Դեկտեմբերի 6-ին գրադարանում անցկացվեց ընթերցողական կոնֆերանս <<Գիրքն իմ բարեկամն է>> թեմայով: Ներկայացվեց կոնֆերանսի անցկացման կանոնները ,նպատակը և ծրագիրը: Ընթերցողական կոնֆերանսի նպատակն էր ընդլայնել աշակերտների ընթերցանության մտահորիզոնը,բարձրացնել հետաքրքրությունը գրքի և գրադարանի նկատմամբ,բարձրացնել գրագիտությունը և հետաքրքրությունը մեր գրողների նկատմամբ: Խմբակի անդամները իրենք էին ընտրել ներկայացվող գրիքը: Նրանց խնդիրն էր գիրքն այնպես ներկայացնել,որ այն հետաքրքրի մասնակիցներին և նրանք այն կարդան: 10-5 դասարանի աշակերտուհիներ Մաթևոսյան Էլենը և Խաչատրյան Մելինեն ներկայացրին Վ.Պետրոսյանի <<Վերջին ճանապարհը>> և Րաֆֆու <<Սպանդանոց>պատմվածքները, որոնք տխուր և հուզիչ պատմություններ էին: Իրենց կարդացած գրքերը ներկայացրին նաև
9-1 դասարանի աշակերտներ Սարգսյան Արամը և Սահակյան Անժելիկան: Դրանք էին Ակսել
Բակունցի <<Ծիրանի փողը>> պատմվածքը և Ստեփան Զորյանի <<Ցանկապատ>> պատմվածքը: Աշակերտները շատ գեղեցիկ ներկայացրին իրենց կարդացած գրքերը` հետաքրքրություն առաջացնելով դրանց նկատմամբ:
Комментарии
Отправить комментарий