Տեղեկանք «Հայոց պատմություն» առարկայի 10 -12 -րդ դասարանների չափորոշչում և ծրագրում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Տեղեկանք

«Հայոց պատմություն» առարկայի 10 -12 -րդ դասարանների չափորոշչում և ծրագրում կատարված փոփոխությունների վերաբերյալ

            Առարկայի գործող չափորոշիչը և ծրագրերը հաստատվել են  2009 թվականին: Գործողության մեջ մտնելուց հետո ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի և նրա մասնաճյուղերի պատմության մասնագետների կողմից պարբերաբար իրականացվել են մշտադիտարկումներ Երևան քաղաքի և Հանրապետության մար­զերի մի շարք հանրակրթական դպրոցներում, կազմակերպվել են հանդիպումներ առարկան դասավանդող մասնագետների հետ: Մշտադիտարկումներից և հանդիպումներից հետո կազմակերպվել են քննարկումներ ու սեմինարներ ուսուցիչների հետ` պետական չափորոշչին և առարկայի ծրագրային պահանջներին գործող ծրագրի և դասագրքերի համապատասխանության, դրանք ուսուցման գործընթացում արդյունավետ կիրառելու կարողությունների ու հմտու­թյուն­ների շուրջ:
            Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչը և ծրագրերը, ունեն լրամշակման և բեռնաթափման կարիք: Բացի այդ անհրաժեշտություն կա խորացված ուսուցմամբ հոսքի չափորոշիչը առանձնացնել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի չափորոշչից:

Չափորոշչում և ծրագրում կատարված փոփոխություններ

Չափորոշչային և ծրագրային փոփոխությունները կատարվել են թեմաների բեռնաթափման և կրճատման, թեմաների միավորման և խոշորացման, ձևակերպումների կոնկրետացման ու հստակեցման, անհարկի կրկնությունները վերացնելու, թեմաների ժամանակագրական և թեմատիկ խմբավորման սկզբունքներին համապատասխան:

Ա. Չափորոշիչ

            Ավագ դպրոցի համար կազմվել է երկու չափորոշիչ.
  • Խորացված ուսուցմամբ հոսքի համար նախատեսված
  • Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված


Ստորև ներկայացնում ենք չափորոշչում կատարված փոփոխությունները.

1)      Գործող չափորոշիչը հստակեցվել է ըստ բաժինների և ըստ թեմաների:
2)      Գործող չափորոշչում բազմաթիվ թեմաների վերաբերյալ չկային սովորողների պատրաստվածությանը ներկայացվող երկմակարդակ պահանջներ. լրամշակված տարբերակում երկմակարդակ պահանջներն ընդգրկում են առարկայի բովանդակային միջուկի բոլոր թեմաները:
3)      Հստակեցվել է գիտելիքների և կարողությունների խառնաշփոթը` երբ գիտելիքը ներկայացվել է որպես կարողություն, հմտություն, իսկ կարողությունն ու հմտությունը` գիտելիք:
4)      Ա մակարդակում տրված բարդ պահանջները պարզեցվել են, հեշտացվել կամ տեղափոխվել են Բ մակարդակ և ընդհակառակը, Բ մակարդակում տրված հեշտ պահանջները տեղափոխվել են Ա մակարդակ կամ վերաձևակերպվել են:
5)      Խմբագրվել ու վերաձևակերպվել են չափորոշչային մի շարք ձևակերպումներ:

Բ. Ծրագիր

            Ավագ դպրոցի համար կազմվել է երկու ծրագիր.
  • Խորացված ուսուցմամբ հոսքի համար նախատեսված
  • Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված
                                                 
Ծրագրային փոփոխությունները կատարվել են հետևյալ սկզբունքներով`

1)      բաժինների և թեմաների հստակեցում
2)      թեմաների բեռնաթափում և կրճատում,
3)      թեմաների միավորում և խոշորացում,
4)      ձևակերպումների հստակեցում և պարզեցում,
5)      անհարկի կրկնությունների վերացում,
6)      թեմաների ժամանակագրական և թեմատիկ խմբավորում,

Ստորև ներկայացնում ենք կատարված ծրագրային փոփոխություններն ըստ դասարանների.

Խորացված ուսուցման ծրագիր`
«Հայոց պատմություն» առարկայի բովանդակությունը ավագ դպրոցի խորացված ուսուցման ծրագրով ըստ դասարանների ժամանակագրական առումով բաշխվել է հետևյալ կերպ.
X դասարանհայկական քաղաքակրթությունը սկզբնավորումից մինչև  վաղ   
                     միջնադարի ավարտը,
XI դասարանհայկական քաղաքակրթությունը զարգացած միջնադարից
                            մինչև նոր շրջանի վերջը,
XII դասարան հայկական քաղաքակրթությունը պատմության նորագույն
                             շրջանում:
Ուսումնական ծրագրով առարկայի դասավանդմանը հատկացվում է.

X դասարանում՝ տարեկան 102 ժամ,
XI դասարանում՝ տարեկան 170 ժամ,
XII դասարանում՝ տարեկան 272 ժամ, ընդամենը՝ X - XII դասարանների համար՝ 544 ժամ:

Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի ծրագիր`
«Հայոց պատմություն» առարկայի բովանդակությունը ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերում ըստ դասարանների ժամանակագրական առումով բաշխվել է հետևյալ կերպ.
X դասարանհայկական քաղաքակրթությունը սկզբնավորումից մինչև
                     միջնադարի ավարտը,
XI դասարանհայկական քաղաքակրթությունը նոր շրջանից մինչև 1922 թվականը
XII դասարան հայկական քաղաքակրթությունը 1922 թվականից մինչև մեր օրերը:
Ուսումնական ծրագրով առարկայի դասավանդմանը հատկացվում է.

X դասարանում՝ տարեկան 68 ժամ,
XI դասարանում՝ տարեկան 68 ժամ,
XII դասարանում՝ տարեկան 68 ժամ, ընդամենը՝ X - XII դասարանների համար՝204 ժամ:


ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (X - XII դասարաններ) hayoc_patm_cragir_khoracvac.doc

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ (X - XII դասարաններ) hayoc_patm_chap_hum_27.06.doc

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԳԻՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԾՐԱԳԻՐ (X - XII դասարաններ)[/B] hayoc_patm_cragir_ynd.doc

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԳԻՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ (X - XII դասարաններ) hayoc_patm_cahp_yndh_bnagit.doc

Комментарии