Այսօր դպրոցում տոնական օր էր: Դասերից հետո աշակերտները Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպել էին գրական-երաժշտական ցերեկույթ:Տոնը կրկնակի էր,որովհետև հոկտեմբերի 4-ը նաև դպրոցի հիմնադրման օրն էր:Աշակերտները իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորում էին ուսուցիչներին:Ուսուցիչներին նվիրված շնորհավորանքներով,մաղթանքներով,ասմունքներով և ասույթներով հանդես եկան գրադարանի <<Բարձրաձայն ընթերցանություն>> խմբակի անդամները: <<Ուսուցիչ>>-բառ,որը մեզ տանում է դեպի կրթություն,դեպի գիտություն,հոգատարություն,քնքշանք ու սեր է նշանակում մեզ համար: Յուրաքանչյու ուսուցչի զենքը գիտությունն է,մարդ դաստիարակելու արվեստը:
Սիրելի ուսուցիչներ,շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը:Դուք դարեր շարունակ եղել եք այդ վեհ անվան պահպանողը և կրողն եք նաև այսօր: Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ,նվիրում,համբերություն,գորով ու սեր,ստեղծագործական մտքի թռիչքներ և աշխատանքային հաջողություններ,եղեք առողջ և երջանիկ: Թող երկար լինի Ձեր կյանքը,քանզի Ձեր շնորհիվ է,որ գոյատևում է մեր ազգը: Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը,երկիրն ու հասարակությունը...

Комментарии
Отправить комментарий