեկ օղակի վրա 2:2, 4:4, 5:5 տարբերակներով,
գ. Առաջկալման ձևով երկու խաղացողների փոխգործողություն հարձակման և պաշտպանության ժամանա: 
                  2. Վոլեյբոլ
ա.  Խաղացողի կեցվածքով տեղաշարժերի հստակ կատարում,
բ. Գնդակի սահուն փոխանցում վերևից, տեղում և առաջ շարժվելով,
գ. Տեխնիկական հնարքների զուգակցումներ` սկզբնահարված և ընդունում, ընդունում և փոխանցում, փոխանցում և հարձակողական հարված:
                  3. Հանդբոլ
ա. Խաղացողի կեցվածքով տեղաշարժվել կից քայլերով մեջքով առաջ, դեմքով առաջ- կողմ, կանգառ երկու քայլով և ցատկով,
բ. Գնդակի հստակ ընդունում և փոխանցում փոխելով շարժման ուղղությունը և փոխանցման հեռավորությունը,
գ. Գնդակի սահուն վարում տարբեր կեցվածքով` բարձր, միջին, ցածր,
դ. Գնդակի նետում հենումից, թափավազքից, ցատկով,
ե. Յուրացված տակտիկական գործողությունների և առաջադրանքների հստակ կատարում:
                                        Ֆուտբոլ
<<Ֆուտբոլ>> - մարզախաղի նյութը լրամշակվել և առանձնացվել է <<Մարզախաղեր>> բաժնից: 10-11-րդ դասարաններում <<Ֆուտբոլ>>  բաժնին տրվել է 26-ական ժամ, իսկ 12-րդ դասարանում 14-ական ժամ: Ֆուտբոլ մարզախաղի բաժնում  բեռնաթափվել են հետևյալ վարժությունները.
Հանվել է`
10 –րդ դասարան
 ա. Ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր` վազք խաչաձև և կից քայլերով, կանգառներ, դարձումներ, արագացումներ:
բ. Գնդակի վարման, կասեցման և հարվածի տարրերով` համակցումներ:
  11 –րդ դասարան
  ա. Ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր` ցատկեր երկու ոտքով վեր, կողմ
       առաջ: Վազք կից քայլերով, արագացումներ: Սահուն կատարել տեխնիկայի
       յուրացված տարրերի համակցումներ:
բ. Գնդակի վարում փոխելով շարժման ուղղությունը և արագությունը:
գ. Գնդակի որսում` ընկնելով, ցատկով:
դ. Յուրացված տակտիկական գործողությունների և տեխնիկական տարրերի կիրառում:
12 –րդ դասարան
  ա. Ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր` վազք կից քայլերով, արագացումներ:
      Ցատկեր մեկ, երկու ոտքերով` վեր, կողմ, առաջ: Սահուն կատարել տեխնիկայի
       յուրացված տարրերի համակցումներ:
  բ. Գլորվող գնդակի  կասեցում և հարված դարպասին:
  գ. Էստաֆետա գնդակի վարումով և կասեցմամբ:
  դ. Գնդակի վարում փոխելով շարժման ուղղությունը:
  ե. Գնդակի խլում` իրանի և ոտքերի շարժումների համակցությամբ:
  զ. Տարբեր արագությամբ, ուղղության և հեռավորությունից հարվածած գնդակի
      որսում:
   է. Խաղի տակտիկական առաջադրանքների կատարում: Ստուգողական
      պահանջների հանձնում: 
        
                                 ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ 
                                          ՉԱՓՈՐՈՇԻՉ
<<Ընտրովի ուսումնական նյութ>> բաժնին նախկին ծրագրում 10-11-րդ դասարաններում տրված էր 20-ական ժամ, այժմ տրվում է 8-ական ժամ, իսկ 12-րդ դասարանում` 4 ժամ: Այդ պատճառով հանվել են <<Ընտրովի ուսումնական նյութեր>>  բոլոր բաժինների  չափորոշչային պահանջները:
                                          ԾՐԱԳԻՐ
        <<Ընտրովի ուսումնական նյութ>> բաժնի ծրագրերում կատարվել է   բեռնաթափում.  
