Հ.Հովսեփյան-Աստծո արհեստանոցը





 


Նոյեմբերի 22-ին գրադարանում անցկացվեց բարձրաձայն ընթերցանության ամ: Թեման Հովսեփ Հովսեփյանի <<Աստծո արհեստանոց>> գիրքն էր: Գրքից ընտրված էր <<Իմ բարի սամարացի>> հատվածը: Մասնակիցները 7-1 դասարանի աշակերտներն էին:Կ.Մխիթարյանը ներկայացրեց գրքի հեղինակի մասին համառոտ տեղեկություններ:Հ.Հովսեփյանը ծնվել է Աթենքում`հայ գաղթականի ընտանիքում: 1960թ. տեղափոխվել է Կանադա:1984թ. եղել է Մոնթրեալի <<Թեմփլ>> մկրտական եկեղեցու վրանագործ հովիվը: 2008թ. կնոջ հետ եկել է Հայաստան:<<Իմ փափագն էր տեսնել ու ճանաչել ոչ միայն այդ երկիրը,այլ նաև այն ժողովրդին,որը գոյատևել է դարեր շարունակ`անցնելով զրկանքների ու վտանգների բովով: Հայ ժողովուրդը հարատևել է ու իր նպաստն է բերել աշխարհի պատմության մեջ>>: Ներկայացվեց գիրքը գրելու նախապատմությունը:<<Կյանքը ճամփորդություն է>>-ասում է հեղինակը և ցույց է տալիս,թե ինչպես կարող ենք հավատով ապրել: Հատվածը մաս-մաս կարդացին Անին,Վարդուհին,Սիման,Աննան,Մարիան և Արուսը: Նրանք քննարկեցին և ներկայացրեցին  բարի սամարացուն`որպես գթասիրտ ,աթնիվ և բարեգութ մարդ,որը օգնեց վիրավոր և անօգնական ընկած մարդուն: Գիրքը լի է Հ.Հովսեփյանի`Աստծո հետ ունեցած ամենօրյա փորձառությունն արտացոլող պատգամներով: Իր ծնողներից ժառանգաբար հեղինակին է փոխանցվել Աստծո նկատմամբ ունեցած անասելի հավատն ու նվիրումը: Աստված իր արհեստանոցում վերականգնում -վերակենդանացնում է մարդկանց կորսված ու մերժված հոգիներըև նրանց հավիտենական կյանք տալիս:












Комментарии