Խաչվերաց տոն



 


Այս տարի տոնը Հայոց եկեղեցին նշում է սեպտեմբերի 15-ին:  Գրադարանում սեպտեմբերի 13-ին անցկացվեց <<Հայոց եկեղեցու տոները>> թեմայով ընթերցում և զրույց նվիրված Խաչվերաց տոնին: Ընթերցանության խմբակի անդամները ներկայացրեցին Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոները`նշելով նրանցից յուրաքանչյուրի խորհուրդը, իմաստն ու նշանակությունը,պատգամը,ավանդությունը: Հայոց եկեղեցին տարվա օրերը բաժանել է 3 հիմնական խմբերի`տերունական,սրբերի հիշատակությունների և պահքի օրեր: Տոները լինում են անշարժ և շարժական: Եկեղեցական տոների օրերը և կատարման կարգը նշվում է եկեղեցում գործածվող Տոնացույց գրքում: Կարդացվեց հատված Խաչվերաց տոնի նշանակության և տոնակատարության մասին: 610թ.պարսից Խոսրով թագավորը գրավում է Երուսաղեմը,թալանում ու ավերում քաղաքը`իր հետ տանելով նաև Սուրբ Հարություն տաճարում պահված Քրիստոսի խաչափայտը: Բյուզանդիայի Հերակլ կայսրը  մեծ զորք է հավաքում և խաչափայտն ազատում գերությունից: Խաչափայտի ազատագրմանը մասնակցում է նաև հայկական զորքը: Հերակլ կայսրը,երբ զորքով գնում էր ազատագրելու խաչափայտը,անցնում է Հայաստանի տարածքով,նրան օգնում են հայոց իշխանները և հատկապես Սյունյաց Բյուրեղ իշպանուհին: Ի նշան երախտագիտության Հերակլը այս իշխանուհուն է տալիս Քրիստոսի խաչափայտից մի մասունք: Հանդիսավոր արարողություններով,ի տես ժողովրդի,խաչափայտը վեր բարձրացնելով` Հերակլը այն վերադարձնում է Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճար:
  Քրիստոսի համբարձումից հետո Հակոբոսը առաքյալը Երուսաղեմում մի արարողության ժամանակ Հիսուսի խաչափայտը փառաբանելու համար այն վեր է բարձրացնում:
 Ի հիշատակ այս երկու իրադարձությունների`տոնը կոչվում է Խաչվերաց:
 Այս տոնի երեկոյան ժամերգությունից նետո ռեհանով զարդարված խաչը դուրս են հանում բակ և հանդւսավոր պտտեցնում,որը խորհրդանշում է Հայոց աշխարհի ծաղկազարդ դաշտերով ու լեռներով խաչափայտը գերությունից հետ վերադարձնելը:

Комментарии