1.     Դահուկային պատրաստություն
  Հանվել է`
 10 -րդ դասարան
   ա. Վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելքների յուրացված տեխնիկական  տարրերի համակցում:
բ. Կարճ հատվածների անցում 500-600 ական մետր` 2-3 անգամ: 
Բեռնաթափվել է`
ա. Հավասարաչափ տեղաշարժվել դահուկներով 6 կմ տղաներ, դարձել է` 5 կմ, 5 կմ աղջիկներ` դարձել է 4 կմ:  



11 -րդ դասարան
Հանվել է`
ա. Իմանալ դահուկային պատրաստության ինքնուրույն պարապմունքների անցկացման կանոնները:
բ. Արգելքների հաղթահարում` քայլանցումով,  ցատկով:
գ. Դահուկավազքի տակտիկայի տարրերի ունակություն, ուժերի բաշխում, առաջատար  լինելը, շրջանցում, եզրագծի հատում:  
դ. Կարճ հատվածների անցում արագությամբ 600 մետր` 2 անգամ: 
12 -րդ դասարան
Հանվել է`
ա. Իմանալ դահուկային պատրաստության պարապմունքերի նախավարժանքի անցկացման կանոնները:
բ.   Դահուկային պատրաստության կիրառական նշանակությունը և ստուգողական պահանջները:
գ.  Դահուկաքայլերի զուգակցումներ` փոփոխական երկքայլ ընթացքից,  փոփոխական չորսքայլանի ընթացքից:
դ.   Վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների յուրացված տեխնիկական  տարրերի զուգակցումներ:
ե.  Կարճ հատվածների անցում` 600 -800 մետր` 2 անգամ:
Բեռնաթափվել է`
ա.  Հավասարաչափ և փոփոխական տեղաշարժեր դահուկներով կտրտված տեղանքում` 5 կմ աղջիկներ, դարձել է 4 կմ, իսկ 10 կմ տղաներ` դարձել է 6 կմ:
                                              Լող  
10 -րդ դասարան
Հանվել է`
ա. Միջբժշկական օգնությունը տուժածին:
բ.  Սուզում երկարությամբ:
գ.  Դարձումներ` ընտրված լողաձևով:
դ.  Սովորած ձևով կրկնվող լող` 50 մետր 4-5 անգամ:
ե.  Սովորած ձևով կրկնվող լող` 100 մետր 4 անգամ:
Բեռնաթափվել է`
ա.  Սովորած ձևով կրկնվող լող` 10-15 մետր 6-12 անգամ, դարձել է` լող 10- 15 մետր:
ա. Սովորած ձևով կրկնվող լող` 25 մետր 6-10 անգամը, դարձել է` լող 25 մետր` 6 անգամ:
11 -րդ դասարան
Հանվել է`
ա. Բրաս, դելֆին, կրոլ կրծքի և մեջքի վրա լողաձևերի տեխնիկայի կատարելագործում:
բ.  Ջրացատկ 1 մետր բարձրությունից:
գ. Սովորած ձևով կրկնվող լող` 10-15 մետր 6-12 անգամ:
դ. Սովորած ձևով կրկնվող լող` 4  անգամ 100 մետր:
 Բեռնաթափվել է`
ա.  Սովորած ձևով կրկնվող լող` 25 մետր 6-10 անգամ, դարձել է` լող 25 մետր:
 բ.  Սովորած ձևով կրկնվող լող` 50 մետր 8-10 անգամ, դարձել է լող 50 մետր` 6 անգամ:
12 -րդ դասարան
Հանվել է`
ա. Ծանոթացում լողի ստուգողական պահանջներին:
բ. Բրաս, դելֆին, կրոլ կրծքի և մեջքի վրա լողաձևերի տեխնիկայի կատարելագործում:
գ. Պատանիներ` խաղեր ուսումնական առաջադրանքներով: Լողահագուստով:  
