ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐևԱՆ

     Աշխարհի ոչ մի երկիր իր պատմության ընթացքում այնքան մայրաքաղաքներ չի ունեցել,որքան Հայաստանը:Տարեցտարի  հայտնաբերվող նորանոր  նյութերի,ձեռագրերի,հիշատակարանների հնագիտական հետազոտություններ շնորհիվ ամբողջացվում է Հայաստանի 12 մայրաքաղաքների պատմությունը:
     Հայաստանի մայրաքաղաքներն են եղել են Վան,Արմավիրը,Երվանդաշատը,Արտաշատը,Տիգրանակերտը,Վաղարշապատը,Դվինը,
Բագարանը.Շիրակավանը,Կարսը,Անին,Երևանը:Դարերի ընթացքում դրանք վերացել են պատմական ասպարեզից:Դրանց մեջ ամենաերջանիկ ճակատագիրը Երևանինն էր,որը 1920 թվականին դարձել է Հայաստանի մայրաքաղաքը:
    <<Թափառող մայրաքաղաքների երկիր>>,այսպես են բնութագրել Հայաստանը օտարերկրյա ճանապարհորդները:<<Քաղցր է ինձ համար խոսել  յաղագս գեղեցիկ մայարաքաղաքին Երևանայ զոր յորինեաց Նոյն ինքն,Արգիշտի  գեղեցիկ  ու չքնաղ յորինուածովք>>պատշաճ է ասել մեր սիրելի մայրաքաղաքի մասին`փոխառնելով մեծագույն պատմիչի խոսքերը:
   Քաղաքի բուն պատմությունը սկսվում է Էրեբունի նշանավոր ամրոցի հիմնադրմամբ:Արին- բերդ բլրի ստորոտում 1879 թվականին  հայտանաբերված Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը շարժեց գիտնականների հետաքրքրությունը:Բլրի հնագիտական ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվեց Էրեբունու հիմնադրման մասին Արգիշտի Ա-ի  Ք.ա782-թ սեպագիրը` <<Խալդ աստծու մեծությամբ Արգիշտին`մենուայի որդին,այս  անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք ` ի հզորություն Բիայնայի և ի սարսափ թշնամիների:Արգիշտին ասում  է ...հողն ամայի էր,այստեղ ես մեծ գործեր կատարեցի>>:Արինբերդյան գտածոն վերջնականապես լուծեց Երևանի անվան ծագման մասին հարցը.Երևանի անունը ծագել է Էրեբունիից:
  Այսօրվա  միլիոնանոց քաղաքը ժամանակին Թամանյանը նախագծել էր ընդամենը 150 հազարանոց մի քաղաք,որը անհավատալի էր թվում: Այժմ մեր քաղաքը ծաղկել ու գեղեցկացել է: Երևանյան այս լուսաճառագ օրվա մեջ,քաղաքին նայելիս,ուզում ես կրկնել Մեսրո Թաղիադյանի շուրջ150 տարի առաջ մարգարեաբար ասած խոսքերը.<<Այս բարձունքից երևում է երկրի վրա ծնված բոլոր քաղաքներից անդրանիկն ու միշտ երևելին` Երևանը>>:
  






Комментарии