Ֆիզիկայի դաս ՏՀՏ-ով




Նոյեմբերի 29-ին ֆիզիկայի ուսուցչուհի տիկին Կ. Ադամյանը 10-5 դասարանի աշակերտների հետ անցկացրեց  ֆիզիկայի դաս`օգտագործելով ՏՀՏ-ներ: Դասի թեման էր <<Զանգված: Զանգվածի միավոր>>: Դասանյութը բաժանված էր երեք մասի: Աշակերտները աշխատում  էին խմբերով: Օգտագործելով նեթ բուքերը`նրանք կարդում և վերլուծում էին համապատասխան բաժինները: Հստակ բացատրվեց մարմնի իներտություն կոչվող հատկության և զանգվածի ֆիզիկական մեծության  սահմանումները,պարզաբանվեց նրանց ֆիզիկական իմաստները: Աշակերտները պատասխանեցին դասի վերջում առաջադրված հարցերին: Դասապրոցեսի վերջում աշակերտները նեթ բուքերով կատարեցին հայտորոշիչ թեստային առաջադրանք:

Комментарии