դ.  Աղջիկներ` ջրում գլուխկոնծի առաջ:
ե. Սովորած ձևով կրկնվող լող` 10-15 մետր 6-12 անգամ:
զ. Սովորած ձևով կրկնվող լող` 200 մետր 2-3 անգամ:
Բեռնաթափվել է`
ա.  Սովորած ձևով կրկնվող լող` 50 մետր 6 անգամ, դարձել է լող 10-25 մետր` 6 անգամ:
                ՈՒժային պատրաստություն
    10 –րդ  դասարան
Հանվել է`
ա. Հայ ծանրորդները օլիմպիական խաղերում:
բ.  Մկանային ուժ` տեսակները և մշակման միջոցները:
գ.  8-10 վարժություններ կցագնդերով (աղջիկներ` 3-4 կգ) մարմնի տարբեր մկանախմբերի մշակման համար:
դ.  Պոկման, ձգման և սեղման վարժություններ սկավառակներով` 5-10 կգ (աղջիկներ), կշռաքարերով ` 16 կգ. (տղաներ), կրկնել 2-3 անգամ: 
ե. Ծանրաձողով ձգումներ` աղջիկները սեփական քաշի 30 %-ի չափով, տղաներ 50 %-ի չափով:
11 –րդ  դասարան
Հանվել է`
ա.  Սեփական մկանային ուժի մշակման համալիր վարժությունների կազմման առանձնահատկությունները:
բ.  5-6 տարբեր մկանախմբերի մշակման համալիր վարժություններ սկավառակներով, կցագնդերով, ռետինե լարանով:
գ. 6-8 վարժություններ մարզասարքերով, կիրառելով մարզման շրջանաձև մեթոդը, կրկնել 2-3 անգամ, 6-8 կրկնությամբ:
դ. Ձգում և կքանիստ ծանրաձողով (աղջիկները սեփական քաշի 50 %-ի չափով, տղաներ 70 %-ի չափով):
12 –րդ  դասարան
Հանվել է`
ա.  ՈՒժային  մարզաձևերի տեղը և դերը ֆիզիկական դաստիարակության համակարգում:
բ.  ՈՒժային պատրաստության նշանակությունը նախազինակոչային տարիքի պատանիների համար:
գ.  ՈՒժային պատրաստության ստուգողական պահանջները:
դ.  6-8 վարժություններ մարզասարքերով, կիրառելով մարզման շրջանաձև մեթոդը, կրկնել 3-4 անգամ, 8-10 կրկնությամբ:
ե.  Պառկած սեղմում, ձգում և կքանիստ ծանրաձողով (աղջիկները սեփական քաշի 60 %-ի չափով, տղաներ 80 %-ի չափով), կրկնել 2-3 անգամ:
                              Ըմբշամարտ
      10 –րդ  դասարան
Հանվել է`
ա.  Հայաստանցի և հայ ըմբիշները միջազգային մրցագորգերում:  
բ.    Ըմբշամարտի  բարձրագույն մարմինը (ՖԻԼԱ):
գ.   Գցումների  պաշտպանությունը և  հակահնարքը:
դ.  Գցում պտուտակաձև բռնած ձեռքը:
ե.  Կանգնած դրությունից գցումների պաշտպանությունները և
հակահնարքները:
զ. ՈՒսումնական և մարզական գոտեմարտեր:
է.  Ըմբշամարտի պարզագույն խաղային ձևերով` շարժախաղեր:
    11 –րդ  դասարան
Հանվել է`
  ա. Ըմբշամարտի դերը և նշանակությունը պատանիների զինվորական
      ծառայության  նախապատրաստման գործում:
  բ.  Կանգնած դրությունից գցումների պաշտպանությունը և հակահնարքը:    
  գ.  Ըմբշամարտի պարզագույն  խաղային ձևեր` շարժախաղեր:
  դ.   ՈՒսումնական և մարզական  գոտեմարտեր:
