Ստուգարք հայոց պատմություն 10,11

Ստուգարքի հարցեր 10-րդ դասարան

1.     Ներկայացրեք Հայկական լեռնաշխարհի բնական սահմանները:
2.     Ներկայացրեք Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթները:
3.     Ներկայացրեք Հայկական լեռնաշխարհի լճերը:
4.     Տարածաշրջանի որ խոշոր գետերն են սկիզբ առնում Հայկական լեռնաշխարհից:
5.     Ինչ վարչական բաժանման է ենթարկվել Մեծ Հայքը:
6.     Հայոց մայրաքաղաքներից որոնք են գտնվել Այրարատում:
7.     Հայաստանի Հաանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Պատմական Հայաստանի որ նահանգների մասն են կազմում:
8.     Ինչ գիտեք մարդու ծագման մասին:
9.     Ինչ շրջանների է ընդունված բաժանել նախնադարը:
10.   Ըստ զարգացման հաջորդականության  ներկայացրեք մարդկային հանրության ձևերը:
11.   Որոնք են նախամարդու հնագույն զբաղմունքները:
12.   Որոնք են Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների հավատալիքների սկզբնական ձևերը:
13.   Արվեստի և գիտության ինչ նշանավոր հուշարձաններ և գտածոներ են հայտնաբերվել Հայկական լեռնաշխարհում:
14.   Որն է աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքը և ինչով է պայմանավորված լեվաընտանիքի անվանակոչումը:
15.   Որն է Հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքը:
16.   Երբ է տեղի ունեցել հայերենի անջատվելը մայր լեզվից :
17.   Որոնք են հնդեվրոպական լեզուներից ինքնուրույն լեզվաճյուղ կազմում:
18.   Հայերի ծագման մասին պատմագիտության մեջ ինչ տեսություններ կան:
19.   Համառոտ ներկայացրեք պատմական ավանդույթները հայ ժողովրդի ծագման վերաբերյալ:
20.   Հնագույն արձանագրություններում Հայաստանն ու հայերն ինչ անուններով են հիշատակվում:
21.   Ինչ տեղեկություններ կան պահպանված Աստվածաշնչում հայերի ու Հայաստանի  մասին :
22.   Երբ է Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցել անցում նախնադարից վաղ պետական կազմավորումների:
23.   Որն է Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորումը,ովքեր են տեղեկություններ պահպանել դրա մասին:
24.   Երբ և որ աքքադական արքաներն են  տեղեկություններ թողել Հայկական լեռնաշխարհի մասին:
25.   Որ աղբյուրներն են տեղեկություններ  թողել  Հայասայի մասին և ինչ տարածք է այն ընդգրկել:
26.   Երբ և ովքեր են տեղեկություններ թողել նաիրի երկրի մասին:
27.   Որտեղ էր տեղադրված Էթիունյան համադաշնությունը:
28.   Ինչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը:
29.   Թվարկեք Վանի թագավորներին ըստ հերթականության:
30.   Ինչ գործունեություն է ծավալել Սարդուրի 1-ինը:
31.   Տարածքային ինչ ձեռքբերումներ է ունեցել Իշպուինի արքան:
32.   Աշխարհագրական ինչ տարածք է ընդգրկել Վանի թագավորությունը Մենուայի օրոք:
33.   Շինարարական ինչ աշխատանքներ են կատարվել Մենուայի և Արգիշտիի օրոք:
