Բարի գալուստ Վիքիպեդիա




 

Նոյեմբերի 1-ին դպրոցի ռեսուրս կենտրոնում անցկացվեց սեմինար,որը վարում էին Վիքիպեդիա Հայաստանի գիտա-կրթական հասարակական կազմակերպության անդամները:
Սեմինարի թեման էր <<Բարի գալուստ Վիքիպեդիա>>: <<Պատկերացրու աշխարհը,որում մարդկության ողջ գիտելիքները ազատ հասանելի են յուրաքանչյուրին>> Ջ.ՈՒոլեսի այս խոսքերով  նրանք ներկայացրեցին նախագիծը`ծանոթացնելով Վիքիպեդիայի  կայքին ,  սովորեցրեցին ,թե ինչպես գրանցվել,ինչպես ներդրումներ կատարել տարբեր եղանակներով,
ինչպես համագործակցել մյուս մասնակիցների հետ`օգտվելով քննարկման էջերից: Բացատրեցին ,թե ինչպես է ստեղծվում և զարգանում հոդվածը և որոնք են հոդվածի որակի չափանիշները: Երեխաները իմացան,որ ամեն ոք կարող է խմբագրել Վիքիպեդիան: Յուրաքանչյուրին թույլատրելով օգտվել,խմբագրել ու փոխել,Վիքիպեդիան գիտելիքների փոխանակման աննախադեպ հնարավորություններ է ստեղծում: Վիքիպեդիայում օրական 12000 հոդված է ստեղծվում և ամեն ամիս 4 միլիոնից ավելի խմբագրում է կատարվում: Մասնակիցները գործնական աշխատանքի միջոցով հետևում և սովորում էին գրանցվել , խմբագրել ,փոխել հոդվածները:

Комментарии