   12 –րդ  դասարան
Հանվել է`
ա. Ըմբշամարտի դերը մարդու կյանքի անվտանգության ապահովման
    գործընթացում:
բ.  Ծնկադիր դրությունից` <<Շրջում անցումով հեռու ոտքի մկրատաձև
  բռնվածքով>> պաշտպանությունը, հակահնարքը:
գ. <<Շրջում բռնած պարանոցը և ազդրը>> պաշտպանությունը, հակահնարքը:
դ.  Ըմբշամարտի պարզագույն խաղային ձևեր` շարժախաղեր:
        ե.  Մարզական գոտեմարտեր:
              Տուրիստական պատրաստություն
10 –րդ  դասարան
Հանվել է`
ա. Ծանոթություն. տուրիզմի առողջարարական, կրթական,
    դաստիարակչական  նշանակության մասին:
բ. Իմանալ կոփման բնական միջոցները և կիրառման միջոցները:
գ. Բարձրանալ ընտրված բարձունքը:
դ.  Տուժածին ցույց տալ առաջին օգնություն:
    11 –րդ  դասարան
Հանվել է`
         ա. Ծանոթություն. տուրիստական պատրաստության կիրառական
            նշանակության մասին:
բ. Իմանալ կոփման բնական միջոցների կիրառումը:
գ. Տեղեկագրական քարտեզների օգտագործում:
դ. Կողմնորոշվելը տեղանքում` քարտեզով և առանց քարտեզի:
ե. Բարձրանալ ընտրված բարձունքը:
զ. Առաջին օգնություն ցույց տալը:
է. Տիրապետել ապահովման և ինքնաապահովման հնարքներին:
   12 –րդ  դասարան
Հանվել է`
ա. Ծանոթություն. տուրիզմի ձևերի մասին:
բ. Տեղեկագրական քարտեզների օգտագործումը, ընթերցելը, երթուղու գծի կազմումը:
գ. Կողմնորոշվելը տեղանքում` քարտեզով և առանց քարտեզի:
դ. Հորիզոնի կողմերի որոշումը տեղանքի հատկանիշներով:
ե. Բնական արգելքների հաղթահարում:
զ. Բարձրանալ ընտրված բարձունքը:
է. Գիշերելու կազմակերպում, վրանի կանգնեցում, խարույկի վառում:
        Գեղարվեստական մարմնամարզություն
10 –րդ  դասարան
Հանվել է`
ա. Տեղեկություն տալ ճիշտ և նրբագեղ կազմվածքի ձևավորման գործում գեղարվեստական մարմնամարզության դերի մասին:
բ. Ոտքերի միաժամանակյա և հաջորդական զսպանակաձև շարժումներ:
գ. Ձեռքերի զսպանակող շարժումներ:
դ. Ձեռքերի միաժամանակյա և հաջորդական ալիքաձև շարժումներ:
ե. Հավասարակշռություն առջևում` համանուն և տարանուն, կողքի հակված:
զ. Գնդակով վարժությունները` ամբողջությամբ:
է. Ժապավենով վարժությունները` ամբողջությամբ:
ը. Օղը գլորել մեկ ձեռքից մյուսը` առջևում և մեջքի հետևում:
թ. Օղը պտտել իրանի շուրջը:
11 –րդ  դասարան
Հանվել է`
ա. Ձեռքերի զսպանակաձև շարժումներ զուգակցված առաջ, հետ, կողմ ու վեր
    թափին:
բ. Ձեռքերի հաջորդական և միաժամանակյա ալիքաձև շարժումներ` տարբեր
     ելման դրություններից:  
գ. Պահել հավասարակշռություն առջևում` համանուն, տարանուն և դարձում
     360 աստիճան:
դ. Գնդակով վարժությունները` ամբողջությամբ:
ե. Ժապավենով վարժությունները` ամբողջությամբ:
