Ֆիզիկայի հարցաշար  11-րդ դասարան
1.      Ձևակերպեք մոլեկուլային-կինետիկ տեսության հիմնադրույթները:
2.       Ինչ է ջերմային շարժումը:
3.      Ինչ կարգի մեծություններ են մոլեկուլների չափերը և զանգվածները:
4.      Ինչ է զանգվածի ատոմի միավորը:
5.      Ինչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը:
6.      Ինչ է նյութի քանակը և ինչ միավորով է այն արտահայտվում:
7.      Որքան է Ավոգադրոյի հաստատունը:
8.      Ինչ է մոլային զագվածը:
9.      Ինչպես է որոշվում m զանգվածով մարմնի նյութի քանակը:
10.  Որ շարժումն են անվանում բրոունյան շարժում:
11.  Սահմանեք բրոունյան մասնիկը:
12.  Ինչով է պայմանավորված միջմոլեկուլային փոխազդեցության ուժերը:
13.  Թվարկեք գազի վիճակը բնութագրող հիմնական մակրոսկոպական պարամետրերը:
14.  Սահմանեք իզոթերմ պրոցեսը:
15.  Ձևակերպեք Բոյլ-Մարիոտի օրենքը:
16.  ՈՒռեցրել եք ձեր այտը: Այդ դեպքում օդի թե ծավալը, թե ճնշումը մեծանում են: Չի հակասում արդյոք այդ փաստը Բոյլ-Մարիոտի օրենքին:
17.  Գծեք իզոթերմ պրոցեսում գազի ճնշման՝ ծավալից կախումն արտահայտող գրաֆիկը:
18.  Գծեք իզոթերմ պրոցեսում գազի խտության՝ ճնշումից կախումն արտայտող գրաֆիկը:
19.  Ձևակերպեք Շառլի օրենքը:
20.  Գծեք իզոխոր պրոցեսում գազի ճնշման՝ ջերմաստիճանից կախումն արտահայտող գրաֆիկը:
21.  Բնակարանը ջեռուցելիս օդի ճնշումը չի փոփոխվում: Չի հակասում արդյոք այդ փաստը Շառլի օրենքին:
22.  Սահմանել իդեալական գազը:
23.  Փոխազդում են արդյոք իդեալալական գազի մոլեկուլները:
24.  Երբ կարելի է իրական գազը համարել իդեալական:
25.  Գրեք իդեալական գազի վիճակի հավասարումը:
26.  Գրեք Կլապեյրոնի հավասարումը:
27.  Ինչպես է կախված իդեալական գազի ճնշումը նրա զանգվածից:
28.  Ինչ կապ կա իդեալական գազի ճնշման և մասնիկների քաոսային շարժման միջին կինետիկ էներգիայի միջև:
29.  Սահմանեք ջերմադինամիկական պարամետրերը:
30.  Ինչով է տարբերվում ջերմաստիճանը մնացած ջերմադինամիկական պարամետրերից:
31.  Սահմանեք ներքին էներգիան:
32.  Ինչ բանաձևով են հաշվում միատոմ իդեալական գազի ներքին էներգիան:
33.  Երբ է մարմնի ներքին էներգիան համընկնում նրա լրիվ էներգիայի հետ:
34.  Ինչպես է իդեալական գազի ներքին էներգիան կախված գազի զանգվածից և մոլային զանգվածից:
35.  Ինչպես է բազմատոմ իդեալական գազի ներքին էներգիան կախված ջերմաստիճանից:
36.  Փոփոխվում է արդյոք իզոթերմ պրոցեսում ա. Իդեալական գազի ներքին էներգիան, բ. Իրական գազի ներքին էներգիան:
37.  Որքան է իզոխոր պրոցեսում գազի կատարած աշխատանքը:
38.  Գրեք իզոբար ընդարձակման պրոցեսում գազի կատարած աշխատանքի բանաձևը:
39.  Երկրաչափորեն մեկնաբանեք գազի կատարած աշխատանքը:
40.  Բացատրեք կախված է արդյոք գազի կատարած աշխատանքը պրոցեսից:
41.  Որ մեծությունն է կոչվում ջերմաքանակ:
42.  Գրեք ջերմային հաշվեկշռի հավասարումը և պարզաբանեք այն:
43.  Սահմանեք ջերմունակությունը, տեսակարար ջերմունակությունը և մոլային ջերմունակությունը:
44.  Գրեք մարմնի ջերմունակության, տեսակարար ջերմունակության և մոլային ջերմունակության միջև եղած առնչությունները:
45.  Սահմանեք շոգեգոյացման տեսակարար ջերմությունը:
46.  Սահմանեք պինդ բյուրեղային մարմնի հալման տեսակարար ջերմությունը:
47.  Սահմանեք վառելիքի այրման տեսակարար ջերմությունը:
48.  Որ համակարգն է կոչվում ջերմամեկուսացված:
49.  Ձևակերպեք ջերմադինամիկայի առաջին օրենքը:
50.  Որ սարքն են անվանում առաջին սեռի հավերժական շարժիչ:
51.  Որ սարքն է կոչվում ջերմաշարժիչ, ինչ հիմնական մասերից է այն բաղկացած:
52.  Սահմանեք ջերմաշարժիչի ՕԳԳ-ն:
53.  Ինչ է շոգեգոյացումը, գոլորշիացումը:
54.  Սահմանեք եռումը:
55.  Ինչից է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:
56.  Ինչ է օդի խոնավությունը:
57.  Ինչ է օդի բացարձակ և հարաբերական խոնավությունը:
58.  Ինչով է բնութագրվում բյուրեղային վիճակը:
59.  Ինչ կառուցվածքային տարբերություն կա բյուրեղային և ամորֆ մարմինների միջև:
60.  Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական, և որը պլաստիկ:

Комментарии