Անկախության տոնը դպրոցում

    Սեպտեմբերի 21-ին անկախության տոնի առթիվ 198 ավագ դպրոցի բակում  կազմակերպվել էր մեծ միջոցառում:Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի բոլոր դասարանների աշակերտները իրենց դասղեկներով:Յուրաքանչյուր դասարան ձևավորել էր տաղավար «Հայաստանի Հանրապետությունը և նրա խորհրդանիշները» խորագրով,որտեղ ներկայացված էին  Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների այլընտրանքային տարբերակները և այն ամենը,ինչով Հայաստանը ներկայանում է աշխարհին:Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց  մի ազգային երգ և պար նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակին:Դպրոցի տնօրեն պարոն Ա.Թորոսյանը շնորհավորեց աշակերտներին,ուսուցիչներին և բոլոր ներկաներին Անկախության օրվա առթիվ,մաղթեց առողջություն և բարեկեցիկ կյանք:













 









Комментарии