Պարույր Սևակ







 Այսօր գրադարանում պոեզիայի ժամ էր: Միջոցառումը նվիրված էր Պարույր Սևակի ծննդյան 90 ամյակին: Խմբակի անդամները ծանոթացել էին Սևակի կյանքին և ստեղծագործությանը:
Պարույր Սևակ բանաստեղծին ներկայացրեց 10-4 դասարանի աշակերտուհի Նորան: Մասնակիցները արտասանեցին Սևակի բանաստեղծությունները: 9-1 դասարանի աշակերտ
Արամը կարդաց <<Անկեղծ ասած>> բանաստեղծությունը, իսկ 10-3 դասարանի աշակերտ
Մարտինը արտասանեց <<Մարդ էլ կա,մարդ էլ>> ,<<Պատահաբար են հանդիպում կյանքում>>,<<Նորից չեն սիրում,սիրում են կրկին>> բանաստեղծությունները: Հնչեցին նաև ասույթներ Սևակի մասին :Աշակերտները կարդացին նաև իրենց անցած <<Հայոց լեզու>>,
<<Քիչ ենք,բայց հայ ենք>>,<<Մայրենի լեզու>>,<<Հայաստան>> ևայլ ստեղծագործություններ:

Комментарии