ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ







 



Այսօր սեպտեմբերի մեկն է` գիտելիքի օրը: Հայաստանյան դպրոցներում հնչել է առաջին զանգը: Առաջին անգամ դպրոց ոտք դնող հազարավոր փոքրիկների համար այս օրը ամենահիշարժան օրերից մեկն է:
     Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է  գիտելիքի,գրի և դպրության օր:Այն սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:Կրթությունը և գիտելիքը,որպես արժեք,հնուց ի վեր ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը:Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու  կրթություն ստանալու ձգտումը  հայկական մենթալիտետին  բնորոշ կողմերից են համարվել:Մեզ մոտ սեպտեմբերի 1-ը,որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր միշտ տոնական է լինում:Սակայն ողջ աշխարհում  սեպտեմբերի 1-ը տոնական է համարվում 1-ի դասարանցիների համար,ովքեր առաջին անգամ են ոտք դնու դպրոցի կամարներից ներս:
     Սեպտեմբերի 1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ: Հին ժամանակներում այս օրը նշվել է որպես բերքի տոն, իսկ 325 թվականին Կոնստանտին մեծը ազատություն տվեց ժողովրդին հենց սեպտեմբերի 1-ին: Սակայն ներկայումս սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր, ուստի այսօր կխոսենք միայն այդ մասին:Սեպտեմբերի 1-ը տոն է առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ նրանք բոլորն էլ սկսում են կյանքի մի նոր փուլ:

Սեպտեմբերի 2-ին սկսվեց 2013-2014 ուս.տարին: 198 ավագ դպրոցում տոնական օր էր: Նոր ուսումնական  տարվա և գիտելիքի օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում: Դպրոցի տնօրեն պարոն Ա.Թորոսյանը շնորհավորեց աշակերտներին,ուսուցիչներին և ծնողներին գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Հնչեցին ԿԳ նախարար Ա. Աշոտյանի և Նոր Նորք վարչական տարածքի ղեկավար պ. Ուլիխանյանի ուղերձները գիտելիքի օրվա առթիվ:
Դպրոցի աշակերտները երաժշտական համարներով ողջունեցին և շնորհավորեցին բոլորին` մեկնարկելով նոր ուս.տարվա սկիզբը:


                                                 ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

                                Երբ գալիս է սեպտեմբերը ,զանգն է հնչում դպրոցի
                                Բոլորն ուրախ դպրոց գնում,գիտելիքի օրն են նշում:
                                Բայց գիտեք որ սեպտեմբերը,մեզ աշուն է միշտ բերում:
                                Աշնան տոնին, խելքի տոնին,մեր Հայաստան աշխարհում
                                Անկախության օրն են նշում:
                                Ահա ինչու ամենից շատ մենք սեպտեմբերն ենք սիրում:

Комментарии