Հրանտ Մաթևոսյան-Աշնան Արև

Նոյեմբերի 25-ին գրադարանում 12-4 դասարանի աշակերտները դիտեցին ռեժիսոր Բ.Հովհաննիսյանի <<Աշնան արև>> ֆիլմը,որը նկարահանվել է Հրանտ Մաթևոսյանի համանուն պատմվածքի մոտիվներով: Աղունի դերում Ա.Ղուկասյանն է,իսկ Սիմոնի դերում
Կ.Ջանիբեկյանը:Ֆիլմը հակասական և բարդ բնավորության տեր գեղջկուհու ճակատագրի մասին է:


Դաժան ճակատագիր ուներ Աղունը` Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության գլխավոր հերոսուհին:
Որբ էր, մայրական սեր չէր զգացել, հետո տասնհինգ տարեկանում ամուսնացնում են Սիմոնի հետ: Աղունը մտածում էր, որ այսպես թե այնպես մեկի հետ պետք է ամուսնանա, թող էդ մեկն էլ Սիմոնը լինի, մեկ է սերը սուտ է, սեր չկա:
Մտածում էր խորթ մորից կազատվի, բայց՝ ինչ ազատվել, ընկնում է սկեսրոջ ճանկը ու սկսում տառապել, հալածվել: Անընդհատ ծեծի ենթարկվում, վատ պայմաններում ապրում, երեխա ունենում: Մի խոսքով Աղունի կյանքն անցնում է խոչընդոտներ հաղթահարելով: Բայց խոչընդոտներն ու կյանքի դաժանությունը իրեն երբեք չեն կոտրում, չեն սպանում: Երբեք հետ չի կանգնում առաջ գնալու ցանկությունից: Ինչպես ինքն է ասում`կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում:
Նվիրված կին էր աղունը, նվիրված ընտանիքին, զավակներին, նույնիսկ դավաճան ամուսնուն, ինչ- որ տեղ ներողամիտ էր: Բայց չէր տանում վատ վերաբերմունքն իր հանդեպ: Միշտ առույգ էր ու կայտառ, կյանքով լեցուն: Ասում էր, որ զավակների ու հարսների հետ այդպես վատ չի վարվի, ինչպես իր սկեսուրը, ընտանիքը չի քանդի: Զավակների ընտանիքում միշտ խինդ ու խաղաղություն կլինի:
Կյանքը շատ դասեր է տալիս Աղունին, բայց մեկ է, չի մարում հոգու արևը, լինի աշուն, թե ձմեռ:
Աշնան արևը հենց ինքը՝ Աղունն էր՝ իր կյանքի աշնան արևի պես ջերմ ։
Ֆիլմը դիտելուց հետո անցկացվեց քննարկում:

Комментарии