Տեղեկանք «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների 10 -12 -րդ դասարանների չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Տեղեկանք
«Հայոց լեզու» և «Հայ
գրականություն» առարկաների 10 -12 -րդ դասարանների չափորոշիչներում և ծրագրերում կատարված
փոփոխությունների վերաբերյալ
Առարկայի գործող չափորոշիչը և ծրագրերը հաստատվել են 2008 թվականին: Գործողության մեջ մտնելուց հետո
ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի և նրա մասնաճյուղերի հայոց լեզվի և գրականության մասնագետների կողմից
պարբերաբար իրականացվել են մշտադիտարկումներ Երևան քաղաքի և հանրապետության մարզերի
մի շարք հանրակրթական դպրոցներում, կազմակերպվել են հանդիպումներ առարկան
դասավանդող մասնագետների հետ: Մշտադիտարկումներից և հանդիպումներից հետո
կազմակերպվել են քննարկումներ ու սեմինարներ ուսուցիչների հետ` պետական չափորոշչին
և առարկայի ծրագրային պահանջներին գործող ծրագրի և դասագրքերի համապատասխանության,
դրանք ուսուցման գործընթացում արդյունավետ կիրառելու կարողությունների ու հմտությունների
շուրջ:
Ուսումնասիրությունները
ցույց տվեցին, որ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների չափորոշիչներն և ծրագրերը ունեն լրամշակման և
բեռնաթափման կարիք: Բացի այդ անհրաժեշտություն կա խորացված ուսուցմամբ հոսքի
չափորոշիչը առանձնացնել ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի չափորոշչից:
Չափորոշչում և ծրագրում
կատարված փոփոխություններ
Չափորոշչային և ծրագրային փոփոխությունները կատարվել են
թեմաների բեռնաթափման և կրճատման, թեմաների միավորման, ձևակերպումների
կոնկրետացման ու հստակեցման, անհարկի կրկնությունները վերացնելու, թեմաների
ժամանակագրական և թեմատիկ խմբավորման սկզբունքներին համապատասխան:
Ա. Չափորոշիչ
Ավագ
դպրոցի համար կազմվել է երկու չափորոշիչ.
- խորացված ուսուցման
ենթահոսքերի համար,
- ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար:
Ստորև ներկայացնում ենք չափորոշչում կատարված փոփոխությունները.
1)
Գործող չափորոշիչը հստակեցվել
է ըստ բաժինների և ըստ թեմաների:
2)
Գործող չափորոշչում բազմաթիվ
թեմաների վերաբերյալ չկային սովորողների պատրաստվածությանը ներկայացվող եռամակարդակ
պահանջներ. լրամշակված տարբերակում եռամակարդակ պահանջներն ընդգրկում են առարկայի
բովանդակային միջուկի բոլոր թեմաները:
3)
Հստակեցվել է գիտելիքների
և կարողությունների խառնաշփոթը, երբ գիտելիքը ներկայացվել է որպես կարողություն,
հմտություն, իսկ կարողությունն ու հմտությունը` գիտելիք:
4)
Ա մակարդակում տրված բարդ
պահանջները պարզեցվել են, հեշտացվել կամ տեղափոխվել են Բ մակարդակ և ընդհակառակը, Բ
մակարդակում տրված հեշտ պահանջները տեղափոխվել են Ա մակարդակ կամ վերաձևակերպվել
են: Հստակեցվել են Գ մակարդակի պահանջները:
5)
Խմբագրվել ու վերաձևակերպվել
են չափորոշչային մի շարք ձևակերպումներ:
Բ. Ծրագիր
Ավագ դպրոցի համար
կազմվել է երկու ծրագիր.
- խորացված ուսուցմամբ հոսքի
- ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի
Ծրագրային փոփոխությունները կատարվել են հետևյալ սկզբունքներով`
1)
բաժինների և թեմաների հստակեցում
2)
թեմաների բեռնաթափում և
կրճատում,
3)
թեմաների միավորում,
4)
ձևակերպումների հստակեցում
և պարզեցում,
5)
անհարկի կրկնությունների
վերացում,
6)
թեմաների ժամանակագրական և
թեմատիկ խմբավորում,
Ստորև ներկայացնում ենք
կատարված ծրագրային փոփոխություններն ըստ դասարանների.
Խորացված ուսուցման «Հայոց
լեզու» և «Հայ գրականություն» առարկաների ծրագրեր`
«Հայոց լեզու» առարկայի բովանդակությունը ավագ դպրոցի խորացված ուսուցման ծրագրով ըստ դասարանների ժամանակագրական առումով բաշխվել է հետևյալ կերպ.
X դասարան – Հայոց լեզվի պատմություն, հայոց լեզվի կառուցվածքը, այնուհետև`
Հնչյունաբանություն, Բառագիտություն բաժինները, Ձևաբանությունից` Գոյական և Ածական
թեմաները և գործնական գրություններ:
XI դասարան – Գրական լեզու և բարբառներ, Ձևաբանություն բաժնից մնացած թեմաները և
գործնական գրություններ:
XII դասարան – ընդգրկում է Շարահյուսություն բաժինն
ամբողջությամբ:
Ուսումնական ծրագրով առարկայի դասավանդմանը հատկացվում է.
