К основному контенту
Ստուգարքի հարցաշար ֆիզիկա 10
- Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:
- Ձևակերպեք մեխանիկայի հիմնական խնդիրը:
- Ի՞նչն են անվանում հաշվարկման մարմին:
- Ինչի՞ց է կազմված հաշվարկման համակարգը:
- Ի՞նչն են անվանում շառավիղ-վեկտոր:
- Ի՞նչն են անվանում մարմնի շարժման հետագիծ:
- Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:
- Ի՞նչն են անվանում մարմնի կատարած
տեղափոխություն:
- Ինչպիսի՞ շարժման դեպքում են հավասար մարմնի անցած
ճանապարհը և տեղափոխության մոդուլը:
- Ի՞նչ է նյութական կետը:
- Ո՞ր շարժումն են անվանում համընթաց:
- Ո՞ր շարժումն են անվանում պտտական:
- Ո՞ր շարժունմ են անվանում ուղղագիծ
հավասարաչափ:
- Ի՞նչն են անվանում ուղղագիծ հավասարաչափ
շարժման արագություն:
- Ի՞նչ միավորով է արտահայտվում արագությունը
ՄՀ-ում:
- Գրեք ուղղագիծ հավասարաչափ շարժում կատարող
նյութական կետի տեղափոխության պրոյեկցիայի` ժամանակից կախումն արտահայտող
բանաձևը:
- Գրեք ուղղագիծ հավասարաչափ շարժում կատարող
նյութական կետի x կոորդինատի` ժամանակից
կախումն արտահայտող բանաձևը:
- Ո՞ր մեծությունը չի փոխվում ուղղագիծ
հավասարաչափ շարժման ժամանակ:
- Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:
- Ի՞նչ բանաձևով եվ հաշվում անհավասարաչափ
շարժման միջին արագությունը:
- Ի՞նչ ուղղություն ունի ակնթարթային
արագությունը հետագծի տվյալ կետում:
- Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ
փոփոխական:
- Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ
փոփոխական շարժման արագացում:
- Ի՞նչ միավորով է արտահայտվում արագացումը
ՄՀ-ում:
- Գրեք մարմնի հավասարաչափ փոփոխական շարժման
արագության` ժամանակից կախումն արտահայտող բանաձևը:
- Գրեք հավասարաչափ փոփոխական շարժում կատարող մարմնի
կոորդինատի` ժամանակից կախումն արտահայտող բանաձևը:
- Գրեք հավասարաչափ փոփոխական շարժում կատարող մարմնի
տեղափոխության պրոյելցիայի` ժամանակից կախումն արտահայտող բանաձևը:
- Ո՞ր մեծությունը չի փոխվում հավասարաչափ փոփոխական շարժման ժամանակ:
- Ե՞րբ է արագության մոդուլը ժամանակի
ընթացքում աճում:
- Ե՞րբ է արագության մոդուլը ժամանակի
ընթացքում նվազում:
- Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում:
- Ինչպե՞ս է ուղղված ազատ անկման արագացումը:
- Ո՞ր շարժումն են անվանում կորագիծ:
- Ի՞նչն են անվանում ակնթարթային արագություն:
- Սահմանեք հավասարաչափ շրջանագծային շարժման
պարբերությունը:
- Սահմանեք հավասարաչափ շրջանագծային շարժման
հաճախությունը:
- Ինչպե՞ս են ուղղված հետագծի տվյալ կետում
արագությունը հավասարաչափ
շրջանագծային շարժման դեպքում:
- Ինչպե՞ս են ուղղված հետագծի տվյալ կետում
արագացումը հավասարաչափ շրջանագծային
շարժման դեպքում:
- Ի՞նչ
բանաձևով է որոշվում գծային արագության մոդուլը հավասարաչափ շրջանագծային շարժման
դեպքում:
- Ի՞նչ
բանաձևերով են որոշվում
կենտրոնաձիգ արագացնամ մոդուլը հավասարաչափ շրջանագծային շարժման
դեպքում:
Комментарии
Отправить комментарий