Հայկական լեռնաշխարհը նմանվում է մի վիթխարի «պարսպապատ կղզու»` ընկած Եվրասիա մայրցամաքի հարավային մասում, Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին ձգվող` երկրագնդի ամենախոշոր Ալպ-Հիմալայան լեռնային գոտում: Գտնվելով այս գոտու կենտրոնական մասում` նա գրավում է մոտ 400 հազ. կմ2 մակերես: Միլիոնավոր տարիներ առաջ Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տեղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը: Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է այնտեղ ընթացող ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում: Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի: Այդ ընթացքում երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել` գոյացնելով ծալքաբեկորային լեռներ: Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով: Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները և հաճախակի կրկնվող երկրաշարժերը:
Շարունակությունը կարդալու համար
Комментарии
Отправить комментарий