Տեղեկանք Համաշխարհային պատմություն առարկայի 10 – 12 - րդ դասարանների չափորոշչում և ծրագրում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Տեղեկանք

Համաշխարհային պատմություն առարկայի 10 – 12 - րդ դասարանների չափորոշչում և ծրագրում կատարված փոփոխությունների վերաբերյալ

         
Առարկայի գործող չափորոշիչը և ծրագրերը հաստատվել են  2009 թվականին: Գործողության մեջ մտնելուց հետո ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի և նրա մասնաճյուղերի պատմության մասնագետների կողմից պարբերաբար իրականացվել են մշտադիտարկումներ Երևան քաղաքի և Հանրապետության մար­զերի մի շարք հանրակրթական դպրոցներում, կազմակերպվել են հանդիպումներ առարկան դասավանդող մասնագետների հետ: Մշտադիտարկումներից և հանդիպումներից հետո կազմակերպվել են քննարկումներ ու սեմինարներ ուսուցիչների հետ` պետական չափորոշչին և առարկայի ծրագրային պահանջներին գործող ծրագրի և դասագրքերի համապատասխանության, դրանք ուսուցման գործընթացում արդյունավետ կիրառելու կարողությունների ու հմտու­թյուն­ների շուրջ:
          Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, ինչպես առարկայի չափորոշիչը, այնպես էլ ծրագրերը, ունեն լրամշակման և բեռնաթափման կարիք: Թեմաների զգալի մասը ծավալուն է, շարադրված է գիտական, խրթին լեզվով, չի համապատասխանում տվյալ խմբի սովորողների տարիքային, հոգեբանական, մտավոր, լեզվական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններին

Ա. Չափորոշչում կատարված փոփոխություններ

Չափորոշչային փոփոխությունները կատարվել են թեմաների բեռնաթափման և կրճատման, թեմաների միավորման և խոշորացման, ձևակերպումների կոնկրետացման ու հստակեցման, անհարկի կրկնությունները վերացնելու, թեմաների ժամանակագրական և թեմատիկ խմբավորման սկզբունքներին համապատասխան:
         

Ստորև ներկայացնում ենք չափորոշչում կատարված փոփոխությունները.

1) Գործող չափորոշիչը հստակեցվել է ըստ բաժինների:
2) Գործող չափորոշչում որոշ թեմաների վերաբերյալ չկային սովորողների պատրաստվածությանը ներկայացվող երկմակարդակ պահանջներ. լրամշակված տարբերակում երկմակարդակ պահանջներն ընդգրկում են առարկայի բովանդակային միջուկի գրեթե բոլոր թեմաները:
3) Հստակեցվել է գիտելիքների և կարողությունների խառնաշփոթը` երբ գիտելիքը ներկայացվել է որպես կարողություն, հմտություն, իսկ կարողությունն ու հմտությունը` գիտելիք:
4) Բ մակարդակում տրված բարդ պահանջները պարզեցվել են, հեշտացվել կամ տեղափոխվել են Գ մակարդակ և ընդհակառակը, Գ մակարդակում տրված հեշտ պահանջները տեղափոխվել են Բ մակարդակ կամ վերաձևակերպվել են:
5) Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող երկմակարդակ պահանջները կազմվել են ըստ բաժինների:
6) Խմբագրվել ու վերաձևակերպվել են չափորոշչային մի շարք ձևակերպումներ:

Բ. Ծրագրում կատարված փոփոխություններ

Ծրագրային փոփոխությունները կատարվել են հետևյալ սկզբունքներով`
    ա) թեմաների բեռնաթափում և կրճատում,
    բ) թեմաների միավորում և խոշորացում,
    գ) ձևակերպումների հստակեցում և պարզեցում,
    դ) թեմաների ժամանակագրական և թեմատիկ խմբավորում:
Բեռնաթփման արդյունքում ընդհանուր հոսքի ծրագրում տնտեսվել են դասաժամեր:
Ստեղծվել է նոր՝ բնագիտամաթեմատիկական հոսքի ծրագիր:


Ստորև ներկայացնում ենք կատարված ծրագրային փոփոխություններն ըստ դասարանների.

Խորացված ուսուցման ծրագիր`
X դասարան – շաբաթական՝ 3 ժամ, տարեկան՝ 102 ժամ
XI դասարան - շաբաթական՝ 5 ժամ, տարեկան՝ 170 ժամ
XII դասարան - շաբաթական՝ 8 ժամ, առաջին կիսամյակ՝ 128 ժամ, նախաքննական կրկնություն (երկրորդ կիսամյակ՝ 144 ժամ)

Ընդհանուր հոսքի ծրագիր`

X դասարան – շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ
XI դասարան – շաբաթական՝ 1 ժամ, տարեկան՝ 34 ժամ
XII դասարան – առաջին կիսամյակ՝ շաբաթական՝ 1 ժամ, տարեկան՝ 17 ժամ

Բնագիտամաթեմատիկական հոսքի ծրագիր`

X դասարան – շաբաթական՝ 1 ժամ, տարեկան՝ 34 ժամ
XI դասարան - շաբաթական՝ 1 ժամ, տարեկան՝ 34 ժամ
XII դասարան – առաջին կիսամյակ՝ շաբաթական՝ 1 ժամ, տարեկան՝ 17 ժամ




ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ (X - XII դասարաններ) ham_patm_chap_khoracvac_2013.doc

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԳԻՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ (X - XII դասարաններ) ham_patm_chap_ynd_2013.doc

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ԾՐԱԳԻՐ (X - XII դասարաններ) ham_patm_cragir_avag_dpr_ynd_2013.doc

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԲՆԱԳԻՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀՈՍՔԻ ԾՐԱԳԻՐ (X - XII դասարաններ) ham_patm_cragir_bnagit_2013.doc

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (X - XII դասարաններ) ham_patm_cragir_khoracvac_2013.doc


Комментарии