Գրքի պես լավ յար- աշխարհում չկա,
Վիշտն սփոփող ճար -աշխարհում չկա,
Գրքից խաղաղված ,անդորր իմ հոգում,
Այլևս ցավ ու խավարում չկա...
ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Այս ինչքան շատ են
Գրքերը այստեղ. Բոլորն էլ լավն են ,
Բոլորն էլ շքեղ:
Իսկ ես չգիտեմ
Դեռ գրել- կարդալ.
Այսքան գրքերը
Երբ պիտի կարդամ ...
-Մայրիկ ջան,մայրիկ,
Ինձ շուտ դպրոց տար,
Որ այս բոլորը հասցնեմ կարդամ:
ԵՍ ԱՅՍ ԳԻՐՔԸ ԼԱՎ ԿՊԱՀԵՄ
Երբ հայրիկը եկավ գործից, Հետը մի նոր գիրք բերեց
Ու թանաքով գրեց կազմին`
<<Նվեր փոքրիկ իմ Արամին>>:
Բայց քույրիկիս օրօրոցում
Լաց է լինում,գոռում,գոչում:
Չեմ հասկանում ինչ է ուզում:
Երևի այս գիրքն է ուզում:
Իմ քույրիկ ջան մի լար այդպես,
Այս գիրքը լավ կպահեմ ես:
Թերթիկները չեմ պատռոտի,
Նկարները չեմ կեղտոտի:
Երբ մեծանաս դու էլ ինձ պես.
Կտամ կարդաս ինչքան ուզես...
Վիշտն սփոփող ճար -աշխարհում չկա,
Գրքից խաղաղված ,անդորր իմ հոգում,
Այլևս ցավ ու խավարում չկա...
ՄԱՇՎԱԾ ԳՐՔԵՐ
Մաշվա՜ծ գրքեր, մաշվա՜ծ գրքեր,
Գրքեր դեղնա՜ծ ու անշո՜ւք:
Որքա՜ն մտքեր, որքա՜ն կրքեր
Եվ ընկերնե՜ր ունեք դուք:
Ո՞վ իմանա՝ լուռ ու անքուն
Ո՞ւմ եք վառել, ո՛ւմ գերել,
Եվ քանիսի՛ սրտին, հոգուն
Վիշտ ու ժպիտ եք բերել:
Բարա՜կ, տանջվա՜ծ ձեր թերթերին
Ո՞վ է արցունքն իր թողել,
Ո՞վ է գրել ձեր էջերին
Երախտիքի ջերմ տողեր:
Գրքեր, երնե՜կ լինեմ ձեզ պես՝
Օգնե՛մ, հոգնե՛մ օր-օրին,
Միայն հոգուս գանձերն ամբողջ
Տամ բոլորի՜ն, բոլորի՜ն:
Այս ինչքան շատ են
Գրքերը այստեղ. Բոլորն էլ լավն են ,
Բոլորն էլ շքեղ:
Իսկ ես չգիտեմ
Դեռ գրել- կարդալ.
Այսքան գրքերը
Երբ պիտի կարդամ ...
-Մայրիկ ջան,մայրիկ,
Ինձ շուտ դպրոց տար,
Որ այս բոլորը հասցնեմ կարդամ:
ԵՍ ԱՅՍ ԳԻՐՔԸ ԼԱՎ ԿՊԱՀԵՄ
Երբ հայրիկը եկավ գործից, Հետը մի նոր գիրք բերեց
Ու թանաքով գրեց կազմին`
<<Նվեր փոքրիկ իմ Արամին>>:
Բայց քույրիկիս օրօրոցում
Լաց է լինում,գոռում,գոչում:
Չեմ հասկանում ինչ է ուզում:
Երևի այս գիրքն է ուզում:
Իմ քույրիկ ջան մի լար այդպես,
Այս գիրքը լավ կպահեմ ես:
Թերթիկները չեմ պատռոտի,
Նկարները չեմ կեղտոտի:
Երբ մեծանաս դու էլ ինձ պես.
Կտամ կարդաս ինչքան ուզես...
Комментарии
Отправить комментарий