Դեկտեմբերի 6-ին գրադարանում անցկացվեց ՏՀՏ -ով դաս 7-1 դասարանի
աշակերտների հետ Հայոց եկեղեցու պատմություն առարկայից: Դասի թեման էր <<Քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն>>:Դասին նախապատրաստվելու համար աշակերտները բաժանվել էին խմբերի և պատրաստել շնորհանդեսներ թեմայի վերաբերյալ: Աշակերտները`Ծատուրյան Աննան,Ջանիբեկյան Մարիան,Հարությունյան Արուսը, իրենց խմբերի հետ ներկայացրին <<Քրիստոնեության մուտքը Հայաստան>>,<<Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու նախադրյալները>>, <<Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը>>,<<Քրիստոնեուրյունը որպես պետական կրոն հռչակելը>> վերնագրերով շնորհանդեսները: Դարբինյան Գարիկը և Հակոբյան Վահեն պատրաստել էին պաստառներ <<Գրիգոր Լուսավորիչը որպես առաջին կաթողիկոս>> և <<Հռիփսիմյան կույսերը>> վերնագրերով: Նրանց խմբի աշակերտները ցուցադրելով պաստառները`ներկայացնում էին այդ թեմաները: Դասը ավարտվեց ամփոփիչ հարցերով: Դասի նպատակն էր ոչ միայն սովորեցնելու քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու անհրաժեշտությունն ու անխուսափելությունը ,այլ նաև ամրապնդելու Հայոց եկեղեցու և նրա պատմության հանդեպ սովորողների սերն ու հարգանքը:
Комментарии
Отправить комментарий