34.   Նշեք Արգիշտի 1-ինի օրոք Վանի թագավորության սահմանները:
35.   Աշխարհագրական ինչ տարածք է ընդգրկել Վանի թագավորությունը Սարդուրի 2-րդի օրոք:
36.   Շինարարական ինչ աշխատանքներ են կատարել Սարդուրի 2-դը և Ռուսա 1-ինը:
37.   Որ արքան է հայտնի  չորս ծովերի արքա անունով և որոնք են այդ ծովերը:
38.   Ինչ բախումներ են ունեցել Ասորեստանն ու Վանի թագավորությունը  Սարդուրի 2-դի օրոք:
39.   Ինչ բարեփոխումներ է իրականացրել Ռուսա 1-ինը:
40.   Ովքեր են կիմմերներն ու սկյութները:
41.   Ինչ ձևով է տեղի ունեցել  Վանի թագավորների իշխանության կորուստը:
42.   Ում կողմից է թագադրվել Պարույր նահապետը:
43.   Աշխարհագրական ինչ տարածք է ընդգրկել Երվանդունիների թագավորությունը :
44.   Որքան էր Երվանդունիների զորքի թիվը:
45.   Ինչ է Բեհիսթունյան արձանագրությունը և ինչ կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի մասին:
46.   Երբ և որտեղ է գահ բարձրացել Ալեքսանդր Մեծը:
47.   Երբ և ում միջև է տեղի ունեցել Գավագամելայի ճակատամարտը:
48.   Ինչ է հելլենիզմը:
49.   Որն էր Երվանդունիների հոգևոր կենտրոնը:
50.   Ինչ շինարարական աշխատանքներ է կատարել Արշամը:
51.   Ինչ էր <<Արքայական ճանապարհը>>:
52.   Ով է Հերոդոտոսը և ինչ վկայություններ է թողել Հայաստանի մասին:
53.   Ինչ տիտղոս  էին կրում Երվանդունի թագավորները:
54.   Ովքեր էին Դադարշիշն ու Վահումիսան:
55.   Երբ և ում միջև է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը:
56.   Երբ է կնքվել Ապամեայի հաշտության պայմանագիրը:
57.   Ինչու է Արտաշես 1- ինը իրեն համարում Երվանդական:
58.   Արտաշես 1-ինը որ տարածքները վերամիավորեց Մեծ Հայքին:
59.   Երբ և որտեղ Արտաշես 1-ինը կառուցեց Արտաշատ մայրաքաղաքը:
60.   Ինչու Արտաշես 1-ինը կատարեց հողային բարեփոխում:
61.   Ինչ վարչական բաժանում է կատարել Արտաշես 1-ինը:
62.   Ինչ ռազմական բարեփոխում է կատարել Արտաշես 1-ինը:
63.   Ինչ տիտղոսների է արժանացել Արտաշես 1-ինը:
64.   Ինչ իրադարձություններ են տեղի ունեցել Ք. ա. 94 թ.:
65.   Երբ և որտեղ է կնքվել հայ-պոնտական պայմանագիրը:
66.   Որ իրադարձությունից հետո Տիգրան Մեծն սկսեց կրել արքայից –արքա տիտղոսը:
67.   Երբ հայկական բանակներն առանց դիմադրության մտան Ասորիք:
68.   Ինչ էր << Արքունի պողոտան>>:
69.   Ինչու Տիգրան Մեծը Տիգրանակերտ մայրաքաղաքը կառուցեց  Աղձնիքում:
70.   Քանի փուլերի է բաժանվում հայ-հռոմեական պատերազմը և որոնք են դրանք:
71.   Երբ է տեղի ունեցել Տիգրանակերտի ճակատամարտը:
72.   Երբ էտեղի ունեցել Արածանիի ճակատամարտը:
73.   Երբ է ստորագրվել Արտաշատի պայմանագիրը:
74.   Ով էր Կրասոսը:
75.   Երբ է տեղի ունեցել Խառանի ճակատամարտը:
76.   Ով էր Անտոնիոսը:
77.   Երբ և ում միջևն  է տեղի ունեցել Ակցիումի ճակատամարտը:
78.   Ինչու կործանվեց Արտաշեսյանների թագավորությունը:

