Ծխախոտի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա



 
 Նոյեմբերի 28-ին գրադարանում 12-3 դասարանի աշակերտների հետ քիմիայի ուսուցչուհի Լ.Բալայանը անցկացրեց  <<Ծխախոտի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա>>թեմայով  գործնական աշխատանք: Դասի նպատակն էր ուսումնասիրել ծխախոտի ծխի կազմությունը և վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա: Աշակերտները նախ դիտեցին ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեսանյութը,որտեղ ներկայացված էր ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը մարդու տարբեր օրգանների վրա: Հետո ցուցադրվեց տեսաֆիլմ ,որտեղ փորձի միջոցով ներկայացվեց թե ծուխը ինչպիսի ազդեցություն է թողնում մարդու թոքերի վրա: Այնուհետև կատարվեց դիտարկման արդյունքների մեկնաբանում:
Աշակերտները վերջում լրացրեցին գործնական աշխատանքի թերթիկները:

Комментарии