Դեկտեմբերի 18-ին գրադարանում անցկացվեց զրույց <<Աստվածահայտնության տոնը և ջրօրհնեքի արարողությունը>> թեմայով: Այն կապված էր Սուրբ Ծննդյան տոնի հետ:Մինչև 5-րդ դարը քրիստոնեական բոլոր եկեղեցիները Հիսուսի Ծննդյան և Մկրտության տոնը նշում էին հունվարի 6-ին:Հետագայում որոշ եկեղեցիներ այդ տոնը սկսեցին նշել դեկտեմբերի 25-ին,որպեսզի մարդիկ մոռանան այդ օրերին նշվող հեթանոսական տոնը: Հայոց եկեղեցին հավատարիմ մնաց հին կարգին և Ծննդյան տոնը ամեն տարի նշում է հունվաի 6-ին: Հետևաբար այս տոնը պատկանում է անշարժ տոների թվին: Տոնի նախորդ օրը մատուցվում է ճրագալույցի պատարագ: Հաջորդ օրը պատարագից հետո կատարվում է ջրօրհնեքի արարողությունը: Հովհաննես մկրտողը Հորդանան գետում մկրտում է Հիսուսին: Այդ պահին երկնքից հնչում է աստվածային ձայնը`<<Դա է իմ սիրելի Որդին>>: Դրանով ժողովրդին հայտնվեց,որ Հիսուսը Աստծու Որդին է:Այս պատճառով տոնը կոչվում է Աստվածահայտնություն: Զրույցի ընթացքում նշվեց նաև Նոր տարվա խորհդրանիշ եղևնու մասին պատմությունը կապված է Հիսուս Քրիստոսի անվան հետ,որը ավելի շատ առասպել է: Առասպելի համաձայն մանուկ Հիսուսի տան մոտ երեք ծառեր էին աճում՝ եղևնին, թթենին և արմավենին: Մի օր ծառերը որոշում են ուրախացնել Հիսուսին և արմավենին իր շվաքով ապահովում է նրա խաղաղ քունը, թթենին իր փափուկ ճյուղերը տրամադրում է մանուկ Հիսուսին՝ անկողին պատրաստելու համար, իսկ եղևնին քանի որ փշոտ էր ու ոչնչով չէր կարող օգտակար լինել Հիսուսին՝ տխրում է: Երկնքի աստղերն այս տեսնելով որոշում են օգնել նրան և իջնում են երկնքից ու նստում եղևնու ճյուղերին: Զարդարված եղևնին այնքան է դուր գալիս Հիսուսին, որ դառնում է Սուրբ ծննդյան ծառը:
Խմբակի անդամները տոնի առթիվ զարդարեցին գրադարանը և պատրաստեցին դասագրքերով այլընտրանքային տոնածառ :
Խմբակի անդամները տոնի առթիվ զարդարեցին գրադարանը և պատրաստեցին դասագրքերով այլընտրանքային տոնածառ :
Комментарии
Отправить комментарий