Տեղեկանք <<Անգլերեն>> առարկայի 10-12-րդ դասարանների չափորոշչում և
ծրագրում կատարած փոփոխությունների վերաբերյալ
<Անգլերեն> առարկայի ավագ դպրոցի գործող
չափորոշիչը և ծրագիրը ընդունվեց և գործածության մեջ դրվեց 2009 թվականին: ԿԱԻ-ի
անգլերենի մասնագետների կողմից իրականացվել են մշտադիտարկումներ հանրապետության
բազմաթիվ ավագ դպրոցներում: Մշտադիտարկումները նպատակաուղղված էին ուսումնասիրելու
և կազմակերպելու քննարկումներ չափորոշչի և ծրագրի գործնական կիրառման վերաբերյալ:
Ելնելով ԿԱԻ մասնագետների ուսումնասիրություններից, ուսուցիչների և այլ շահագրգիռ
անձանց կողմից կատարված առաջարկություններից և դիտարկումներից, իրականացվել են
առարկայի չափորոշչի և ծրագրի լրամշակման, բեռնաթափման աշխատանքներ:
Ստորև ներկայացնում ենք կատարված փոփոխությունները.
- <Բացատրագիր>
բաժնում ավելացվել է <Այսպիսով՝ միջնակարգ դպրոցը հնարավորություն
է ստանում պետական ֆինանսավորմամբ ուսուցանելու 3–րդ օտար լեզուն
5-րդ դասարանից: Այս փոփոխությունը կնպաստի շատ դպրոցներում ավանդաբար
ուսուցանվող ֆրանսերեն և գերմաներեն լեզուների պահպանմանը> ձևակերպումը:
- <Բացատրագիր> բաժնում ավելացվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման
2012–2016 թվականների պետական ծրագիր» ՀՀ օրենքը,
- <Օտար լեզուների
ուսուցման ընդհանուր նպատակները> բաժնից հանվել է գծապատկեր 1-ը, քանի որ այն կրկնում է արդեն իսկ ներկայացված անգլերենի ուսուցման նպատակները:
- <Օտար լեզուների
ուսուցման բովանդակության կառուցվածքը և բաղադրիչները> բաժնից հանվել են
նախադասությունների օրինակներ, քանի որ դրանք բավական պարզ են ավագ դպրոցի
համար: Ներկայացվում են մեջբերվող օրինակները. (Օրինակ՝ «Ես քույր ունեմ» նմուշի հիման վրա և դրա նմանությամբ
սովորողը կարող է բազմաթիվ տարբերակներ ստեղծել. «Ես քույր և եղբայր
ունեմ» / «Նա երկու քույր ունի» / «Դու համակարգիչ ունես»/ «Նրանք փոքրիկ
շուն ունեն» և այլն): Յուրաքանչյուր խոսքային նմուշ ընդգրկում է մեկ
քերականական դժվարություն և ուսուցանվում է որոշակի տրամաբանական
հաջորդականությամբ, օրինակ՝ առարկայի (գոյական), նրա որակի
կամ հատկանիշի (ածական), գործողության (բայ) կամ գործողության
հատկանիշի (մակբայ) անվանումները: Անշուշտ, խոսքային նմուշների
իմացությունը չի բացառում նաև քերականական կանոնների գործածությունը:
·
Նույն բաժնից հանվել է <Օտար լեզուներն, այսօր շփման, հաղորդակցման միջոց լինելուց բացի,
նաև «այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին
հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով
արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին
մատչելի դարձնելու լրացուցիչ միջոց են: Ուսումնական այս բնագավառը
նպաստում է նաև բնության և ժամանակակից աշխարհի մասին առավել ամբողջական
գիտելիքներ ստանալուն, գեղագիտական, բարոյական, սոցիալական, համամարդկային
և ազգային արժեքների գիտակցմանը, պահպանմանը և փոխանցմանը» (8, էջ 32) միտքը և փոխարինվել <Այսօր
կարևորվում է օտար լեզուները որպես նաև տեղեկատվություն ստանալու և
հաղորդելու միջոց կիրառելու երեխաների կարողությունը> ձևակերպմամբ:
·
Նույն բաժնից հանվել է
