Խաչվերաց
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:Տոնը նվիրված `է երկու կարևոր իրադարձությունների: Քրիստոսի համբարձումից հետո Հակոբոս առաքյալը Երուսաղեմում մի արարողության ժամանակ Հիսուսի խաչափայտը փառաբանելու համար այն վեր է բարձրացնում: Մյուս իրադարձությունը վերաբերում է խաչափայտը գերությունից վերադարձնելուն:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության
տաճարից
գերեւարվում
և
Պարսկաստան
է
տարվում
նաև
Տիրոջ
խաչափայտը:
Պարսկաստանում
խաչափայտի
զորությամբ
շատերը
դարձի
են
գալիս,
մկրտվում
և
դառնում
քրիստոնյա:
Խաչափայտը
գերության
մեջ
է
մնում
14 տարի:
628 թ.
Բյուզանդիայի
Հերակլ
կայսրը
քրիստոնեական
մի
հսկա
բանակով
հարձակվում
է
պարսիկների
վրա,
ազատագրում
Ս.
Խաչը
և
այն
վերադարձնում
նախկին
վայրը:
Որպես
պատմական
վկայություն`
նշենք,
որ
հայ
ժողովուրդն
անմասն
չէ
խաչի
ազատագրման
գործից:
Կայսրին
ռազմական
օժանդակություն
է
ցույց
տվել
նաև
հունական
մասի
հայոց
զորքը`
Մժեժ
Գնունու
գլխավորությամբ:
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր
քրիստոնյաների:
Այդ
ժամանակից
էլ
վերջնականորեն
հաստատվեց
և
սկսվեց
մեծ
հանդիսավորությամբ
տոնվել
խաչի
բարձրացման հիշատակը` Խաչվերացը:
Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս
խաչվեց`
այդ
նույն
խաչափայտը
դադարեց
չարչարանքի գործիք
լինելուց:
Խաչը
դարձավ
փրկության
միջոց,
Քրիստոսի
սիրո
արտահայտությունը,
քանզի
սիրել`
նշանակում
է
նաև
զոհաբերություն,
զրկանք
հանձն
առնել:
Սերը
միայն
զգացում
չէ,
սերը
կյանք
է
և
գործ:
Եվ
Քրիստոսի
խաչելությունը
հենց
այդ
սիրո
արտահայտությունն
է:
Խաչն
այսօր
մեզ
համար
դարձել
է
փրկության
միջոց,
հարության
խորհուրդ,
պահպանիչ
զորություն,
քավության
զոհասեղան,
բժկության
աղբյուր:
Խաչվերացի
տոնը
մեզ
համար
նախևառաջ
հարությամբ
նորոգվելու
խորհուրդն
ունի:
Պատահական
չէր,
որ
3 խաչերը
(մեկը`
Քրիստոսի,
2-ը`
ավազակների)
մահացած
մարդկանց
վրա
դնելով
հայտնաբերեցին
Փրկչի
խաչափայտը,
քանի
որ
մահվան
այդ
գործիքը
Քրիստոսի
Սուրբ
Արյունով
ստացավ
նորոգելու,
բժշկելու
և
հարություն
տալու
զորություն:
Քրիստոս
խաչի
վրա
մեռնելով
հաղթեց
մարդկությանը
սարսափեցնող
մահվանը
և
ջախջախեց
սատանայի
գլուխը:
Ըստ Գրիգոր
Տաթևացու,
Խաչը
դարձավ
երկնքի
և
երկրի
միջև
եղած
վիհը
միացնող
կամուրջը,<<դրախտի
դռները
բացողն
ու
երկնային
արքայությունը
որպես
ժառանգություն
տվողը>>:
Խաչի
վեր
բարձրացումով
սարսափահար
եղավ
սատանան:
Խաչի
բարձրացումով
մեկ
անգամ
ևս
հաստատվեց
Քրիստոսի
հաղթանակն
ընդդեմ
մահվան,
դժոխքի
և
բոլոր
նրանց,
ովքեր
անարգում
ու
չեն
պատվում
Տիրոջ
խաչը:
Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում
մարդիկ
իրենց
ձեռքերով
խաչեր
են
պատրաստում
և
զարդարում
գույնզգույն
ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:
Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ <<Սըրբխեչը>> աշնան սկիզբը
խորհրդանշող
ուրախ
տոն
է:
Տոնի
նախօրեին`
շաբաթ
օրը
կանայք
խմորեղեն
են
պատրաստում,
տղամարդիկ`
ուլ
մորթում
ու
գորովի
պատրաստում:
Ժողովրդական
ավանդության
համաձայն,
ուլի
միսը
և
ձավարով
փլավն
այդ
օրվա
առանձնահատուկ
ուտելիքն
է,
առանց
որի
տոնը
լիարժեք
չի
կարող
լինել:
Շատ տեղեր Խաչվերացը`<<Սըրբխեչը>> ընկալում են որպես
աշնանամուտ:
Ինչպես
ասում
էին
քեսապցիները`
<<Խաչ,
վերմակը
առ,
ներս
փախիր>>,-
այսինքն`
բացօթյա
գիշերողներն
այլևս
տանն
են
գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ,
կատարվումէ հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում
են
հանգուցյալների
շիրիմներին:
Комментарии
Отправить комментарий