Հայի և Հայաստանի մասին





                                     


 Ես էի,որ կտակեցի իմ ազատատենչ ոգին իմ ժողովրդին,մկրտելով այս երկիրն ու ժողովուրդն իմ անվամբ ՀԱՅԿ,ՀԱՅ,ՀԱՅԱՍՏԱՆ...


Խաղողի այն համառ ու տոկուն որթն եմ ես,որի արմատներն հասնում են մինչև Հայասա և Նաիրի,իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվում-հասունանում վաղվա արևի շողից...

Մենք փոքր ենք,այո,
Ձեզ ով էր ասում մեզ սեղմեք այնքան,
Որ մենք ստիպված...ադամանդ դառնանք,
Ով էր ստիպում

Մեզ աստղերի պես ցիրուցան անեք,
Որ միշտ մեզ տեսնեք ուր էլ որ գնաք...

                                                                      Գ.Էմին
Հնոց մագաղաթների ու գրքերի այն երկիրը,որն իր երեսունվեց տառերի խիզախ ջոկատով դարեր շարունակ դիմադրել է իրեն ձուլել ու ոչնչացնել սպառնացող բոլոր ոսոխներին...

Առասպելական Վահագնի պես եղեգան փողի հրից ու բոցից ծնված այն երկիրը,որը դարերով տառապել է պատերազմների չար կրակներից...

Հայաստանն եմ ես,հայ ժողովուրդն եմ ես`Հավերժի Ճամփորդը,որը դարերի խորքից եկած,դեպի գալիք դարերն է գնում,և որի երթը վերջ ու վախճան չունի,քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում,այս հավերժական արևի ներքո...

                                                                   Գ.Էմին -<<Հավերժի ճամփորդը>>

Հայը դարերով սիրով է պահել
    Յոթ թանկ սրբություն`

Գիրքը,Մասիսը,շինարար ոգին,
   Հավատը,լեզուն.
Սուրբ անուններ են եղել դաևերվ
   Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր,ամենից լուսե`
   Մայր հայրենիքը:
                                 Սուրեն Մուրադյան

Մասիս սարը ինչքան դիտես,
Հայաստանի ճամփաներեն ինչքան քալես,
Երևանի պաղ ջուրերու աղբյուրներեն ինչքան
                                խմես,չես հագենար.
Քաղցր է սերը հայրենիքի...
                                                   Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին

Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը,
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի,ինչքան շատ ապրել է,տևել,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի,ինչքան շատ զոհեր է տվել,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի,ինչքան հայ դեռ պիտի ծնվի,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ինչքան եղել է քաջ ու անձնվեր,-
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ինչքան տենչ ունի և տենչի թևեր,-
 Հազար տարիներ ու հազար դարեր...
Թող այնքան ապրի մեր ժողովուրդը,
Քանի ապրում է մեր հողագունդը:
                                                        Գևորգ Էմին
           Լույսից
Չէ,դու չես հյուսվել
Արյուն ու մսից,
Հյուսվել ես,ազգ իմ,
Պարզապես լույսից:
Ինչ հույս ունես,որ
Չի հուսահատվում,
Ինչ կամք ու կորով,
Որ չի վհատվում:
Բնությունն անգամ
Բզկտում է քեզ,
Դու կրկնվում ես,
Նորեն գտնում քեզ:
Չէ,դու չես հյուսվել
Արյուն ու մսից,
Հյուսվել ես,ազգ իմ,
Պարզապես լույսից:

 Հայը ծնկում է իր հողի առաջ,
Ոչ թե իր հողը գերողի առաջ:
Ծնկում վիրավոր դրոշի առաջ,
Նահատակների իր հուշի առաջ:
Հայը ծնկում է Իր խաչի առաջ,
Հավերժող ազգի արարչի առաջ:
                                           Վրեժ Վարդունի

       Հայաստան
Իմ մրգածինս,իմ մրգաստանս`
Քարեր ու խաղող
Իրարու շաղախ:
Մրգոտ մատները աչքերին տարած,
Խաժ ողկույզներով
Քարերին փարած,
Թուխ թարթիչները ժպտալով թարթող
Իմ զարթնող որդիս`
Իմ ՀԱՅԱՍՏԱՆՍ:
                                           Մարո Մարգարյան

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես
                                                 Համո Սահյան

            

Комментарии