79.   Թվարկեք Արտաշեսյան դինաստիայի թագավորներին ըստ հերթականության:



Ստուգարքի հարցեր 11-րդ դասարան

1.    Ո՞վ էր  Աշոտ Բագրատունին, ի՞նչ  պաշտոններ է ստացել արաբներից: Ե՞րբ. որտե՞ղ և ու՞մ կողմից է թագադրվել:
2.    Ե՞րբ  է կառավարել է Սմբատ  1-ինը  և ի՞նչ արտաքին քաղաքականություն էր վարում:
3.       Ե՞րբ և որտե՞ղ տեղի ունեցավ ճակատամարտ Սմբատ 1-ինի և Յուսուֆի զորքերի միջև:
4.       Ե՞րբ է տեղի ունեցել Սևանի ճակատամարտը:  Ինչպե՞ս Աշոտ Երկաթը հաղթեց արաբներին:
5.    Ե՞րբ  և ինչու՞ Բաղդադի խալիֆը թագ ուղարկեց Աշոտ Երկաթին և ճանաչեց շահնշահ:
6.    Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը  Շիրակ:
7.    Ե՞րբ  և ու՞մ կողմից են կառուցվել Անիի պարիսպների  1-ին  ու   2-րդ գծերը:
8.    Ո՞րն է հողի մշակման եռադաշտային  համակարգը:
9.    Վասպուրականի  ենթակա թագավորությունը:
10.  Վանանդի ենթակա  թագավորությունը:
11.  Սյունիքի ենթակա  թագավորությունը:
12.  Տաշիր-Ձորագետի  ենթակա  թագավորությունը:
13.  Ի՞նչ էր  իրենից  ներկայացնում  <<ամոթալի  կտակը>>:
14.  Ո՞ր իշխանական տոհմն էր հասել նշանակալի դիրքերի Գագիկ 1-ինի ժամանակ: Ինչ շինարարություն են նրանք  կատարել:
15.  Ինչու՞ էր  Լոռու  թագավոր Դավիթը ստացել <<Անհողին>> մականունը:
16.  Թվարկել 3 իրադարձություններ ,որենք  տեղի են ունեցել 1001թվականին:
17.  Ներկայացնել Բագրատունիների  արքայատոհմի  ժամանակագրությունը:
18.  Ովքե՞ր էին սելջուկ-թուրքերը: Թվարկել նրանց արշավանքները դեպի Հայաստան:
19.  Ե՞րբ և ու՞մ միջև է տեղի ունեցել  Մանազկերտի ճակատամարտը, ինչպե՞ս այն ավարտվեց:
20.  Որտե՞ղ էին ապրում  մոնղոլական  ցեղերը, ե՞րբ և ու՞մ նվաճումների արդյունքում ստեղծվեց նրանց տերությունը:
21.  Ի՞նչ հակամոնղոլական ապստամբություներ են տեղի ունեցել Հայաստանում:
22.  Հայաստանում Զաքարյաններից կախյալ ի՞նչ իշխանություններ ստեղծվեցին:
23.  Որտե՞ղ է գտնվում Կիլիկիան և ի՞նչ աշխարհագրական շրջանների այն բաժանվում:
24.  Ինչքա՞ն էին կիլիկիայի տարածքը  և բնակչությունը 13-րդ դարում: Երբվանից են հայերը բնակություն հաստատել Կիլիկիայում:
25.  Ի՞նչ հայկական իշխանություններ  էին առաջացել  Կիլիկիայում 11-րդ դարում:
26.  Թվարկել Կիլիկիայի հայկական  արքայատոհմերը և ասել  նրանց ժամանակագրությունը:
27.  Ե՞րբ  և  որտե՞ղ  գոյատևեց Փիլարտոս Վարաժնունու իշխանությունը, ո՞րն էր նրա կենտրոնը, ինչու՞ Բյուզանդիան ճանաչեց նրա իշխանությունը:
28.  Ո՞վ և ե՞րբ գրավեց Վահկա բերդը, դարձնելով այն իշխանության կենտրոն:
29.  Ե՞րբ է տեղի ունեցել Բերդուսի ճակատամարտը, ովքե՞ր են մասնակիցները:
30.  Ռուբինյան իշխաններից ո՞վ է որդիների հետ գերի տարվել Կոստանդնուպոլիս, ե՞րբ և ու՞մ կողմից:
31.  Ներկայացրեք Ռուբինյան իշխաններին ժամանակագրական հաջորդականությամբ:
32.  Թվարկեք Կիլիկյան հայկական պետության կենտրոնները ժամանակգրական հաջորդականությամբ և թվագրմամբ:
33.  Ե՞րբ է թագավորություն հռչակվել Կիլիկյան հայկական պետությունը, ու՞մ օրոք և ու՞մ կողմից:
34.  Դաշտային Կիլիկիայի համար ո՞ր պետություններն էին մրցակցում Կիլիկիայի հետ:
35.  Ինչպե՞ս է լուծել գահաժառանգության հարցը Լևոն 1-ին Մեծագործը:
36.  Թվարկեք ժամանակագրական հաջորդականությամբ Հեթումյան արքաներին:
37.  Թվարկեք 14-րդ դարում քաղկեդոնական եկեղեցուն միավորվելու մասին որոշում կայացրած եկեղեցական ժողովները:
38.  Ե՞րբ են մամլուքներն առաջին անգամ արշավել Կիլիկիա և ի՞նչ արդյունքի են հասել:
39.  Ի՞նչ արշավանքներ են կատարվել Կիլիկիա Լևոն 4-րդ արքայի օրոք:
40.  Ի՞նչ գործակալություններ էին գործում Կիլիկիայում:


Комментарии