Դեկտեմբերի 2-ին գրադարանում անցկացվեց բարձրաձայն ընթերցանության ժամ: Ընթերցանության թեման Ավ.Իսահակյանի <<Լիլիթ>> պատմվածքն էր: Խմբակի անդամները կարդացին ընտրված հատվածները ,քննարկեցին և մեկնաբանեցին:Սա հրեական առասպելի հիման վրա ստեղծված բարձրարվեստ երկ է: <<Դեպի վեր սուրացող կրակի բոցերից>>ստեղծված Լիլիթի գեղեցկությունը,խորհրդավոր ու առեղծվածային էության և <<անասունների ոտքի տակ ընկած հողից>> ստողծված առաջին մարդու`Ադամի սիրո հոգեբանական բացահայտումն իրոք բանաստեղծական է և շքեղորեն պատկերավոր: Ադամից հետո ստեղծելով Լիլիթին`Աստված դրախտի առաջին բնակիչներին պատվիրել էր ,որ միմյանց աչքերի մեջ տեսնեն իրենց պատկերը,սիրեն իրար,աճեն և բազմանան: Լիլիթի հայտնությունը սիրո զորությամբ ավելի է գեղեցկացնում դրախտը,իր ողջ էությամբ Ադամը կապվում է Լիլիթին: Սակայն Աստծո պատվիրանը չի կատարվում,որովհետև իրենց նախասկզբով և բնավորությամբ տարբեր էություններ էին Լիլիթն ու Ադամը:Ադամը ձգտում էր միայն Լիլիթին,իսկ Լիլիթը միշտ խուսափում էր և նրան մատնում անհույս տառապանքների: Պատահական չէ,որ Լիլիթը դանդաղաշարժ Ադամից ավելի շուտ էր ճանաչել դրախտի թանկարժեք քարերն ու գանձերը,գիտեր,որ <<դրախտի ամենաքաղցր պտուղը>> համբույրն է:
Նույնիսկ աստվածային միջամտությունը չի մեղմացնում Ադամի տառապանքը և չի հնազանդեցնում Լիլիթին: Լիլիթին հրապուրում են օձն ու սատանան: Միայնակ մնացած Ադամին խղճում է Աստված,նրա կողոսկրից ստեղծում Եվային,որը նույնպես գեղեցիկ էր,բայց չուներ Լիլիթի քմայքներն ու կամակորությունները:Սիրում էր Ադամը Եվային,բայց առաջին սիրո ազդեցությունը շատ էր զորավոր:Դրանից էր,որ շուրթերը Եվա էին շշնջում,բայց հոգին Լիլիթ էր արձագանքում: Պատմվածքի ընթերցանությունը հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ Ավ.Իսահակյանի նաև մյուս ստեղծագործությունների նկատմամբ:
Комментарии
Отправить комментарий