զ. Օղը բռնել հորիզոնական, ուղղահայաց, կողմնային, դիմային և թեք հարթություններում, երկու ձեռքով, տարբեր բռնվածքով:
է. Օղը գլորել մեկ ձեռքից մյուսը` առջևում և մեջքի հետևում:
12 –րդ  դասարան
Հանվել է`
ա. Տեղեկություններ գեղարվեստական մարմնամարզության ինքնուրույն
     պարապմունքների վերաբերյալ:
բ. Ձեռքերի զսպանակաձև շարժումներ զուգակցված առաջ, հետ, կողմ ու վեր
    թափին:
գ. Ձեռքերի հաջորդական և միաժամանակյա ալիքաձև շարժումներ` տարբեր
     ելման դրությունից, ձեռքերը կողմ, առաջ, վեր, ցած:
դ. Պահել հավասարակշռություն առջևում` համանուն, տարանուն և դարձում
     360 աստիճան:
ե. Գնդակով վարժությունները` ամբողջությամբ:
զ. Ժապավենով վարժությունները` ամբողջությամբ:
է. Օղը գլորել մեկ ձեռքից մյուսը` առջևում և մեջքի հետևում:
ը. Ցատկել օղի մեջ` այն ցատկապարանի նման առաջ և հետ պտտելով
                      Սեղանի թենիս
10 –րդ  դասարան
Հանվել է`
ա. Ծանոթություն. սեղանի թենիս մարզաձևի պարապմունքների ներգործությունը աշակերտների օրգանիզմի վրա:
բ. Ծանոթություն. սեղանի թենիսի կանոնների մասին:
գ. Պատնեշ հարված` աջից, ձախից:
դ. Աջից աջ պտտված հարվածներ:  
ե. Ձախից ձախ պտտված հարված:
զ. Տեղաշարժեր սեղանի մոտ մեկ քայլանի, երկքայլանի, կից քայլերով աջ,
    ձախ և հետ:
է. Ստուգողական վարժություններ: Հաշվով խաղ` 3-5 խաղափուլով:
11 –րդ  դասարան
Հանվել է`
ա. Ծանոթություն. սեղանի թենիսի ինքնուրույն պարապմունքների
    մեթոդիկային:
բ. Կտրված հարված` աջից և ձախից:
գ. Հարվածներ աջից և ձախից` գլորումով:
դ. Պտտված հարված աջից և ձախից:
ե. Աջից աջ պտտված հարված, ձախից` ձախ:
զ. Ստուգողական վարժություններ:
է. Հաշվով խաղ` 3-5 խաղափուլ:
12 –րդ  դասարան
Հանվել է`
ա. Ծանոթություն. հայ թենիսիստների մասնակցությունը միջազգային
     մրցումներին:
բ. Պտտված հարված աջից և ձախից:
գ. Գնդակի վերգցումով սկզբնահարված ձախ անկյունից, պտտված աջով, հակազդել ձախով:
դ. Կտրված սկզբնահարված աջից և ընդունել աջով կտրված կամ գլորումով:
ե. Կտրված սկզբնահարված ձախից և ընդունել ձախով կտրված կամ
    գլորումով:
զ. Հաշվով խաղ 3-5 խաղափուլով:    
<<Ֆիզիկական կուլտուրա>> առարկայի ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) չափորոշչի և ծրագրի բեռնաթափման և լրամշակման հանձնախումբ`

Հովհաննես Գաբրիելյան /ԿԱԻ բաժնի վարիչ/                       ------------------
Հասմիկ  Մինասյան /ԿԱԻ մասնագետ/                                  ------------------
Յուրա Գրիգորյան   /ՖԿՀՊԻ ամբիոնի վարիչ/                      -----------------





Комментарии