<աշակերտների իմաստալից համատեղ հանրօգուտ գործունեություն
ծավալելու, համատեղ միջառարկայական ուսումնական նախագծեր իրականացնելու
առումով> ձևակերպումը, քանի որ այն կրկնվում է:
·
<Ուսումնական
գործունեության տեսակները> բաժնից հանվել է կռահել անծանոթ
բառերի իմաստը՝
·
<ծանոթ բառակազմական բաղադրիչների հիման վրա,
·
նախադասության ընդհանուր իմաստի (համատեքստի)
հիման վրա,
·
այլ լեզուների նույնանիշ բառերի հետ նմանության
հիման վրա (միջազգային բառեր),
·
շրջանցել այն անծանոթ բառերը, որոնք չեն ազդում տեքստի
հիմնական բովանդակության, գլխավոր ասելիքի ընկալման վրա> թվարկումը
·
<Զույգերով և խմբային
աշխատանք> ենթաբաժնից հանվել է
Կռահում մնջախաղի միջոցով
<Աշխատանք զույգերով: Ուսուցիչը զույգերին տալիս է նախօրոք
պատրաստված բայ–գոյական կապակցություններ (օրինակ` թեյ խմել, ֆուտբոլ խաղալ, ավտոմեքենա վարել և այլն): Զույգերից մեկը մնջախաղով
ցույց է տալիս տվյալ բայ–գոյական կապակցությունը, իսկ մյուսը պետք է ասի,
թե նա ինչ է անում տվյալ պահին` գործածելով համապատասխան ժամանակը և ավելացնելով
որևէ մակբայ՝ ըստ մնջախաղի կատարման ձևի>, քանի որ մեջբերված օրինակը
չափազանց պարզ է ավագ դպրոցի սովորողների համար :
ՉԱՓՈՐՈՇԻՉ
1.
<Բառապաշար, բառակազմություն> բաժնի Բ. Մակարդակում ավելացվել է <ինչպես
նաև` հայրենի երկրի մշակույթն արտացոլող բառապաշար> ձևակերպումը:
2. <Քերականություն> բաժնից հանվել է <իմանա ուսումնասիրվող լեզվի բառակազմական հիմնական կաղապարների
ու միջոցների գործածման ձևերը և իմանա ուսումնասիրվող լեզվի բառակազմական
հիմնական կաղապարներն ու միջոցները՝ որպես ներզոր բառապաշարի ստեղծման
հիմք> չափորոշչային պահանջների երկրորդ և երրորդ մակարդակները:
4.
Ամբողջությամբ հանվել է <6.5.4. Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական
հոսք> թեմատիկ բաժինը, քանի որ
այն ամբողջությամբ կրկնում է հումանիտար հոսքի թեմատիկ բաժնի նյութը:
5. Ավագ դպրոցի հումանիտար հոսքի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների թեմաների
ցանկից հանվել է <Ժամանակակից հասարակություն> բաժինն ամբողջությամբ և
համապատասխանաբար ավելացել են ժամեր կրկնության համար: 10-րդ դասարան – 5 ժամ,
11-րդ դասարան – 9 ժամ, 12-րդ դասարան – 8 ժամ:
6. Ավագ դպրոցի հումանիտար հոսքի 12-րդ դասարանի թեմաների ցանկից հանվել են
<Ընտանիք>, <Խոհանոց, սնունդ> թեմաները և բեռնաթափման արդյունքում
ավելացել է 14 ժամ:
Թեմաների փոփոխման, խմբագրման, բեռնաթափման
արդյունքում ազատվել է 10-րդ դասարան – 5 ժամ, 11-րդ
դասարան – 9 ժամ, 12-րդ դասարան – 22 ժամ,
որը նախատեսվում է օգտագործել հաղորդակցական
կարողությունների զարգացմանը նպաստող ուսումնական գործունեության տեսակներում, ինչպես նաև` օգտագործել թեմատիկ գրավոր աշխատանքների
նախապատրաստման և առավել դժվար և կարևոր
թեմաների յուրացման ու ամրապնդման համար:
Կրթության
ազգային ինստիտուտ
ԱՆԳԼԵՐԵՆ. Ավագ դպրոցի առարկայական չափորոշիչներ և ծրագրեր.
մաս 1 angleren_chap_bernatapvac_mas1.doc
մաս 2 angleren_cragir_bernatapvac_mas2.doc
մաս 1 angleren_chap_bernatapvac_mas1.doc
մաս 2 angleren_cragir_bernatapvac_mas2.doc
Комментарии
Отправить комментарий