Տոնի մասին կարդացին 10-5 դասարանի աշակերտներ Մելինեն և Էլենը: 9-1դասարանի աշակերտ Արամը պատմեց տոնի հետ կապված ավանդույթների մասին: Մասնակիցները հիշեցին ,որ տոնը նշվել է տարբեր անուններով:Հիշվում են Ամանոր,Տարեմուտ, Տարին Գլուխ,Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ,Կալոնտար ձևերը: Ամանորի սովորույթները խմբավորվում են հետևյալ երևույթների շուրջ.
Բնակարանի,բնակավայրի և մարդու մարմնի և հոգու մաքրելը,հարդարանքը
Ծիսական ուտեստը
Ծիսական այցելություններ
Բախտագուշակություններ
Ծիսական մաղթանքներ
Աշակերտները նշեցին,որ Ամանորը իրենց ամենասիրված տոներից է,քանի որ նոր երազանքներ և անակնկալներ են սպասվում իրենց,ինչպես նաև հաճելի և ուրախ հանգստյան օրեր:
Комментарии
Отправить комментарий