Ս.Վարդանյան-Հայոց մայրաքաղաքները



 

Հոկտեմբերի 30-ին գրադարանում անցկացվեց բարձրաձայն ընթերցանության ժամ: Ընթերցանության նյութը Սերգեյ Վարդանյանի <<Հայոց մայրաքաղաքները>> գրքից Անի մայրաքաղաքի մասին պատմող հատվածն էր: Մինչև հատվածի ընթերցումը մասնակիցները
ներկայացրեցին Անի քաղաքի մասին իրենց կարդացած տեղեկությունները,հետո հատվածներով կարդացին նյութը: Հետո երեխաները քննարկեցին հատվածները : Նրանք ներկայացրեցին Անին որպես միջնադարյան  Հայաստանի մայրաքաղաք: Բագրատունիների թագավորության շրջանում Անին հռչակվեց մայրաքաղաք,որից ընդամենը 2-3 տարի հետո Աշոտ Ողորմածը կառուցում է Անիի ներքին պարիսպը: Հետո պարիսպի շինարարությունը շարունակեց Սմբատ Երկրորդ թագավորը: Անին բաղկացած էր միջնաբերդից,բուն քաղաքից և արվարձաններից :Անին եկեղեցաշատ քաղաք էր: Այն հայտնի էր որպես հազար ու մեկ եկեղեցիների քաղաք: Անիի Մայր տաճարը կառուցվել է 1001թ.-ին,որը Տրդատ ճարտարապետի ձեռակերտն է: Անիի անվան երեք տառի մասին Ն.Շնորհալին իր<<Ողբ Եդեսիայի >> աշխատության մեջ նշում է,որ այն սուրբ երրորդության խորհուրդ ունի:
   Ներկայացվեց նաև Թ. Հակոբյանի <<Անիի պատմությունը>> գիրքը և առաջարկվեց կարդալ  նաև ուրիշ գրքեր հայոց մայրաքաղաքների մասին: Նյութը բավականին հետաքրքիր էր,հարուստ պատմական  փաստերով և ուսանելի:

Комментарии