Վարդգես Պետրոսյան-Սովորական աշուն




Գրադարանի ընթերցանության խմբակի անդամները հավաքվել էին գրադարանում ընթերցելու և քննարկելու Վ.Պետրոսյանի <<Սովորական աշուն>> պատմվածքը: Աշակերտներից մի քանիսը նախապես Վ.Պետրոսյանի գրքերից վերցրել էին կարդալու: Մասնակիցները հատվածներով կարդացին պատմվածքը : 10-1դասարանի Անին ներկայացրեց պատմվածքի համառոտ բովանդակությունը,որը մի գեղեցիկ սիրո պատմություն էր,բայց հանգամանքների բերումով սիրահարները իրար չեն հասնում:9-1դասարանի աշակերտ Արամը նկարագրեց քաղաքային այգու աշնանային այն պայծառ ու գեղեցիկ օրերը ,երբ հանդիպում էին տղան ու աղջիկը: 20 սարի հետո հանդիպում են նրանք նույն այգում ,նստում նույն նստարանին,հիշում իրենց երիտասարդ տարիները,իրենց անկեղծ ու մաքուր սերը,բայց տարիները փոխել էին նրանց:Տղան ամուսնացած էր ,իսկ աղջիկը դեռ չէր ամուսնացել:Նրանց սերը պահպանվել էր,բայց արդեն ուշ էր ինչ որ բան փոխելու համար:Պատմվածքը հետաքրքիր և հուզիչ էր: Աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացավ Վ.Պետրոսյանի ստեղծագործության նկատմամբ: Քննարկումից հետո նրանք վերցրեցին նրա գրքերից`տանը կարդալու համար:
        Յուրաքանչյուր նման միջոցառումներից հետո ավալանում է գրադարանի ընթերցողների թիվը,մեծանում սերը գրքի և ընթերցանության նկատմամբ:

Комментарии