Տ ե ղ ե կ ա ն ք Հանրակրթական հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» (10-12-րդ դասարաններ) առարկայի ծրագրի վերաբերյալ

Տ ե ղ ե կ ա ն ք
Հանրակրթական հիմնական դպրոցի
«Հասարակագիտություն» (10-12-րդ դասարաններ) առարկայի ծրագրի վերաբերյալ



Հանրակրթական հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» (10-12-րդ դասարաններ) առարկայի չափորոշչում և ծրագրերում նախորդ՝ 2008 թվականին հաստատված փաստաթղթերի համեմատությամբ կատարվել են բովանդակային որոշակի փոփոխություններ:
Փոփոխություններ են կատարվել բովանդակային գրեթե բոլոր բաղա­դրիչ­ներում: Այդ փոփոխությունները գերազանցապես բեռնաթափման, առանձին թեմաների կամ ենթաթեմաների տեղափոխության բնույթ են կրում:
Մասնավորապես հանված են հետևյալ թեմաները (ենթաթեմաները).

Գեղագիտություն բաղադրիչից՝

Առնականությունն ու կանացիությունը որպես գեղեցիկի ուրույն դրսևորումներ:
Արվեստի առաջացման հիմնախնդիրը:
Հայկական արվեստը և գեղեցիկի հայկական իդեալի հիմնախնդիրը:

Բարոյագիտություն բաղադրիչից՝

Բարոյագիտության առարկան:
«Բնական օրենքի», բարոյական պարտքի, օգտապաշտության տեսությունները:
Աստվածայինին ձգտելը որպես բարոյական կատարելագործման եղանակ. Գրիգոր Նարեկացի:
Կենդանիների «իրավունքների» հիմնահարցը:




Հոգեբանություն բաղադրիչից՝

Հոգեբանության ուսումնասիրության առարկան և խնդիր­ները։ Հոգեբանության ուսումնասիրության մեթոդները։ Հոգեբանության բնա­գավառ­ները և միջառարկայական կապերը։
Հոգեկանի կառուցվածքն ու գործառույթ­ները։ Ուղեղն ու հոգեկանը. Հոգեկանի ռեֆլեկտոր բնույթը։ Հոգեկանի ակտիվության մակարդակները։                                                                          
Անձի սոցիալականա­­ցումը և նրա զարգացման շրջաբաժանումը։ Վաղ  պատանեկության հոգեբանությունը։
Անձի սոցիալական և հոգենյարդային խաթարումներ։ Հոգեկան գործու­նեու­թյան անբացատրելի կողմեր։

Հոգեբանություն բաղադրիչում ավելացվել են՝.

Անձի պաշտպանական մեխա­նիզմ­­ները: Ինքնագնահատական: Ես-կոնցեպցիա:                    
Սեռերի միջև փոխհարաբերությունները ընտանիքում և հանրային կյանքում: 
Խտրականություն: Խտրականության տեսակները, պատճառները, հե­տևանք­­­ները:
Հոգեհիգիենա. Սթրես: Ֆրուստրացիա: Սթրեսի կառավարում: Հոգեբա­նա­կան խորհրդա­տվու­թյուն: Հոգեկանի հնա­րավոր խաթարումները: 

Տնտեսագիտություն բաղադրիչից հանվել են՝

Տնտեսագիտության առարկան, հիմնախնդիրները:
Պահանջարկի օրենքը, կառուցվածքը և դրանց վրա ազդող գործոնները։
Առաջարկի օրենքը, կառուցվածքը և դրանց վրա ազդող գործոնները։
Ազատ ձեռ­նար­կատիրական համակարգի էությունը։
Դրամա­շրջանա­ռության համակարգ։ Արժևորում և արժեզրկում։
Արժեթղթերի էությունը և տեսակները։
Վճարային հաշվեկշիռ, դրա կարգավորումը։
       Տնտեսագիտության բաղադրիչում ավելացել են՝
Արտաքին առևտուր: Կապիտալի արտահանում: Աշխատանքի միգրացիա:                                                          


Քաղաքագիտություն բաղադրիչից հանվել են՝
          
Իշխանությունը որպես հարաբերությունների համակարգ. իշխանություն և  հեղինա­կություն:
Պետական իշխանության ճյուղեր:
Արտաքին քաղաքական դոկտրինա։
Աշխարհաքաղաքականությունը և միջազգային հաղորդակցության ուղինե­րը։

 Փիլիսոփայության բաղադրիչում ավելացել են՝
         
Փիլիսոփայության առարկան։ Փիլիսոփայության ուսումնասիրության անհրա­ժեշտու­թյունը։ Սկեպտիցիզմ։
        Մարդը որպես գեղագիտության, բարոյագիտության, հոգեբանության, տնտեսա­գիտության, քաղաքագիտու­թյան, իրավագիտության և փիլիսոփայության ուսումնասիրման առարկա:
Կարևոր նշանակություն ունի բոլոր բաղադրիչներում գործնական աշխա­տանքի ավելացումը 1-2 ժամով:





ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ

 Հանրակրթական հիմնական դպրոցի «Հասարակագիտություն» (10-12-րդ դասարաններ) առարկայի ծրագրի վերաբերյալ տեղեկանք hasarakag_teghekanq_cragir_2013.doc

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ (10-12 - րդ դասարաններ) hasarakag_chap_2013.doc

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ԾՐԱԳԻՐ (10-12 -րդ դասարաններ) hasarakag_cragir_ynd_2013.doc

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ԲՆԱԳԻՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԾՐԱԳԻՐ (10-12 -րդ դասարաններ) hasarakag_cragir_hum_bnagit_2013.doc

Комментарии