X դասարանում՝ տարեկան 68 ժամ,
XI դասարանում՝ տարեկան 68 ժամ,
XII դասարանում՝ տարեկան 102 ժամ, որից 51-ը հատկացվում է
կրկնությանն ու քննությանը նախապատրաստվելուն:
«Հայ
գրականություն» առարկայի բովանդակությունը ավագ դպրոցի խորացված ուսուցման ծրագրով ներկայացվել է առավել ընդգրկուն և ըստ դասարանների ժամանակագրական առումով բաշխվել է հետևյալ կերպ.
X դասարան- հայ հին և միջնադարյան գրականությունը, հայ նոր գրականությունից` Խ. Աբովյան, Մ.
Նալբանդյան, Պ. Պռոշյան, Պ. Դուրյան,
Րաֆֆի, Հ. Պարոնյան, Շիրվանզադե, Մուրացան:
XI դասարան – Հայ նոր գրականությունից` Նար-Դոս, Զոհրապ, Հ.
Թումանյան, Ա. Իսահակյան, Շանթ. Մեծարենց, Ե. Օտյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Վ.
Տերյան, իսկ Նորագույն գրականությունից` Ե. Չարենց, Դ. Դեմիրճյան, Ս. Զորյան, Ա.
Բակունց:
XII դասարան – Գ. Մահարի, Կ. Զարյան, Շ. Շահնուր, Ն. Զարյան, Հ. Շիրազ, Հ. Սահյան,
Պ. Սևակ, Հ. Մաթևոսյան, սփյուռքահայ և օտարագիր հայ գրողները:
Ուսումնական ծրագրով առարկայի դասավանդմանը հատկացվում է.
X դասարանում՝ տարեկան 102 ժամ,
XI դասարանում՝ տարեկան 136 ժամ,
XII դասարանում՝ տարեկան 170 ժամ, որից 85-ը հատկացվում է
կրկնությանն ու քննությանը նախապատրաստվելուն:
Ընդհանուր
և բնագիտամաթեմատիկական հոսքերի ծրագիր`
«Հայոց
լեզու» առարկայի բովանդակությունը ավագ դպրոցի ընդհանուր և
բնագիտամաթեմատիկական հոսքերում ըստ դասարանների ժամանակագրական առումով բաշխվել է հետևյալ կերպ.
X դասարան – Հայոց լեզվի պատմություն, հայոց լեզվի կառուցվածքը, այնուհետև`
Հնչյունաբանություն, Բառագիտություն բաժինները, Ձևաբանությունից` Գոյական և Ածական
թեմաները և գործնական գրություններ:
XI դասարան – Գրական լեզու և բարբառներ,
Ձևաբանություն բաժնից մնացած թեմաները և գործնական գրություններ:
XII դասարան – ընդգրկում է Շարահյուսություն բաժինն
ամբողջությամբ:
Ուսումնական ծրագրով առարկայի դասավանդմանը հատկացվում է.
X դասարանում՝ տարեկան 68 ժամ,
XI դասարանում՝ տարեկան 68 ժամ,
XII դասարանում՝ տարեկան 68 ժամ, որից 34-ը հատկացվում է
կրկնությանն ու քննությանը նախապատրաստվելուն:
«Հայ
գրականություն» առարկայի բովանդակությունը ավագ դպրոցի ընդհանուր և
բնագիտամաթեմատիկական ուսուցման ծրագրով ըստ դասարանների ժամանակագրական առումով բաշխվել է հետևյալ կերպ.
X դասարան- հայ հին և միջնադարյան գրականությունը, հայ նոր գրականությունից` Խ. Աբովյան, Մ.
Նալբանդյան, Րաֆֆի, Հ. Պարոնյան, Շիրվանզադե, Մուրացան:
XI դասարան – Հայ նոր գրականությունից` Նար-Դոս, Զոհրապ, Հ.
Թումանյան, Ա. Իսահակյան, Շանթ. Մեծարենց, Սիամանթո, Դ. Վարուժան, Վ. Տերյան, իսկ
Նորագույն գրականությունից` Ե. Չարենց, Դ. Դեմիրճյան, Ա. Բակունց:
XII դասարան – Գ. Մահարի, Կ. Զարյան, Շ. Շահնուր, Ն. Զարյան, Հ. Շիրազ, Հ. Սահյան,
Պ. Սևակ, Հ. Մաթևոսյան, սփյուռքահայ և օտարագիր հայ գրողները:
Ուսումնական ծրագրով առարկայի դասավանդմանը հատկացվում է.
X դասարանում՝ տարեկան 68 ժամ,
XI դասարանում՝ տարեկան 68 ժամ,
XII դասարանում՝ տարեկան 68 ժամ, որից 34-ը հատկացվում է
կրկնությանն ու քննությանը նախապատրաստվելուն:
ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային
ինստիտուտ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի առարկայական չափորոշիչներ hayoc_lezu&gr_chap_ynd&bnagit.doc
ՀԱՅՈՑԼԵԶՈՒ, ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հանրակրթական ավագ դպրոցի խորացված ուսուցման առարկայական չափորոշիչներ hayoc_lezu&gr_chap_khoracvac.doc
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. Հանրակրթական ավագ դպրոցի խորացված ուսուցման առարկայական ծրագիր hayoc_lezu_cragir_khoracvac.doc
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի առարկայական ծրագիր hayoc_lezu_cragir_ynd&bnagit.doc

Комментарии
Отправить комментарий