Այսօր գրադարանավարի օրն է:
Հոկտեմբերի 7-ը, 2004 թ-ից Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»:
Բոլոր գրադարաններում այսօր կազմակերպվում են միջոցառումներ նվիրված գրադարանավարի օրվան: Մեր գրադարանում անցկացվեց զրույց գրադարանի և գրադարանավարի դերի մասին: Գրադարանավարի առաքելության հիմնական մասը ընթերցանության քաջալերումն է:Դա կարևոր գործոն է,որն ազդում է սովորողի դերի վրա:Գրադարանավարը պետք է զարգացնի ընթերցողական հմտություններ, պետք է ունենա անհրաժեշտ կառավարման հմտություններ,պետք է դրսևորի բավարար մասնագիտական պատրաստվածություն,եռանդ ու խանդավառություն գրադարանավարության գործին նպաստելու համար: Երեխաները գնահատեցին գրքի և գրադարանի դերը իրենց կյանքում,իսկ գրադարանավարի դերը մեծ է գրքերի ճիշտ ընտրության,ընթերցանության խթանման համար:
Գիրքն ու գրադարանը դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի ինքնության պահպանման գրավականը, իսկ գրադարանավարի օր ունենալը` վաղուց պահանջմունք:
Комментарии
Отправить комментарий