Նոր գրքերի տեսություն





Նոյեմբերի 29-ին գրադարանում 10-3 դասարանի հումանիտար հոսքի աշակերտների հետ անցկացվեց նոր գրքերի տեսություն: Ներկայացվեց ստացված նոր գրականությունը:Դրանք էին <<Ուզում եմ իմանալ...>> մանկական հանրագիտարանը,որը փաստերով լի գիրք է և ընդգրկում է տարբեր թեմաների մասին նյութեր: Գիրքը շատ հետաքրքրեց աշակերտներին: Նրանք կարդացին մի քանի հատվածներ և քննարկեցին: Հետաքրքիր էր նաև <<Զարմանահրաշ նոնոաշխարհ>> գիրք-ձեռնարկը,որը ծանոթացնում է նանոէլեկտրոնիկայի  ֆիզիկական հիմունքներին և կիրառություններին: Հետաքրքիր և ուսանելի
էր Գ.Մարտիկյանի <<Սա Հայաստանն է և` վերջ>> գիրքը,որը  ՀՀ և ԼՂՀ<<Մարտական խաչ>>առաջին աստիճանի շքանշանակիր,Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազդալյանի մասին է և մեր սերունդներին պատգամում է հայրենապաշտություն:

Մյուս նոր գրքերը հայոց լեզվի  ուսումնական ձեռնարկներ էին`նախատեսված ուսուցիչների և աշակետների համար:Աշակերտներին ներկայացվեց նաև նոր ստացված գիտամեթոդական հանդեսները:


Комментарии